ՓԻՆՔ արժեքներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպությունը (ՓԻՆՔ Արմենիա) մեկնարկել է «Սոցիալական հզորացում և կրթություն» նոր ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի զարգացնել և համախմբել քաղաքացիական ակտիվիզմը Հայաստանում` հզորացնելով քաղաքացիական ակտիվիստներին և համայնքային առաջնորդներին ոչ խտրական մոտեցման, ժողովրդավարության հաջող և իրատեսական աճի համար:

Հարկ ենք համարում նշել, որ նոր ծրագրի շրջանակներում աշխատակազմը համալրվել է նոր մասնագետներով` սոցիալական աշխատող և հոգեբան, հետևաբար, ի լրումն նախկին գործունեությանը և ծառայություններին, որոնք շարունակական են, այսուհետ կազմակերպության շահառուների համար հասանելի կլինեն նաև հոգեբանական աջակցության և սոցիալական աշխատողի ծառայությունները:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՓԻՆՔ-ի գրասենյակի հասցեն փոխվել է, սակայն մեր թեժ գիծը մնացել է անփոփոխ` 060 377 277: