ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը գործընկերների աջակցությամբ մայիսի 19-ին ժամը 19:00-ին կազմակերպում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն: Այս առիթով մենք հրավիրում մասնակցել մոմավառության արարողությանը: Միջոցառման ընթացքում կնվագի դաշնակահար-կոմպոզիտոր Տիգրան Սարգսյանը: Հույս ունենք եղանակը չի խոչընդոտի միջոցառման անցկացմանը:

1983թ-ից ի վեր այս արարողությունը տեղի է ունենում ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին ավելի քան 115 երկրներում: Այն ամենահին և ամենամեծ շարժումներից մեկն է` ուղղված ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: