Կամավորական աշխատանքի առաջարկ
Կայքի բազմալեզու գործունեությունն ապահովելու համար Փինք Արմենիան փնտրում է կամավորներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն թարգմանություններ իրականացնելու համար:
Փինք Արմենիայի պաշտոնական կայքէջը ոչ միայն հայերեն է, այլև անգլերեն և ռուսերեն:
Կամավորը պետք է գերազանց տիրապետի անգլերենին և/կամ ռուսերենին, լինի պարտաճանաչ ու պատասխանատու և կարողանա շաբաթական 3-5 ժամ տրամադրել աշխատանքին:
Աշխատանքը կատարվում է կամավորական աշխատանքի պայմանագրի հիման վրա բացառապես կամավորական հիմունքներով: Պարտականությունների պատշաճ իրականացման դեպքում կամավորը կստանա երաշխավորագիր և վկայագիր:
Հետաքրքրված անձինք [email protected] էլ․ հասցեին պետք է ուղարկեն իրենց կատարած որևէ թարգմանություն բնօրինակի հետ։