Հարգելի՛ ընկերներ,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպում է GATE (Gender, Activity, Tolerance, Equality) – «Գենդեր, Ակտիվություն, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբարը, որը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 5-ից 9-ը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն ճամբարի անցկացման վայրի և այլ մանրամասների մասին։

Ճամբարի նկարագրություն

GATE – «Գենդեր, Ակտիվություն, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբարի հիմնական նպատակն է համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, որոնք կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվությունը: Ճամբարին կմիանան նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, փորձագետներ և մասնագետներ, ովքեր մասնակիցների հետ կկիսեն իրենց հաջողությունները, կիրազեկեն մասնակիցներին այն ծրագրերի մասին, որոնցում երիտասարդները կարող են ներգրավվել։

Ճամբարի նպատակները

  • Խթանել գենդերային հիմնահարցերի առնչությամբ ակտիվիզմը:
  • Նպաստել երիտասարդների ակտիվությանը և ներգրավվածությանը գենդերային հավասարության ջատագովման գործընթացում:
  • Բարձրացնել իրազեկվածությունը ակտիվ քաղաքացիության և հասարակական կյանքին մասնակցելու կարևորության մասին։
  • Մղել երիտասարդներին մասնակցելու մեր երկրի ժողովրդավարացման գործընթացին:
  • Ամրացնել կապերը ՀՀ մարզերի երիտասարդների միջև և աջակցել նրանց քաղաքացիական ակտիվության տարբեր նախաձեռնություններում:
  • Երիտասարդ մասնակիցներին տալ տեղեկատվություն տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող նախագծերի ու ծրագրերի մասին:
  • Օգնել երիտասարդներին զարգացնել իրենց առաջնորդական, որոշումների կայացման և քննադատական մտածողության հմտությունները։

Ճամբարին կարող են մասնակցել`

«Գիտելիք և իրավունք» դասընթացին ամբողջությամբ մասնակցած և համապատասխան վկայական ստացած երիտասարդները:

Ճամբարին դիմելու գործընթացը

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և ուղարկել այն (հայտը բեռնել այստեղ)

Հարցերի դեպքում զանգահարել (010) 561396 կամ գրել [email protected]: Կոնտակտային անձիք՝ Նվարդ և Կոլյա: