invaluable exhibition«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է (ԱՆ)2ՆՄԱՆ խորագիրը կրող ֆոտո ցուցահանդես:

(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հեղինակային լուսանկարները, որտեղ արծարծվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները:

Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակի պրոֆեսոիոնալ ժյուրիի որոշմամբ, ինչպես նաև բոլոր լուսանկարները կներբեռնվեն կազմակերպության ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ 5 օրվա ընթացքում ավելի շատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Ցուցահանդեսի նպատակն է մոբիլիզացնել մարդկանց հանդուրժողականության գաղափարի շուրջ և արժևորել մարդկային կյանքի բազմազան բնույթը:

Ցուցահանդեսին կարող է մասնակցել ցանկացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ:

Մրցանակներ

  • Ցուցահանդեսի պահանջներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ:
  • Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
  • Ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով`
    • 20.000 դրամ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի համար,
    • 30.000 դրամ ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկարի համար,
    • 50.000 դրամ ԱՆՆՄԱՆ ճանաչված նկարի համար:

Աշխատանքների համար սահմանված պահանջներն են`

  • լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով,
  • լուսանկարները չպետք է լինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
  • լուսանկարները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն:
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար:

Վերոնշյալ չափանիշների գնահատման իրավասությունը կրում է կազմակերպությունը:

Լուսանկարները պետք է ուղեկցվեն կայքից բեռնված և լրացված հայտով:

Ինչպես դիմել.

Լուսանկարները, կայքից ներբեռնված և լրացրած հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 1-ն է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. փոստին (Կոլյային):