Skip to content Skip to footer

«Շրջահայաց լուսաբանում»` լրագրողների աշխատանքային հանդիպում

Հարգելի լրագրողներ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես…

ՓԻՆՔ Արմենիան կոչ է անում զերծ մնալ Ռոբերտ Ահարոնյանի դեմ հարձակումներից

sol1Հաշվի առնելով լրատվամիջոցների և հանրության հետաքրքրությունը Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութին, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը (ՓԻՆՔ Արմենիա)` որպես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան կազմակերպություն, հայտնում է, որ որևէ առնչություն չունի տարածված տեսնյութի և այն երևան հանած «Բացահայտենք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության հետ:

Այդուհանդերձ, ՓԻՆՔ Արմենիան բոլորին կոչ է անում զերծ մնալ Ռոբերտ Ահարոնյանի դեմ հարձակումներից ու պախարակումներից` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշումը կամ սեռական վարքագիծը:

Թե´ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, թե´ համայնքից դուրս մարդկանց ՓԻՆՔ Արմենիան հորդորում է ըմբռնումով ու մարդկայնորեն մոտենալ կատարվածին: Աշխարհում բազմաթիվ մարդիկ են հայտնի, որոնք տառապել են ներքին հոմոֆոբիայով, այսինքն` չհամակերպվելով իրենց նույնասեռական կողմնորոշմանը, ինքնատելությունը մղել են ԼԳԲՏ համայնքի այլ ներկայացուցիչների դեմ (ավելի մանրամասն` տե´ս հոդվածում):

Այդ մարդկանց մեղավորությունը չէ, որ նույնասեռական լինելով հանդերձ, նրանք պայքարում են ԼԳԲՏ համայնքի դեմ. պատճառը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հասարակության մեջ արմատացած խիստ բացասական վերաբերմունքն է, ինչի արդյունքում շատ նույնասեռականներ իրենց փրկելու համար հոմոֆոբ արշավներ են իրականացնում:

Գիտակցելով Ռոբերտ Ահարոնյանի այժմյան խոցելիության աստիճանը, նրա խնդրային իրավիճակը` ՓԻՆՔ Արմենիան իր աջակցությունն է հայտնում նրան ու պատրաստ է սոցիալ-հոգեբանական օժանդակություն տրամադրել:

Միավորված ազգերի կազմակերպությունը պետություններին հորդորել է քայլեր ձեռնարկել ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց դեմ բռնություններն ու խտրականությունը անհապաղ դադարեցնելու համար: ԼԳԲՏԻ…

Անհապաղ դադարեցնել ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խտրականությունը. ՄԱԿ-ի կոչը` պետություններին

ԱՄՆ դեսպանը, ՄԱԿ-ը և «Ֆրոնթլայն»-ը դատապարտել են Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ ճնշումները

Հոկտեմբերի 17-18-ը Հայաստանում ԼԳԲՏԻ առաջին ֆորումի լուրի տարածումից հետո, ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների ու նրանց աջակիցների հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել թե´ առցանց տարածքում,…

Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

lgbtflagՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որևէ դրսևորում բացառելու համար, ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում` ի պատասխան ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական այրերին հորդորում էր կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները: Մայիսի 17-ին hոմոֆոբիայի և տրանֆոբիայի դեմ միջազգային օրվա առիթով ՓԻՆՔ Արմենիան Հայաստանի նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել և մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը: Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: ՓԻՆՔ Արմենիան իր նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել էր պետական նշանակության մեդալով չպարգևատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց և նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում, ինչին աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգև տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսևորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա», - ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով ստորագրված նամակում: Մինչ այդ կազմակերպության նամակին պատասխանել էին արդարադատության և առողջապահության նախարարություններից: Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը: Նախարարությունից հիշեցրել էին, որ 2010թ. հավանություն է տրվել Գենդերային քաղաքականության հայեցակարգին, իսկ 2011թ. հաստատվել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից, թեև համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել:
2015թ. հունիսի 15-20-ին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԼԳԲՏԻ կազմակերպություններն իրենց ձայնն ու մասնակցությունն ունեցան Ռիգայում Եվրոփրայդի միջոցառումներին` հետխորհրդային տարածքում առաջին համաեվրոպական շաբաթվան:…

ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չեն կարող փոխզիջման առարկա լինել ԵՄ-ի հետ արևելյան հարևանների հարաբերություններում

Հյուման ռայթս հաուսի համատեղ հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի համար

Այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացում, ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց հունվարի 22-ին ստացված Համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Հյուման ռայթս հաուս…

Հայաստանի և Թուրքիայի ԼԳԲՏ կազմակերպությունները կոչ են անում առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

Armenian Genocide100 տարի առաջ աներևակայելի ոճիր է կատարվել այն հողի վրա, որտեղ մենք միասին ենք ապրել: Աններելի, անդառնալի ոճիր, որին որևէ սփոփանք չի կարող գտնվել: Հայ ժողովրդին, նրա մշակույթը, հասարակական և տնտեսական ամբողջությունը ոչնչացնելու համար իրագործված Մեծ Եղեռնը մարդկանց ճակատագրերն այնպես է խեղել, որը ոչ մի կերպ չի կարող բնութագրվել սառը վիճակագրությամբ: Կոտորածի ժամանակ բնաջնջման համակարգված քաղաքականության թիրախում են եղել նաև Թուրքիայի հույներն ու ասորիները: Օսմանյան կայսրության իրականացրած՝ ոչ մի ներում չունեցող Հայոց ցեղասպանության հետևանքների ականատեսն ենք մինչև հիմա: Մենք` որպես ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, որոնք Հայաստանում և Թուրքիայում պայքարում են հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ, ԼԳԲՏ և ամբողջ քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում առերեսվել տեղի ունեցածի հետ: Մենք վերահաստատում ենք մեր կոչն ընդդեմ ցեղասպանության, որպեսզի ազգայնամոլության ու պետությունների ոչնչացնող քաղաքականությունից պաշտպանենք մեր գոյությունը: Դեմ լինելով հոմոֆոբիային և տրանսֆոբիային, մեր տարածաշրջանում պայքարելով ռասիզմի, ազգայնամոլութան և սեքսիզմի դեմ, մենք` Փինք Արմենիա և Քաոս ՋիԷլ կազմակերպություններս, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 100 տարի առաջ բոլոր զոհվածներին ու ևս մեկ անգամ ընդգծում, որ մենք կիսում ենք ցավալի հիշողությունները ու մեր համերաշխությունն ենք հայտնում ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդին: Այսօր, քան երբևէ, առավել կարևոր է հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի ռասիստական և նացիոնալիստական գաղափարախոսության դեմ պայքարը:  Այդ գաղափարախոսությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում և Հայաստանում, թե' քաղաքացիական հասարակության մեջ, թե' հանրային տիրույթում զուգակցվում է ռասիզմի ու նացիոնալիզմի հետ, և ցեղասպանության պատճառներից է: Պետական մակարդակով ռասիստական և ազգայնամոլ ելույթները մեր երկրների հասարակությունների միջև սահմաններն անանցանելի են դարձնում: Ներհամայնքային սահմանները հաղաթահարելու համար պետք է ստեղծել հորիզոնական համերաշխություն: Միայն մեր պայքարը հնարավորություն կտա ազատվելու հավասարության, արդարության և ազատության գաղափարների շուրջ վերացական դատողություններից, և դա դնելու մեր կյանքի կենտրոնում: Հայոց ցեղասպանությունն ամբողջ մարդկության համար է ամաչելու պատճառ: Այս խայտառակությունն ու կոտորածների սպիները մեր առջև մեծ հարցեր են բարձրացրել, որոնք պատասխանների կարիք ունեն: 1915թ. մտածողությունն ունեցածների ձեռքով սպանված, Ակօս թերթի խմբագիր Հրանտ Դինքի այս հարցը դեռևս անպատասխան է մնում.
«Արդյո՞ք մենք պետք է մեզ պահենք որպես նախկինում տեղի ունեցած ահռելի աղետի պատասխանատուներ, թե՞ պետք է դասեր քաղենք անցյալի սխալներից ու նոր էջ բացենք, ինչպես քաղաքակիրթ էակներ»:
Մենք` Փինք Արմենիան և Քաոս ՋիԷլ-ը, մեր պայքարի միջոցով կձգտենք գտնել այս հարցի պատասխանը: «Ծիածանի» միջոցով ազատագրվել նշանակում է՝ ձայն տալ ճշմարտությանը, որը ստվերել է ազգայնամոլությունը:

ԵԽԽՎ. Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողնում ԼԳԲՏ անձանց դեմ ատելության սերմանումը

PACEԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»: «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է: Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով։ Մենք կոչ ենք անում,
  • այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
  • Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ։

Գրավոր հղչակագիր թիվ 584 | փաստաթուղթ 13690 | հունվարի 28, 2015թ

Դասընթաց սոցիալական աշխատողների և հոգեբանների համար

«ԼԳԲՏ անձանց հետ սոցիալական աշխատանքի և կիրառական հոգեբանության առանձնահատկությունները» «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպում է «ԼԳԲՏ անձանց հետ սոցիալական աշխատանքի և կիրառական…

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ–ում ատելության կոչերի և խտրականության պետական մակարդակով խրախուսումը

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ…

Ֆոտոմրցույթ

invaluable exhibition«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է (ԱՆ)2ՆՄԱՆ խորագիրը կրող ֆոտո ցուցահանդես: (ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հեղինակային լուսանկարները, որտեղ արծարծվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները: Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակի պրոֆեսոիոնալ ժյուրիի որոշմամբ, ինչպես նաև բոլոր լուսանկարները կներբեռնվեն կազմակերպության ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ 5 օրվա ընթացքում ավելի շատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Ցուցահանդեսի նպատակն է մոբիլիզացնել մարդկանց հանդուրժողականության գաղափարի շուրջ և արժևորել մարդկային կյանքի բազմազան բնույթը: Ցուցահանդեսին կարող է մասնակցել ցանկացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Մրցանակներ
  • Ցուցահանդեսի պահանջներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ:
  • Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
  • Ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով`
    • 20.000 դրամ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի համար,
    • 30.000 դրամ ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկարի համար,
    • 50.000 դրամ ԱՆՆՄԱՆ ճանաչված նկարի համար:
Աշխատանքների համար սահմանված պահանջներն են`
  • լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով,
  • լուսանկարները չպետք է լինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
  • լուսանկարները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն:
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար:
Վերոնշյալ չափանիշների գնահատման իրավասությունը կրում է կազմակերպությունը: Լուսանկարները պետք է ուղեկցվեն կայքից բեռնված և լրացված հայտով: Ինչպես դիմել. Լուսանկարները, կայքից ներբեռնված և լրացրած հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 1-ն է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ. փոստին (Կոլյային):

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր

IDAHO_Logo-hyՄայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսացել ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար: Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, օրինապահ մարմիններ, առողջապահական ու կրթական հաստատություններ, զանգվածային լրատվության միջոցներ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, եկեղեցի և այլն: Գրեթե յուրաքանչյուր միջավայր մեր հասարակության մեջ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և բռնության կիրառման վայր է: ՀՀ-ում հանրության 72.1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ (հետազոտություն): Հասարակության մեջ առկա հոմոֆոբիայի մեծ ցուցանիշը, պետական պաշտոնյաների ատելություն և անհանդուրժողականություն տարածող կոչերը և նրանց կողմից ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների արդարացումը երկրում ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, ինչպես նաև շարունակաբար նպաստում են ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների աճին, որոնք վտանգում են ժողովրդավարության իրացման գործընթացները, ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Անպատժելիությունը, պետականորեն խրախուսվող անհանդուրժողականությունը և խտրականությունը, ծայրահեղ և այլամերժ անօրինական դրսևորումներն իրականում պառակտում են հասարակությունը, սպառնում հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սույն հայտարարությամբ մենք ևս մեկ անգամ փոխանցում ենք մեր խիստ մտահոգությունն ու հիասթափությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում չեն հարգվում և չեն ապահովվում հասարակության մաս կազմող ԼԳԲՏ մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Դեռ ավելին, պետական մակարդակով ստեղծվում են «բարենպաստ պայմաններ» ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքներիոտնահարումների, բռնության խրախուսման և հանցագործությունների կատարման համար: Վերոնշյալ խնդրի առիթով խնդրում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած իրենց լիազորությունները և պարտավորությունները, ինչպես նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր` ապահովելու ՀՀ-ում ապրող ԼԳԲՏ մարդկանց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը, կանխելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն, ինչպես նաև նման ոտնձգության քարոզ, կոչ և խրախուսում: Հայաստանի Հանրապետությունում, որպես սոցիալական և իրավական պետություն, պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:[:]

