Skip to content Skip to footer

Չշահարկել ԼԳԲՏ հարցերը քաղաքական միավորներ ստանալու համար

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ցավով արձանագրում ենք, որ այս անգամ եւս ԱԺ արտահերթ ընտրություններին ներկայացված քաղաքական միավորումներից մի…

Հայկական կազմակերպությունները, ճանաչված անձինք կոչ են անում իրավական բարեփոխումներ իրականացնել ԼԳԲՏ համայնքի խտրականության դեմ

ՀՀԿառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին (Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ…

Հավասարության կոալիցիան դատապարտում է Շուռնուխում տեղի ունեցած բնռությունը

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության…

Հայտարարություն Արտակ Զեյնալյանի անվան շուրջ տարածված «ստի» վերաբերյալ

Հուլիսի 11-ին Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքել է Ֆեյսբուքի «Հանրային հարթակ Թումասյանի հետ» էջում արված հետևյալ գրառմանը. «Տարածեք և միացեք մեր նախաձեռնությանը.…

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ…

Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար եւ արդյունավետ քննություն

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։ Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի, ապա այրվել էր վերջինիս տունը։ Արդյունքում տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և դեպքից միայն 4 օր անց գիտակցության եկել։ Ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Կոնգրես հյուրանոցի մոտ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա տղայի՝ համարելով, որ նա նույնասեռական է։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց՝ «Կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ։ Երկու դեպքում էլ մեղադրվող անձինք Հայաստանից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։ Այս հանցագործությունները իրավապահ մարմինների անտարբերության, պետական պաշտոնյաների ատելության քարոզի և դատական համակարգի կամայական որոշումների հետևանքներն են, որի պատճառով ատելությամբ լցված Հայաստանի որոշ քաղաքացիներ կարծում են, թե լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և նրանց հետ ասոցացվող անձանց նկատմամբ վարքն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է, և կարող են վարվել այնպես, ինչպես իրենց երևակայությունն է թելադրում, ու մնալ առանց պատժի։ Ավելին, ոստիկանությանը բազմիցս ներկայացվել են դիմումներ սոցիալական մեդիայում ԼԳԲՏ անձանց սպանելու կոչերի ու ցանկությունների վերաբերյալ, նրանց հասցեին ուղղված սպառնալիքներն ու կատարված հանցագործությունների մասին վկայող գրառումներ։ Այդուհանդերձ, բոլոր ներկայացված դիմումները մնացել են առանց քննության՝ հանցակազմի բացակայության կամ տուժող չհայտնաբերելու պատճառաբանություններով։ Սոցիալական մեդիայի այդ գրառումներում երևում է ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործություններ կատարելու ցանկությունները, իսկ հանցագործություն կատարածներին հերոսացնում են, ինչն ապացույցն է այն բանի, որ ատելության քարոզը, պետության անգործությունը վտանգում են ԼԳԲՏ և նրանց հետ ասոցացվող քաղաքացիների կյանքը մեր երկրում։ Ուստի մենք ՀՀ իրավապահ մարմիններից  պահանջում ենք՝
  • իրականացնել գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով եւ ապահովելու համար յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը,
  • մեղավորներին ենթարկել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով,
  • ներդնել եւ վարել պատշաճ վիճակագրություն՝ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ,
  • ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխարգելելու համար սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները,
  • հետամուտ լինել ատելություն եւ թշնամանք սերմանող խոսքի բացառմանը։
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»​ իրավապաշտպան ՀԿ «Բեկում» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Երեւանի մամուլի ակումբ Հյուման ռայթս հաուս Երեւան «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Իմ իրավապաշտպանը» ՀԿ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ «Իրավունքի ուժ» ՀԿ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Քալրֆուլ Հաուս»սոցիալ-մշակութային  և իրավապաշտպան ՀԿ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Նվիրաբերեք այսօր և դարձեք առաջխաղացման մի մասը

Մենք, Փինք Արմենիայի անձնակազմը, կցանկանայինք խնդրել մեր աջակիցներին օգնել մեզ բացել անվտանգ համայնքային կենտրոններ Վանաձորում եւ Գյումրիում, Հայաստանի երկու խոշոր քաղաքներում: Կատարել հանգանակություն Փինք Արմենիան հիմնադրվել է 10 տարի առաջ և Հայաստանում ամենամեծ ԼԳԲՏ համայնքահեն կազմակերպությունն է: Փինք Արմենիան տրամադրում է անվտանգ եւ ապահով միջավայր լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և քվիր (ԼԳԲՏՔ) անձանց համար Երևանում, որպեսզի նրանք ընդունված զգան, բացահայտեն իրենց ինքնությունը, ստեղծեն սոցիալական կապիտալ ու կապեր իրենց հասակակիցների հետ։ Մեր կազմակարեպրությունում  ԼԳԲՏՔ անձինք մասնակցում են տարբեր…

Անհրաժեշտ է բյուջետային ադվոկացիայի դասընթաց վարելու մասնագետ

«Ներուժ զարթոնքի» ՀԿ-ն փնտրում է մասնագետ՝ բյուջետային ադվոկացիայի դասընթաց անցկացնելու համար։ Սույն դասընթացն անց է կացվելու «Առողջությունը կարելի է գնել, եթե կա հատկացված բյուջե» տարածաշրջանային…

Հայտարարություն ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 13-07-2017թ հարցազրույցի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի…

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի…

Գրաքննություն հայկական կինոարտադրությունում․ «Ոսկե Ծիրանը» հանեց «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը

14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին»…

«Շրջահայաց լուսաբանում»․ աշխատանքային հանդիպում լրագրողների համար

Հարգելի լրագրողներ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել,…

Եվրոպական միության հայտարարությունը մայիսի 17-ի կապակցությամբ

Եվրոպական միության անունից` ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2017 թվականի մայիսի 17-ի հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական միությունն այսօր՝ միանալով աշխարհի բազմաթիվ մարդկանց նշում է  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Սա պատեհ առիթ է  հիշեցնելու կառավարություններին, որ նրանք պարտավորություն ունեն խթանելու մարդու իրավունքների համընդհանրությունն ու ապահովելու, որ յուրաքանչյուր անձ առանց խտրականության՝ այն է  անկախ սեռական կողմնորոշումից  կամ գենդերային ինքնությունից կարողանա օգտվել այդ իրավունքներից: Ուշագրավ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր եւ ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց կողմից իրավունքների իրացման բնագավառում ձեռք բերված առաջընթացը: Համասեռամոլությունն ապաքրեականացվել է մի շարք երեկրներում. Որոշ երկրներ ընդունել են  օրենդրական ակտեր անհատներին՝  իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանություն տրամադրելու մասին: Վերոնշյալ փոփոխությունները տեղի չէին ունենա, եթե չլիներ խիզախ ակտիվիստների նվիրյալ աշխատանքն՝ ի շահ  ԼԳԲՏԻ անձնաց հավասար իրավունքների խթանման: Այդուհանդերձ աշխարհի տարբեր անկյուններում դեռևս կան լուրջ խոչընդոտներ: Դեռևս լայն տարածում ունեն խտրականության և բռնության դեպքերը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Միասեռական հարաբերությունների մեջ մտնելը համարվում է հանցանք  ավելի քան 70 երկրներում, իսկ որոշներում՝  կարող է նույնիսկ հանգեցնել մահապատժի ենթարկման: Եվրոպական միությունն,  ամենայն խստությամբ դատապարտում է խտրականությունը և բռնությունը ԼԳԲՏԻ անհատների նկատմամբ: Եվրոպական միությունն ամբողջ աշխարհով մեկ ֆինանսավորում է ծրագրեր, որոնց նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻ կազմակերպությունների տեսանելիությունն ու ճանաչումը, ինչպես նաև  ընդլայնել երկխոսությունն իշխանությունների հետ՝  օրենդրության մեջ փոխություններ մտցնելու, հոմոֆոբիայի դեմ պայքարելու և ԼԳԲՏԻ անձանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ տրամադրվում է օժանդակություն ԼԳԲՏԻ անձանց և ՔՀԿ-ների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական և իրավական աջակցության նպատակով: 2016 թվականի հունիսին՝  արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված միջոցառումների ցանկին ԵՄ խորհուրդն, առաջին անգամ, ընդունեց ԼԳԲՏԻ անձանց հավասարության վերաբերյալ եզրակացություններ: ԵՄ-ն կշարունակի աշխատել բոլոր գործընկերների հետ՝ խթանելով յուրաքանչյուր անձի իրավունքները՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:

Նամակներ ՀՀ գերատեսչություններին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարելու համար

Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։ Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։ Այս առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է* ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial