Սեռական ինքնություն

Սեռական ինքնությունն անհատի սեռականության մեկ այլ անքակտելի բաղադրիչներից է և վերաբերում է նրան, թե ինչ տեսակի սեռական կողմնորոշում ունեցող անձ ենք մենք մեզ ընկալում և համարում (տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական):

Սեռական ինքնությունն անհատի` նույնասեռական, երկսեռական, տարասեռական կամ անսեռական լինելու ներքին զգացողությունն է:

Անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային ինքնությունից: Եթե սեռային ինքնությունը սեփական սեռի ընկալումն է, «ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանը` արական, իգական կամ այլ, ապա սեռական ինքնությունը անհատի սեռական կողմնորոշման ներքին ընկալումն է՝ «ի՞նչ սեռական կողմնորոշում ունեմ ես» հարցի պատասխանը` տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ այլ: Մյուս կողմից, անհատի սեռական ինքնությունը տարբերվում է նրա սեռային և գենդերային ինքնություններից: Դրանք երկուսն էլ սեռականության առանձին բաղադրիչներ են: