Skip to content Skip to sidebar Skip to footer

Փոքր դրամաշնորհային մրցույթ

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է փոքր դրամաշնորհային մրցույթ ուղղված մեկ կամ երկու գործողությունների իրականացմանը՝ հոկտեմբերի 11-ին նշվող Ազնվանալու (coming out) օրվան ընդառաջ։ Ընդունվում են ծրագրերի առաջարկներ՝ հետևյալ տևողությամբ՝ սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 30-ը և առավելագույնը 3․000․000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։

Դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է՝ ԼԳԲՏ+ անձանց, կանանց իրավունքների պաշտպանության կամ առնչվող ոլորտների հետ։ Դրամաշնորհին կարող են դիմել նաև նախաձեռնություններ և անհատներ, սակայն միայն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության հետ համատեղ ծրագրային առաջարկով։

Տվյալ մրցույթին ներկայացված առաջարկները պետք է կապված լինեն հոկտեմբերի 11-ին նշվող Ազնվանալու (coming out) օրվա հետ։ «Coming out» հասկացությունը հանդիսանում է հին անգլալեզու արտահայտություն՝ coming out of the closet, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «դուրս գալ պահարանից», այսինքն՝ բացահայտվել, ազնվանալ։ Այս գործընթացը իրենից ենթադրում է սեփական սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին, ծանոթներին կամ հրապարակայնորեն հայտնելը, բացահայտելը: Ազնվանալու (coming out) օրվան ընդառաջ տարբեր երկրներում իրականացվում են տարատեսակ միջոցառումներ ուղղված ԼԳԲՏ+ անձանց հիմնահարցերի շուրջ հանրային իրազեկմանը և դրանց բարձրաձայնմանը։

Տվյալ մրցույթի շրջանակում մշակված ծրագրային առաջարկները կարող են ներառել հետևյալ ուղղությունները՝

ԼԳԲՏ+ անձանց համար ապահով տարածքների ստեղծում, որտեղ հնարավոր կդառնա էմոցիոնալ և սոցիալական աջակցությունը, կխթանվի սոցիալական կապվածությունն ու ներգրավվածությունը իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ծրագիրը կարող է ներառել՝ հանդիպումներ, քննարկումներ, ճամբարներ և այլ միջոցառումներ։

ԼԳԲՏ+ անձանց առնչվող խնդիրների մասին իրազեկման միջոցառումներ ԼԳԲՏ+ անձանց շրջանում, որոնք ուղղված կլինեն փորձի փոխանակմանը, ինքնազարգացմանը, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կարող է ներառել՝ տեղեկատվական նյութերի պատրաստում և իրազեկման այլ միջոցներ։

ԼԳԲՏ+ մարդկանց ստեղծարար գործունեության խթանում՝ արվեստի գործերի, ֆիլմերի, սոցիալական գովազդների, տեսահոլովակների և այլ մեդիա նյութերի ստեղծում։

ԼԳԲՏ+ անձանց աջակիցների հետ աշխատանք՝ կապերն ամրապնդելու նպատակով, կարող է ներառել վերաբերմունքի փոփոխության, փորձի փոխանակման և փոխաջակցությանն ուղղված միջոցառումներ։

Ծրագրային առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին և նշված թեմային չեն դիտարկվի։

Ծրագրային առաջարկները կդիտարկվեն ու կգնահատվեն ըստ դուրս բերված կարիքի առաջնահերթության, ծրագրի տրամաբանության և արդյունավետության, ինչպես նաև ըստ սահմանված չափանիշներին դիմումատուի համապատասխանության։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 24-ը։

Կազմակերպությունն արձակուրդում է լինելու օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 22-ը, հետևաբար ցանկացած հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել կազմակերպությանը մինչ նշված օրերը կամ օգոստոսի 22-ից հետո։

Արդյունքները կհրապարակվեն մինչ օգոստոսի 31-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և բյուջեն, կազմակերպության փորձառությունը և կարողությունները փաստող փաստաթղթեր (առկայության դեպքում) և ծրագրով ներգրավված թիմի անդամների CV-ները, ապա ուղարկել [email protected] հասցեին։ Ծրագրերը պետք է իրականացվեն սեպտեմբերի 5-ից մինչ հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում։

Հավելյալ տեղեկության համար կարող գրել՝ [email protected] հասցեին կամ զանգահարել +374 60 377 277, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10։00-ից 18։00-ը:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial