Դասընթաց. «Սեռականություն և սեռական առողջություն»

19-03-2012

Մարտի 27-ին և 28-ին, ժամը 16:00-19:00, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) հասարակական կազմակերպությունում անց է կացվելու դասընթաց «Սեռականություն և սեռական առողջություն» թեմաներով:

Հանդիպման առաջին օրը նվիրվելու է սեռականության թեմային: Կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • Սեռականություն (սահմանումը և բաղկացուցիչները),
  • Կենսաբանական սեռեր,
  • Սեռական նույնականացում,
  • Սեռական կողմնորոշում (և սեռական վարքագիծ),
  • Գենդերային ինքնություն,
  • Գենդերային դեր,
  • Սեռականության վերաբերյալ գիտելիքը տարածելու կարևորությունը, մարտահրավերները և ձևերը:

Հանդիպման երկրորդ օրը հիմնականում նվիրված կլինի «Սեռական առողջություն» թեմային: Մասնավորապես կքննարկվեն, թե որոնք են սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակները, սեռավարակների ախտանշանները, սեռավարակներից առաջացող բարդությունները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, փոխանցման ուղիները, կանխարգելման միջոցները:

Դասընթացը  ոչ ֆորմալ բնույթի է, ներառում է խաղեր և քննարկումներ, որոնք մեզ կօգնեն ավելի լավ, ինքնավստահ, կառուցողական ձևով արձագանքել ամեն տեսակի նախապաշարմունքների` նվազեցնելով անհանդուրժողականության մակարդակը և նպաստելով փոխադարձ հարգանքի կերտմանը անհատի ընկերական շրջապատում և հասարակության մեջ, ինչն էլ իր հերթին կնպաստի հասարակության մեջ համերաշխության, բազմազանության նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության և հավասարության գաղափարների ամրապնդմանն ու տարածմանը:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը ուղարկել [email protected] էլ. փոստին:

Ուշադրություն

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է  ս.թ. մարտի 25-ը: