Skip to content Skip to footer

Տեսլական

Փինք Արմենիայի տեսլականն է ունենալ հասարակություն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ընդունված է՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։

Առաքելություն

Ստեղծել ապահով միջավայր ԼԳԲՏ անձանց համար՝ խթանելով նրանց բարեկեցությունը և պաշտպանվածությունը կյանքի բոլոր ոլորտներում:

ԼԳԲՏ անձինք առօրյա կյանքում ենթարկվում են արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական բռնության, կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ոտնահարվում են մարդու իրավունքները:

Յուրաքանչյուր ոք ծնվում է ազատ և հավասար՝ անկախ որևէ հատկանիշից՝ ներառյալ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։

Այս առաքելությամբ Փինք Արմենիան նպատակ է հետապնդում հասնել ԼԳԲՏ անձանց իրավունքների ամբողջական պաշտպանվածությանը և օրենքի առաջ հավասարությանը մեր երկրում՝ հզորացնելով ԼԳԲՏ անձանց կարողությունները, ազդելով որոշում կայացնողների քաղաքականության, ինչպես նաև հասարակության մոտեցումների վրա։

Արժեքներ

  • Բազմազանություն
  • Հավասարություն
  • Ապահովություն

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial