Հայտարարության հրապարակման սկիզբը՝ դեկտեմբերի 24, 2019 թ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝  փետրվարի 17, 2020 թ

Հայտարարող կազմակերպություն՝ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (Փինք) փնտրում է տեղական կազմակերպություն՝ տրամադրելու վերապատրաստում և խորհրդատվական ծառայություններ Փինքին և գործընկեր այլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)։ Վերապատրաստումը և խորհրդատվական ծառայությունները պետք է ուղղված լինեն գործադիր ու ֆինանսական կառավարման, ֆոնդահայթայթման, ծրագրային կառավարման, մշտադիտարկման ու գնահատման ոլորտներին և հիմնված լինեն Փինքի և գործընկեր ՔՀԿ-ների կարիքների վրա։

Վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը նախատեսվում է 2020թ․ փետրվար-հուլիս ամիսներին: Ծառայության համար նախատեսվող գումարը չի կարող գերազանցել չորս (4) միլիոն դրամը։

Փինքը  մտադրված է պայմանագիր կնքել մեկ խորհրդվական կազմակերպության  հետ, որն իր մեջ կարող է ներառել այլ անհատ մասնագետների և կազմակերպությունների ծառայություն (կոնսորցիում)։

Հայտերի հետ կապված ցանկացած հարց կարող եք ուղարկել տվյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նամակի առարկան նշելով՝  «Խորհրդատվական ծառայություն․ հարց, կազմակերպության անունը»։

Կից փաստաթղթում ծանոթացեք դիմելու ընթացակարգին և հայտարարությանը։