logoՀայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կողմից ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձանց իրավունքներին առնչվող ծրագրի՝ «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Վրաստանում և Հայաստանում» շրջանակներում ներգրավված երկրների` Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները Եվրոխորհրդարանում դեկտեմբերի 8-11-ը մասնակցել են ամենամյա ուսուցողական միջոցառման, որին ներկա է եղել նաև Ադրբեջանի ԼԳԲՏ մարդկանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ: Բելգիայում անցկացված միջոցառման շրջանակներում Հարավային Կովկասի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրավիճակի վերաբերյալ կոնֆերանս է տեղի ունեցել, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք այլ իրադարձություններ: Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ:  

Միջոցառման մասնակիցները ԼԳԲՏԻ իրավունքների հարցերը քննարկել են «Ֆրոնթ Լայն դիֆենդերս» իրավապաշտպաններին սատարող կազմակերպության, Կանաչներ-Եվրոպայի ազատ դաշինք խմբակցության, ԵՄ Արտաքին գործերի ծառայության, խտրականության դեմ պայքարող Էկվինեթ ցանցի, ԼԳԲՏԻ անձանց իրավապաշտպան «Ռեյնբոու Հաուս» և ԻԼԳԱ-Եվրոպա կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման արդյունքում Հայնրիխ Բյոլի ծրագրին ներգրավված կողմերը հնարավորությունը ստացան իրենց մտահոգություններն ու աշխատանքային փորձառությունները կիսել ԵՄ ենթակառույցների ներկայացուցիչների և Բրյուսելում հաստատված այլ շահագրգիռ կողմերի հետ` բացահայտելով դժվարությունները, որոնց նրանք առերեսվում են` ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանության գործընթացում: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատվիրակներն իրենց առաջարկությունները ներկայացրին, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ աշխատել, որպեսզի Հարավային Կովկասում նպաստեն ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հարգանքի, պաշտպանության ապահովմանը և նրանց իրավունքների ամրապնդմանը: Միջոցառումը ներուժի զարգացման համար էր նախատեսված, ինչի արդյունքում պատվիրակները ԵՄ ենթակառույցներին ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանության համար իրենց աշխատանքներում ներգրավելու նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերեցին:

12274500_938386192902521_504554687653556862_n