Սեռական առողջություն

Սեռավարակներ
Սեռավարակների փոխանցման ուղիները և ախտանշանները
Սեռավարակներից առաջացող բարդությունները
Սեռավարակների կանխարգելում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Աջակիցներ


Գործընկերներ և այլ հղումներ














Սեռավարակներ

Սեռավարակները (ՍՎ) արդի առողջապահական, սոցիալական և հոգեբանական ամենալուրջ հարցերից են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՍՎ-ները դասում է հինգ առաջնահերթ, գերակայող առողջապահական խնդիրների շարքը կարևորելով մարդու սերնդարարման վրա դրանց բացասական ներգործությունը: ՍՎ-ների դրսևորումներն ու ախտանշանները բազմազան են, սակայն հիվանդացության աճին զուգահեռ ներկայումս ավելացել են նաև անախտանշան ընթացող դեպքերը, որոնք հավելյալ դժվարություններ են հարուցում այդ վարակների վարման խնդրում:
Այսօր մի շարք երկրներում, այդ թվում նաև ԱՊՀ-ում, արձանագրվում է ՍՎ-ների տարածման աննախադեպ աճ: Հայաստանն էլ բացառություն չէ այդ հարցում: Չնայած մեր երկրում ՍՎ-ների տարածման միտումները, առաջին հայացքից, թվում են ոչ սպառնալի, այդուհանդերձ համաճարակաբանական իրավիճակը հարկ է համարել անբարենպաստ:
Ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում ՍՎ-ներով ախտահարվելու վտանգին: Հարցը բարդանում է նաև այն հանգամանքով, որ ՍՎ-ները նպաստավոր պայմաններ են ստեղծում ՄԻԱՎ-ի տարածման համար. լորձաթաղանթներն ու մաշկը ախտահարող ՍՎ-ների առկայության դեպքում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը` անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ, տասնյակ անգամ մեծանում է:
Այսօր հասարակությունը, առավել քան երբևէ, լրջորեն գիտակցում է ՍՎ-ների կանխարգելման անհրաժեշտությունը: ՍՎ-ներով հիվանդների, նրանց սեռական զուգընկերների հայտնաբերումը, խորհրդատվությունը և բուժումը, կարևորագույն քայլեր են արդյունավետ պայքարի կազմակերպման համար:
Մանրէային, մակաբուծային և սնկային ՍՎ-ները կլինիկորեն և մանրէաբանորեն ենթակա են ապաքինման, իսկ վիրուսային ՍՎ-ների բուժման եղանակները դեռևս լիակատար չեն. դրանք պարզապես օգնում են միայն ախտանշանների անհետացմանը կամ մեղմացմանը:
Հայաստանում հաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են. սիֆիլիս, գոնոռեա, տրիքոմոնիազ, քլամիդիոզ, ՄԻԱՎ, սեռական հերպես, սեռական գորտնուկներ, հեպատիտ B և C, կանդիդոզ, ցայլքի ոջիլ, քոս:


Վերցված` «Սեռավարակների Վարման Ազգային Ուղեցույցից»

Պարզիր ճշմարտությունը եվ դու ազատ կլինես:
Ֆրեյդ