Աշխարհի վրա անհնարին է գտնել այնպիսի մի երկու բան, որոնք ամբողջովին նման կլինեն իրար: Աշխարհը զարմանազան է և գեղեցիկ իր բազմազանությամբ և զանազանությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաև մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական և ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով և այլ անձնային առանձնահատկություններով:

Նպատակ ունենալով հասնելու բազմազանության, փոխհարգանքի և մշակութային զգայունության, ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու Հայաստանում ակռա հարուստ բազմազանությունը, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները ս.թ մայիսի 21-ից 26-ը համատեղ անցկացնելու են «Բազմազանության շաբաթ»: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Բազմազանության շաբաթվա» ընթացքում նախատեսված միջոցառումներին: Ուրախ կլինենք, եթե դուք ևս զարդարեք այս միջոցառումների շարքը ձեր յուրօրինակությամբ` ցույց տալով ձեր` բազմազանության մի մասնիկը լինելը:

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: ՀՀ Սահմանադրություն, հոդված 3

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից,աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: ՀՀ Սահմանադրություն, հոդված 14.1

___________________

«Բազմազանության շաբաթվա» միջոցառումներն են.

Մայիսի 21 Մշակութային բազմազանության համաշխարհային օր
16:15-17:00-«Բազմազանության շքերթ»
«Բազմազանության» շքերթը կմեկնարկի 16:15-ին` «Կասկադ» համալիրից և կավարտվի 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում: Երթի երթուղին հետևյալն է` «Կասկադ» համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Շառլ Ազնավուրի հրապարակ: Երթի ընթացքում երթի մասնակիցները տեղեկատվական նյութեր կբաժանեն անցորդներին բազմազանության մասին, ինչպես նաև հրավիրատոմսեր` մասնակցելու Նկարիչների միությունում անցկացվող (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսին:

17:30-19:00 – (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսի բացումը ՀՀ նկարիչների միությունում` Շառլ Ազնավուրի հրապարակ:

Մայիսի 22-23 – (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում

Մայիսի 24, ժամը 17:00
«Կին փախստականներ» – քննարկում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ում (Տերյան 62, մուտք 5, բն. 35)

Մայիսի 25, ժամը 16:00-ին
«Բազմազանություն և այլակարծություն» թեմայով քննարկում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ում (Նալբանդյան 41/1, բն. 1ա)

Մայիսի 26, ժամը 16:00
«Բազմազանության շաբաթվա» փակումը «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ում:
Ցուցահանդեսի մասնակիցներին կտրվեն սերտիֆիկատներ, հանրային քվեարկության արդյունքում և ժյուրիի կողմից հաղթող ճանաչված մասնակիցները կպարգևատրվեն փոքրիկ մրցանակներով: