Skip to content Skip to sidebar Skip to footer

Դրամաշնորհային մրցույթ

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Ընդունվում են ծրագրերի առաջարկներ՝ մինչև 3 ամիս տևողությամբ, և առավելագույնը 3․000․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։

Դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է ԼԳԲՏ+ անձանց, կանանց իրավունքների պաշտպանության կամ առնչվող ոլորտներում։ Դրամաշնորհին կարող են դիմել նաև նախաձեռնություններ, սակայն միայն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության հետ համատեղ ծրագրային առաջարկով։

Առաջարկները պետք է կապված լինեն ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի կամ աջակիցների ու օգնող մասնագետների հետ աշխատանքի հետ, հետևյալ ուղղություններով՝

  • ԼԳԲՏ+ անձանց համար ապահով տարածքների ստեղծում, որտեղ հնարավոր կդառնա էմոցիոնալ և սոցիալական աջակցությունը, կխթանվի սոցիալական կապվածությունն ու ներգրավվածությունը իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ծրագիրը կարող է ներառել հանդիպումներ, քննարկումներ, ճամբարներ և այլ միջոցառումներ։
  • ԼԳԲՏ+ անձանց առնչվող խնդիրների մասին իրազեկման միջոցառումներ ԼԳԲՏ+ անձանց շրջանում, որն ուղղված կլինի փորձի փոխանակմանը, ինքնազարգացմանը, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կարող է ներառել տեղեկատվական նյութերի պատրաստում և իրազեկման այլ միջոցներ։
  • ԼԳԲՏ+ մարդկանց ստեղծարար գործունեության խթանում՝ արվեստի գործերի, ֆիլմերի ստեղծում և այլն։
  • ԼԳԲՏ+ անձանց աջակիցների հետ աշխատանք՝ կապերն ամրապնդելու նպատակով, կարող է ներառել վերաբերմունքի փոփոխության,, փորձի փոխանակում և փոխաջակցություն։
  • ԼԳԲՏ+ հարցերի նկատմամբ զգայունության բարձրացում օգնող մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, իրավաբանների, բժիշկների և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցող մասնագետների շրջանում՝ առաջարկվող ծառայությունները ապահով մթնոլորտում հասանելի դարձնելու համար։

Այլ ծրագրային առաջարկներ, որոնք առնչվում են սահմանված ծրագրային ուղղություններին կքննարկվեն, եթե դիմորդը ներկայացնի առաջարկվող ծրագրի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ Ծրագրային առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին չեն դիտարկվի։

Ծրագրային առաջարկները կդիտարկվեն ու կգնահատվեն դուրս բերված կարիքի առաջնահերթությանը, ծրագրի տրամաբանությանն, արդյունավետությանը, ներգրավված անձանց համապատասխանությանը վերաբերելի չափանիշների։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 10-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչ հուլիսի 22-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և բյուջեն, ուղարկել [email protected] հասցեով։ Ծրագրերի իրականացման ժամկետը պետք է լինի 2022թ․ օգոստոսի 1-ից մինչ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ առավելագույնը 3 ամիս տևողությամբ։

Հավելյալ տեղեկության համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 60 377 277 համարով երկուշաբթիից ուրբաթ 10։00-18։00:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial