ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այն առիթ է մեկ անգամ ևս խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:

Դեկտեմբերի 1-ին պարզ դարձավ նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: ՓԻՆՔ Արմենիան ստացավ մրցանակ որպես տեղական հասարակական կազմակերպություն: Ընտրությունը իրականացվել էր` ըստ քվեարկողների ձայների մեծամասնության, ինչի արդյունքում այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովեր են ճանաչվել.

  • հանրային գործիչ` Ռալֆ Յիրիկյան, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն,
  • ԶԼՄ` «Հետք» online թերթ, գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան,
  • տեղական հասարակական կազմակերպություն` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, նախագահ` Մամիկոն Հովսեփյան,
  • միջազգային կազմակերպություն` Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան, ղեկավար` Լարիսա Մինասյան,
  • պետական կառույցի ներկայացուցիչ` Պետրոս Սեմերջյան, Հանրապետական նարկոլոգիական կլինիկա,
  • մշակութային գործիչ` DJ Vakcina.