ԱԳԼԱ Նյու-Յորքի հայտարարությունն ընդդեմ «քարոզչության» օրենքի ներկայացմանը

ԱԳԼԱ Նյու-Յորք, 2011թ.Նյու-Յորքի հայ գեյերի եւ լեսբուհիների ասոցիացիան (ԱԳԼԱ Նյու-Յորք) մտահոգ է այն փաստով, որ 2013թ. օգոստոսին սկզբում Հայաստանի ոստիկանությունը արգելք առաջարկեց «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար, ինչն արդյունավետ կերպով նախապաշարմունքներով կթիրախավորեր Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց: Մենք կո ́չ ենք անում Նախագահին, Վարչապետին եւ ԱԺ- ին վերջ դնել ԼԳԲՏ հայերի նկատմամբ խտրականության օրինականացման ցանկացած այլ փորձի: 2012թ. մայիսին Երեւանում DIY բարի պայթեցումից եւ մշակութային բազմազանության երթի վրա հարձակումից հետո պարզ էր, որ մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ էր միջամտություն: Բայց շատ քիչ բան արվեց: Մի քանի ԼԳԲՏ հայեր, հասարակության օգտակար անդամներ ստիպված եղան լքել Հայաստանը անցյալ մայիսին կատարված իրադարձություններից հետո` խուսափելու համար իրենց կյանքին սպառնալիքներից: DIY-ը պայթեցնողները դատապարտվեցին դաստակի ապտակից մի փոքր ծանր պատժով: Գենդերային հավասարության համար աշխատող կազմակերպությունների նկատմամբ վերջերս տեղի ունեցեղ բռնի սպառնալիքները ցույց են տալիս, որ կա ավելի շատ տուժողի պաշտպանության, այլ ոչ թե բռնարարի նկատմամբ հետապնդումների կարիք: Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախաձեռնել էր Հոդված 47.7-ը, ինչը սպառնում էր ԼԳԲՏ անձանց քաղաքացիական իրավունքներին եւ ցանկացած այլ անհատի կամ կազմակերպության, եթե նրանք հանրայնորեն քննարկեին ԼԳԲՏ խնդիրները: Թեեւ օրինագիծը հետ կանչվեց, թվում է, որ դա արվեց միայն այն պատճառով, որ շատ վատ էր մշակված եւ արտահայտում էր ոստիկանության նախապաշարմունքային դրդապատճառները: Այն փաստը, որ օրինագծի ձեւակերպումը Ռուսաստանի օրենսդրության ընդօրինակումն է, շատ ավելի մտահոգիչ է, հաշվի առնելով օրենքի ընդունումից հետո այնտեղ ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող բռնության մակարդակը: Հիմա, քանի որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի հետ Մաքսային Միությանը, թվում է, որ իրավիճակը սոսկալի է, եւ որ Ռուսաստանի օրենքների կրկնօրինակման գործընթացը կշարունակվի: ԱԳԼԱ Նյու-Յորքը եւ սփյուռքի ժողովուրդը մտահոգությամբ նկատում են Հայաստանում աճող մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերը: Մենք հիմա խնդրում ենք Կառավարությանը հետեւել իր սեփական Սահմանադրությանը` երաշխավորելով իր բոլոր քաղաքացիների իրավունքները, միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված ցանկացած օրենքի ընդունման հետագա փորձի դեմ:

Հայտարարություն Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները: Վերջերս «Կանանց և տղամարդկանց…

Հայտարարություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի օրակարգում ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial