Logo_eap

Փինք Արմենիայի նախաձեռնությամբ Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարություն է տարածել` դատապարտելով ԱՄՆ Օռլանդո քաղաքի «Պուլս» գեյ ակումբում տեղի ունեցած սպանդը:

Հայտարարությունում ասված է.

Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում զինված ահաբեկիչը 2016թ-ի հունիսի 12-ի գիշերը ներխուժել է ԼԳԲՏԻ անձանց «Պուլս» գիշերային ակումբ, սպանել 50 մարդու, վիրավորել 53-ին:  Մենք՝ Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակություն ֆորումի ղեկավար կոմիտեի անդամներս մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածներ հարազատներին, ընկերներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին։

Մենք դատապարտում ենք ԼԳԲՏԻ անձանց դեմ իրականացված ատելության հիմքով այս նողկալի հարձակումը, սեռական կողմնորոշման հիմքով անձի կամ խմբերի դեմ ամեն տեսակի հարձակումները:

Մենք դատապարտում ենք ատելության խոսքը, որն այս օրերին ահագնանում է համացանցում՝ ի պաշտպանություն ահաբեկչի և ահաբեկչական տարբեր խմբավորումների։

Անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործությունները լրջագույն խնդիրներ են ինչպես Արևելյան գործընկերության մաս կազմող երկրներում, այնպես էլ՝ ամենուրեք աշխարհում։

Մենք կոչ ենք անում Արեւելյան գործընկերության երկրներին սեռական, կամ ցանկացած այլ հիմքով խտրականությանը, թշնամանքը ու հետագա հարձակումները խրախուսող անպատժելիության մթնոլորտին վերջ դնելու նպատակով ընդունել, իսկ ընդունած երկրներին ամրապնդել և կայացնել հակախտրականությանը վերաբերող օրենսդրությունները՝ երաշխավորելով ԼԳԲՏ անձանց և բոլոր տեսակի փոքրամասնությունների կյանքի, արժանապատվության պաշտպանության, խոսքի և հավաքների ազատության իրավունքները: