Skip to content Skip to footer

Հայտարարություն Անի հյուրանոցում մահացած երիտասարդի գործով

2017թ. փետրվարի 11-ին Անի հյուրանոցում նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա Զուրաբ Նեմսաձեն (մամուլում ազգանունը ներկայացված է Համազադեհ): Մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով դեպքին, նշել էին, որ Զուրաբի դեմ մի երիտասարդ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` իր նկատմամբ սեռական բռնության և այդ գործողության պոռնկագրական բնույթի նյութերը համացանցում տարածելու մեղադրանքով: Նաև նշված էր, որ այդ երիտասարդը հետագայում ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն, այդ լրատվամիջոցները չէին գրել, որ Զուրաբի, հետագայում նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի անունից նույնպես ոստիկանություն դիմում էր ներկայացվել` վերոնշյալ երիտասարդի` վտանգի մեջ լինելու և վերջինիս ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ: Ըստ Զուրաբի պատմածի, փետրվարի սկզբին նա Հայաստան էր եկել իր զուգընկերոջ` նշված երիտասարդի, խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը և գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով: Կազմակերպությանը և դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինիս շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն, հետամուտ լինելով գործի պատշաճ քննությանը, լրատվամիջոցներին հորդորում է աչալուրջ լինել, համակողմանի լուսաբանել դեպքը, բացահայտել ճշմարտությունը և այն ուշադրության կենտրոնում պահել: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել:

Դասընթաց. ԼԳԲՏ անձանց հետ մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Հայաստանում ԼԳԲՏ անձանց հետ հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական աշխատանքի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացնում է «ԼԳԲՏ…

Հայտարարություն ռասայական և ազգային պատկանելության հիմքով խտրականության մասին

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան ուշադրությամբ հետևում էր վերջին օրերին «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից հրապարակված լուսանկարի շուրջ քննարկումներին։ Հրապարակված ընտանեկան լուսանկարի առանձնահատկությունը նրանում…

Հասարակական կյանքին մասնակցության համաշխարհային սկզբունքներ

Դեկտեմբերի 10-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամը, Քաղաքացիական հասարակության միջազգային կենտրոնը, և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամբողջ աշխարհում ներկայացրել են Քաղաքացիական Հռչակագիր: Հասարակական կյանքին մասնակցության համաշխարհային սկզբունքները կազմել են մի շարք կազմակերպություններ և ուղղված են կառավարություններին, որոնք պարտավոր են ապահովել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության իրավունքը: Հռչակագիրը ստորագրել է նաև Փինք Արմենիան:

Փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության…

Հավասարություն և խտրականություն. դասընթաց լրագրողների համար

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան կազմակերպում է «Հավասարություն և խտրականություն» թեմայով դասընթաց լրագրողների համար: Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին ժամը 10:30-ին…

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը դատապարտում է Օռլանդո քաղաքում տեղի ունեցած նողկալի ոճրագործությունը

Փինք Արմենիայի նախաձեռնությամբ Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարություն է տարածել` դատապարտելով ԱՄՆ Օռլանդո քաղաքի «Պուլս» գեյ ակումբում տեղի ունեցած սպանդը:…

Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր

ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով…

Իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը` «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման վերաբերյալ

2016թ. փետրվարի 19-ին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հերթական ծրագրի («Դալարիկի Ժուժուն» ) հերոս Էդգարը հաղորդման ժամանակ հայտնել է, որ չի կարողանում աշխատանք…

Փինք Արմենիան կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ քննել կազմակերպության աշխատակիցների և ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումը

Փետրվարի 15-ին ժամը 21:00 սահմաններում 3 անհայտ անձինք Երևանի կենտրոնում հարձակվել և ծեծել են 5 ԼԳԲՏ ակտիվիստների, որոնցից 2-ը` Փինք Արմենիայի աշխատակիցներ են:…

Եվրոպական կառույցներում քննարկվել է Հարավային Կովկասի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրադրությունը

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կողմից ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձանց իրավունքներին առնչվող ծրագրի՝ «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Վրաստանում և…

Հայաստանը պետք է պատասխանատվության կանչի մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող անձանց

Մենք՝ ներքոստորագրյալ անդամներս և Հյուման ռայթս հաուս ցանցի (ՀՌՀՑ) գործընկերներս, դատապարտում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքները և հարձակումները, ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ բարձրաձայնել իրենց աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին, Հյուման ռայթս հաուսի անդամ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) կազմակերպեց Հայաստանում…

«Շրջահայաց լուսաբանում»` լրագրողների աշխատանքային հանդիպում

Հարգելի լրագրողներ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial