ԱԳԼԱ Նյու-Յորք, 2011թ.Նյու-Յորքի հայ գեյերի եւ լեսբուհիների ասոցիացիան (ԱԳԼԱ Նյու-Յորք) մտահոգ է այն փաստով, որ 2013թ. օգոստոսին սկզբում Հայաստանի ոստիկանությունը արգելք առաջարկեց «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար, ինչն արդյունավետ կերպով նախապաշարմունքներով կթիրախավորեր Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց: Մենք կո ́չ ենք անում Նախագահին, Վարչապետին եւ ԱԺ- ին վերջ դնել ԼԳԲՏ հայերի նկատմամբ խտրականության օրինականացման ցանկացած այլ փորձի:

2012թ. մայիսին Երեւանում DIY բարի պայթեցումից եւ մշակութային բազմազանության երթի վրա հարձակումից հետո պարզ էր, որ մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ էր միջամտություն: Բայց շատ քիչ բան արվեց: Մի քանի ԼԳԲՏ հայեր, հասարակության օգտակար անդամներ ստիպված եղան լքել Հայաստանը անցյալ մայիսին կատարված իրադարձություններից հետո` խուսափելու համար իրենց կյանքին սպառնալիքներից: DIY-ը պայթեցնողները դատապարտվեցին դաստակի ապտակից մի փոքր ծանր պատժով: Գենդերային հավասարության համար աշխատող կազմակերպությունների նկատմամբ վերջերս տեղի ունեցեղ բռնի սպառնալիքները ցույց են տալիս, որ կա ավելի շատ տուժողի պաշտպանության, այլ ոչ թե բռնարարի նկատմամբ հետապնդումների կարիք:

Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախաձեռնել էր Հոդված 47.7-ը, ինչը սպառնում էր ԼԳԲՏ անձանց քաղաքացիական իրավունքներին եւ ցանկացած այլ անհատի կամ կազմակերպության, եթե նրանք հանրայնորեն քննարկեին ԼԳԲՏ խնդիրները: Թեեւ օրինագիծը հետ կանչվեց, թվում է, որ դա արվեց միայն այն պատճառով, որ շատ վատ էր մշակված եւ արտահայտում էր ոստիկանության նախապաշարմունքային դրդապատճառները: Այն փաստը, որ օրինագծի ձեւակերպումը Ռուսաստանի օրենսդրության ընդօրինակումն է, շատ ավելի մտահոգիչ է, հաշվի առնելով օրենքի ընդունումից հետո այնտեղ ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող բռնության մակարդակը: Հիմա, քանի որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի հետ Մաքսային Միությանը, թվում է, որ իրավիճակը սոսկալի է, եւ որ Ռուսաստանի օրենքների կրկնօրինակման գործընթացը կշարունակվի:

ԱԳԼԱ Նյու-Յորքը եւ սփյուռքի ժողովուրդը մտահոգությամբ նկատում են Հայաստանում աճող մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերը: Մենք հիմա խնդրում ենք Կառավարությանը հետեւել իր սեփական Սահմանադրությանը` երաշխավորելով իր բոլոր քաղաքացիների իրավունքները, միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված ցանկացած օրենքի ընդունման հետագա փորձի դեմ: