volunteersԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով աշխատանքային պրակտիկա անցկացնելու հնարավորություն Հիմնադրամի գործընկեր հասարակական կազմակերպություններից որևէ մեկում: Նախաձեռնությանը մասնակցող կազմակերպությունները գործունեություն են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային իրազեկման և բազմակարծության ապահովման, կանանց հիմնախնդիրների, խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի, և այլ ոլորտներում:

Նախաձեռնության նպատակն է աջակցել երիտասարդներին առավել արդյունավետ իրականացնել իրենց հասարակական գործունեությունը, աշխատանքային փորձ ձեռք բերել իրենց հետաքրքրող ոլորտում և նախընտրած կազմակերպությունում, ինչպես նաև օժանդակել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցերում: Նախատեսվում է, որ մեկ ամսվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում երիտասարդներն ընդգրկված կլինեն կազմակերպության բովանդակային աշխատանքներում և կմասնակցեն նոր ծրագրերի մշակման և իրականացման մեջ:

Մրցույթում հաղթած մասնակցիներին Հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակ, որը կփոխհատուցի աշխատանքային պրակտիկայի հետ կպաված ծախսերը երկու շաբաթ կամ մեկ ամիս` ներառյալ բնակարանի վարձակալություն (եթե կա նման անհրաժեշտություն), տրանսպորտային ծախսեր, օրապահիկ և այլն:

Ո՞վ կարող է մասնակցել

Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք կընտրվեն մրցութային կարգով՝ հիմք ընդունելով իրենց ներկայացրած դիմում-հայտերը: Հայտերն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվելու այն փաստին թե արդյո՞ք  մասնակիցները հստակ պատկերացում ունեն թե ի՞նչ են ակնկալում իրենց մասնակցությունից և ինչպե՞ս են հետագայում օգտագործելու ստացված գիտելիքները և փորձը:

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում – հայտ հետևյալ ձևաչափով՝

  1. Անձնական տվյալներ՝ Անուն, Ազգանուն, տարիք, քաղաք, մարզ, կոնտակտային տվյալներ (հեռ., էլ. հասցե)
  2. Կրթություն / մասնագիտություն (եթե առկա է)
  3. Աշխատանքային և/կամ կամավորական փորձ (եթե այդպիսին կա) (ոչ ավել քան 100 բառ)
  4. Հետաքրքրության շրջանակ (օր.՝ տնտեսագիտություն, մարդու իրավունքներ, բնապահպանություն, արվեստ և մշակույթ, կոռուպցիա, հանրային առողջապահություն, լրագրություն և այլն)
  5. Ի՞նչ սպասումներ ունեք այս ծրագրին մասնակցելուց (ոչ ավել քան 300 բառ)
  6. Նշեք այն կազմակերպության անունը, որտեղ ցանկանում եք վերապատրաստում անցնել: Նշեք թե ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը և ի՞նչ գիտելիքներ կամ փորձ եք ակնկալում ստանալ (կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել հայտարարության վերջում)  (ոչ ավել քան 300 բառ)
  7. Խնդրում ենք նշել թե ի՞նչպես եք պատրաստվում կիրառել ստացած փորձը և գիտելիքները ապագայում (ոչ ավել քան 200 բառ)
  8. Խնդրում ենք նշել վերապատրաստման ցանկալի ժամկետները և տևողությունը (երկու շաբաթ կամ մեկ ամիս սկսած ս.թ. հուլիսի 15-ից)
  9. Բյուջե (խնդրում ենք տրամադրել Ձեր կողմից հաշվարկված բյուջե ոչ ավել քան 400,000 ՀՀ դրամի սահմաններում), բյուջեն պետք է ներառի հետևյալ տողերը՝ բնակարանի վարձակալություն (եթե Ձեր ընտրած կազմակերպությունը գտնվում է այլ քաղաքում կամ մարզում), տրանսպորտային ծախսեր, օրապահիկ:

Մրցույթի վերջնական արդյունքները նախատեսվում է հայտարարել մինչև ս.թ. հունիսի 30-ը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 4-ը, դիմում-հայտը և կից փաստաթղթերը /ռեզյումե/ պետք է ուղարկել էլ. տարբերակով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԲՀՀ-Հայաստանի Երիտասարդական նախաձեռնությունների համակարգող` Լաուրա Գևորգյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 53-38-62; 53-67-58 կամ գրել` [email protected]:

Ծրագրին մասնակցող կազմակերպությունների ցանկ

  1. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Վանաձոր, Լոռի www.hcav.am
  2. Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Երևան www.armhels.com
  3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երևան www.transparency.am
  4. Իրազեկ քաղաքացիների միավորում, Երևան www.uicarmenia.org
  5. Մեդիա կենտրոն, Երևան www.media-center.am
  6. «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, Երևան www.pinkarmenia.org
  7. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Մարտունի, Գեղարքունիք www.mwccngo.am
  8. «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ, Գյումրի, Շիրակ
  9. Գորիսի մամուլի ակումբ, Գորիս, Սյունիք www.gorispress.am
  10. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, Արմավիր www.armavirdc.org
  11. Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Երևան www.healthrights.am
  12. Նոր Սերունդ ՀԿ, Երևան, Գորիս, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի www.ngngo.net
  13. Հանուն հավասար իրավունքների ՀԿ, Երևան