vomanqՓետրվարի 15-ին ժամը 21:00 սահմաններում 3 անհայտ անձինք Երևանի կենտրոնում հարձակվել և ծեծել են 5 ԼԳԲՏ ակտիվիստների, որոնցից 2-ը` Փինք Արմենիայի աշխատակիցներ են:

Ելնելով հարձակվողների հնչեցրած սեռական կողմնորոշմանն ուղղված արտահայտություններից ու հայհոյանքներից` Փինք Արմենիան դեպքը դիտարկում է որպես ատելության հիմքով հանցագործություն:

Փինք Արմենիան խստորեն դատապարտում է մարդկանց սեռական կողմնորոշման հիմքով բռնություն գործադրողներին և այն արդարացնողներին: Տարիներ ի վեր իրավապահ համակարգը Հայաստանում անտարբերության է մատնում ԼԳԲՏ անձանց հասցեին ուղղված սպառնալիքները և ատելության կոչերը` առկա դիմում-բողոքները կարճելով` «հանցակազմի բացակայության» հիմքով: Իսկ այդ համակարգի կողմից որակարվորված «առանց հանցակազմ» սպառնալիքները վերաճում են ատելության հիմքով հանցագործությունների, որոնք ավելի հաճախական և շարունակական են դարձել:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում: Հիշեցնում ենք, որ ատելության հիմքով հանցագործությունները օջախն են բոլոր ցեղասպանությունների:

Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն, և իրավապահ մարմինները պատասխանատու են, որպեսզի ՀՀ քաղաքացին` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ռասայից, լեզվից, սեռից, դավանանքից կամ այլ հայացքներից իրեն ապահով զգա երկրում, որտեղ աշխատում ու հարկ է վճարում, որպեսզի իրավապահ մարմիններն աշխատավարձ ստանան ու ապահովեն իր պաշտպանվածությունը: