«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր գործունեության շրջանակներում և իր առաքելությանն ու ռազմավարական ուղղություններին հասնելու նպատակով իրականացնում է հետևյալ գործունեությունը և իր շահառուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.

Դասընթացներ և սեմինարներ

  • Դասընթացներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին
  • Դասընթացներ մարդու իրավունքների մասին
  • Դասընթացներ սեռականության թեմայով
  • Դասընթացներ քաղաքացիական հասարակության զարգացման մասին
  • Դասընթացներ առաջնորդության և հաղորդակցության թեմայով
  • Դասընթացներ համակցված անվտանգության մասին
  • Դասընթացներ ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելման մասին

Խորհրդատվություն

  • Սեռական առողջության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին խորհրդատվություն
  • Իրավաբանական խորհրդատվություն
  • Հոգեբանական խորհրդատվություն
  • Սոցիալական աշխատողի խորհրդատվություն

Հանրային և սոցիալական միջոցառումներ

  • Սեռական առողջության ուղղված հանրային միջոցառումներ
  • Մարդու իրավունքների վերաբերյալ
  • Ուղղված ԼԳԲՏ-ֆոբիայի նվազեցման
  • Գենդերային հավասարության վերաբերյալ
  • Միջոցառումներ նվիրված ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանը
  • Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի (bullying), ԼԳԲՏ անձանց հանդեպ նման վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ
  • Մշակութային միջոցառումներ

Կարողությունների զարգացում

  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին կրթատեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում
  • Սեռականության մասին կրթատեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում
  • ԼԳԲՏԻ հիմնահարցերի շուրջ հետազոտությունների իրականացում
  • Կամավորության, մարդու իրավունքների պաշտպանության և ակտիվ քաղաքացիության խթանում

Ջատագովություն (ադվոկացիա)

  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների խնդիրների լուծման ջատագովություն
  • ԼԳԲՏԻ անձանց խնդիրների լուծման ջատագովություն
  • ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության և ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանության ջատագովություն
  • «Խտրականության դեմ» օրենքի ջատագովություն
  • Զեկույցների պատրաստում և տրամադրում տեղական ու միջազգային կազմակերպություններին
  • Ռազմավարական դատավարություն
  • Նամակների, հայցադիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Կազմակերպության շահառուների շահերի պաշտպանություն պետական և ոչ-պետական ինստիտուտներում
  • Դատական գործերի մշտադիտարկում