«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր գործունեության շրջանակներում և իր առաքելությանն ու ռազմավարական ուղղություններին հասնելու նպատակով իրականացնում է հետևյալ գործունեությունը և իր շահառուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.
Դասընթացներ և սեմինարներ
- Դասընթացներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին
- Դասընթացներ մարդու իրավունքների մասին
- Դասընթացներ սեռականության թեմայով
- Դասընթացներ քաղաքացիական հասարակության զարգացման մասին
- Դասընթացներ առաջնորդության և հաղորդակցության թեմայով
- Դասընթացներ համակցված անվտանգության մասին
- Դասընթացներ ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելման մասին
Խորհրդատվություն
- Սեռական առողջության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին խորհրդատվություն
- Իրավաբանական խորհրդատվություն
- Հոգեբանական խորհրդատվություն
- Սոցիալական աշխատողի խորհրդատվություն
Հանրային և սոցիալական միջոցառումներ
- Սեռական առողջության ուղղված հանրային միջոցառումներ
- Մարդու իրավունքների վերաբերյալ
- Ուղղված ԼԳԲՏ-ֆոբիայի նվազեցման
- Գենդերային հավասարության վերաբերյալ
- Միջոցառումներ նվիրված ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելմանը
- Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի (bullying), ԼԳԲՏ անձանց հանդեպ նման վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ
- Մշակութային միջոցառումներ
Կարողությունների զարգացում
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին կրթատեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում
- Սեռականության մասին կրթատեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում
- ԼԳԲՏԻ հիմնահարցերի շուրջ հետազոտությունների իրականացում
- Կամավորության, մարդու իրավունքների պաշտպանության և ակտիվ քաղաքացիության խթանում
Ջատագովություն (ադվոկացիա)
- Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների խնդիրների լուծման ջատագովություն
- ԼԳԲՏԻ անձանց խնդիրների լուծման ջատագովություն
- ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության և ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանության ջատագովություն
- «Խտրականության դեմ» օրենքի ջատագովություն
- Զեկույցների պատրաստում և տրամադրում տեղական ու միջազգային կազմակերպություններին
- Ռազմավարական դատավարություն
- Նամակների, հայցադիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
- Կազմակերպության շահառուների շահերի պաշտպանություն պետական և ոչ-պետական ինստիտուտներում
- Դատական գործերի մշտադիտարկում