Աշխատանքային հանդիպում լրագրողների համար

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Լրատվական նոր էջ» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր սեռականությանը առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտում և ինչպես բարելավել առկա վիճակը:

Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Այն տեղի կունենա Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը մայիսի 11-12-ին: «Լրատվական նոր էջ» աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը` հետևելով հղմանը, մինչև ս.թ. մայիսի 8-ը: https://docs.google.com/spreadsheet/viewform?formkey=dF9scDZiaUl3YjZnN05mRlk1Wm04YVE6MQ

Հանդիպման թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 377277 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. հասցեին (կոնտակտային անձ` Լուսինե):