Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և խթանում գործի թափանցիկության ապահովումը, կիրականացնի ակցիա հունվարի 31-ին Երևան քաղաքում, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև:

Այս ակցիայի միջոցով կոալիցիան ցանկանում է դատափետել ընտանեկան բռնություն կոչվող ախտը Հայաստանում և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:

Այս ակցիան նաև կազմակերպվում է համատեղ և ի համագործակցություն Լոս Անջելեսում իրականացվող «երթ` ուղղված դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը», որը կիրականացվի United Human Rights Council նախաձեռնությամբ:

Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային և ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով և ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար:

Երբ` Երկուշաբթի, հունվարի 31-ին ժամը 17:00-ին
Որտեղ` ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց (Վազգեն Սարգսյան 5)