eustatement2015թ. հունիսի 15-20-ին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԼԳԲՏԻ կազմակերպություններն իրենց ձայնն ու մասնակցությունն ունեցան Ռիգայում Եվրոփրայդի միջոցառումներին` հետխորհրդային տարածքում առաջին համաեվրոպական շաբաթվան: Մենք օգտագործեցինք այս հնարավորությունը համախմբվելու և վերլուծելու համար Եվրոպական Միության դերն ու տեղը մեր երկրներում` ԵՄ արևելյան հարևանների և գործընկերների համար մարդու իրավունքների և բազմազանության աջակցության գործընթացում:

Մենք մեծ մտահոգություն ունենք առ այն, որ ԵՄ-ն արևելյան հարևանների հետ համագործակցության և Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացրած քաղաքականության մեջ և ծրագրերում պակաս հետևողական է և չի ցուցաբերում անզիջում հանձնառություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության, հակախտրականության և բազմազանության նկատմամբ հարգանքի յամար: Չնայած այն հանգամանքին, որ հակախտրականությունն ու բազմազանության նկատմամբ հարգանքը սահմանված են որպես Եվրոպական առանցքային արժեքներ, մենք մտահոգված ենք, որ այդ արժեքների գործնական կիրառությոան համար կա հաստատուն գործողությունների պակաս, իսկ որոշ դեպքերում` բացակայություն:

Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման լույսի ներքո մենք կարևորում ենք, որպեսզի վերանայված ԵՀՔ-ն`

  • ներառի մարդու իրավունքներն իր առանցքում` հստակ և կոնկրետ ուշադրություն դարձնելով ԼԳԲՏԻ մարդկանց և այլ փոքրամասնություններին,
  • ճանաչի և անդրադառնա գործընկեր երկրներում անկախ և բազմազան քաղաքացիական հասարակության հանդեպ իրականացվող սպառնալիքներին,
  • ապահովի տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը ԱլԳ շրջանակներում ծրագրերի պլանավորման, իրականացման և դիտարկման ժամանակ, և
  • ճանաչի և անդրադառնա երկրներում աճող հակա-ԵՄ տրամադրություններին և ԼԳԲՏԻ հարցերի շահարկման հետ կապված ռիսկերին:

Վերջին տարիներին մենք առաջընթաց գրանցեցինք մեր երկրներում` ներառելով ԼԳԲՏԻ քաղաքացիների հավասար իրավունքները և հակախրտականության հարցերը հանրային քննարկումներում. Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ներկայացրեցին օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են ավելի լայն պաշտպանություն ապահովել բոլորի համար` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Եվրոպական արժեքների հետ ասոցացվող հանրաճանաչ ու քաղաքական ձգտումները կարևոր դեր են խաղացել այս գործընթացը հեշտացնելու համար: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը ավելի է բևեռացվել, և ԼԳԲՏԻ հավասարության օրակարգը մեր երկրներում և դրանցից դուրս տարբեր ուժերի կողմից գնալով դառնում է քաղաքական շահարկումների առարկա: Երբ ԵՄ-ն, ներառյալ իր տեղական ներկայացուցչությունները, ձեռնպահ են մնում ԼԳԲՏԻ մարդկանց հավասարության ու հակախտրականության առնչությամբ հնչեղ, ակտիվ ու շարունակական աջակցություն տրամադրելուց, դա կարող է հանգեցնել այդ արժեքների չարաշահմանը ու հակա-ԵՄ համատեքստերում դրանց խեղաթյուրված ներկայացմանը: Ավելին, ի վերջո դա վերաճում է ԼԳԲՏԻ մարդկանց և մեր երկրներում նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների նկատմամբ թշնամանքի և անհանդուրժողականության:

Թեև մենք հասկանում ենք աշխարհաքաղաքական համատեքստը, և մասնավորապես, տարածաշրջանում առկա ծանր հակամարտությունները, մենք վստահ ենք, որ մարդու իրավունքները չեն կարող լինել փոխզիջման առարկա: Անվտանգության և կայունության պակասը, որոնք ընկած են ԵՀՔ-ի հիմքում, անմիջականորոն կապված են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների, անհավասարության և սոցիալական արդարության պակասի, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը խոչընդոտող գործողությունների հետ:

Այս միջավայրում, ԵՄ-ի` ԱլԳ գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ԼԳԲՏԻ մարդկանց հակախտրականության և մարդու իրավունքների վերաբերյալ ուժեղ և հետևողական դիրքորոշման պակասը վտանգավոր ազդանշան է ուղարկում որոշում կայացնողներին և հասարակությանը: Այն երկրներում, որտեղ ներկայացվել է խտրականութան դեմ օրենսդրություն, կա աճող ու մտահոգիչ բաց իրավական դաշտի և պրակտիկայի միջև: Եթե չներդրվեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների աջակցության, քաղաքացիական հասարակության ամրապնդման հստակ և հետևողական ծրագրեր ու գործընթացներ, մենք կունենանք հետադիմական զարգացումներ ապրելու վտանգ: Արդեն իսկ առկա փոփոխությունները, ԼԳԲՏԻ մարդու իրավունքների կազմակերպությունների և այլ քաղաքացիական հասարակության խմբերի վերջին տարիների ձեռքբերումները կարող են շատ արագ հետընթաց ապրել:

Հետևապես, մենք խորապես ընդգծում ենք ԵՄ-ի` արևելյան հարևանների հետ հարաբերություններում մարդու իրավունքների ներդրման առանցքային կարևորությունը: Անհրաժեշտ է, որպեսզի մասնավորապես հաշվի առնվեն փոքրամասնություն կազմող խմբերը, ներառյալ ԼԳԲՏԻ մարդիկ և հավասարություն ապահովող իրավապաշտպան կազմակերպությունները: Հենց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են իրենց բազմազանությամբ առաջնային դերակատարներ, որ կառավարություններին հաշվետու են պահում և ապահովում քաղաքականությունների և ծրագրերի «իրականության համապատասխանելիությունը»: ԵՄ-ի ծրագրերի գնահատումները պետք է պատշաճ կերպով և հետևողականորեն ներառեն և արտացոլեն ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ջանքեր` ապահովելու նրանց և այլ փոքրամասնություն կազմող խմբերի հասանելիությունy քաղաքական, սոցիալական և տնտեսական գործընթացներին:

Այսպիսով, վերանայված ԵՀՔ-ն պետք է ապահովի ներառական և թափանցիկ խորհրդատվական գործընթացներ ազգային և տարածաշրջանային մակարդակներում, ԼԳԲՏԻ անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և այլ քաղաքացիական հասարակության խմբերի ավելի մեծ ներգրավում օրակարգերի մշակման և իրականացման գործընթացում: Ի վերջո, մարդու իրավունքները և հակախտրականությունը որպես առանցքային սկզբունքներ ԵՄ-ի արտաքին գործողություններում պետք է պրոակտիվ կերպով ներառվեն տարբեր ատյաններում և տարբեր մակարդակներում հնչող քաղաքական ուղերձներում:

Գենդերդոկ-Մ տեղեակտվական կենտրոն (Մոլդովա)
Իդենտոբա (Վրաստան)
Ինսայթ (Ուկրաինա)
ԼԳԲՏ ասոցիացիա «Լիգա» (Ուկրաինա)
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (Հայաստան)
Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբ (Վրաստան)