«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է սոցիալական տեսանյութերի սցենարների հավաքագրման մրցույթ։ Հաղթող 3-ը կստանան խրախուսական գումարային պարգև (25․000-ական ՀՀ դրամ), և ըստ հաղթող սցենարների կնկարահանվեն տեսահոլովակներ։

Սցենարները պետք է ներառեն հետևյալ ուղերձները՝

  • «Մեր հասարակությունում ընտանիքները լինում են տարբեր»,
  • «Մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ սեռականությամբ պետք է պայմանավորված չլինի»,
  • այլ ուղերձ, որին ևս կարելի է անդրադառնալ սոցիալական տեսանյութում։

Դիմորդները կարող են ունենալ մի քանի սցենարների առաջարկներ։ Յուրաքանչյուր առաջարկ պետք է ներկայացվի առանձին հայտով։ Սցենարները պետք է նախատեսված լինեն մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութերի համար։

Մրցույթին կարող են մասնակցել ԼԳԲՏ անձիք, անհատ ակտիվիստները, համակիրները։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 16-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք փետրվարի 20-ին։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարեք +374 60 377 277 աշխատանքային ժամերին: