Skip to content Skip to footer

Սոցիալական հզորացում և կրթություն

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպությունը (ՓԻՆՔ Արմենիա) մեկնարկել է «Սոցիալական հզորացում և կրթություն» նոր ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի…

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը գործընկերների աջակցությամբ մայիսի 19-ին ժամը 19:00-ին կազմակերպում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն: Այս առիթով մենք հրավիրում մասնակցել մոմավառության արարողությանը:…

Ստորագրահավաք. Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա

Ընտանեկան բռնությունը տարածված և լուրջ խնդիր է Հայաստանում: Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Մինչդեռ, հազարավոր կանայք աջակցության համար զանգահարում են թեժ գծերին: Հայաստանի կառավարությունը մերժել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, և դրա պատճառով մենք կորցնում ենք թանկարժեք ժամանակ, անմեղ մարդկային կյանքեր, և թողնում ենք կանանց անպաշտպան և ենթարկված անմարդկային վերաբերմունքի և նվաստացումների իրենց ընտանիքներում: Գենդերի հիման վրա բռնությունները կամ ատելության հանցագործությունները յուրահատուկ են և ներառված չեն սովորական քրեական կամ քաղաքացիական կառույցների պատասխանատվության շրջանակներում: «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը ծանրացնում է բեռը պետական մարմինների վրա, քանի որ, վերջիվերջո, սա հանրային առողջության, ինչպես նաև տնտեսական լուրջ խնդիր է: Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. այն ազգային և մարդու իրավունքների խնդիր է: Հայաստանի կառավարությունը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցից ելնելով այն  պարտավորվում է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը, պաշտպանել կանանց իրավունքները: Չընդունելով այս կարևոր օրենսդրությունը՝ կառավարությունը հայերին և ամբողջ աշխարհին ուղարկում է շատ կարևոր հաղորդագրություն, որ  այն չի կատարի իր պարտավորությունները և որ ընտանեկան բռնության կանխարգելումը այն համարում է ցածր կարևորության խնդիր: Ընտանեկան բռնությունը աններելի է: Ես բարձրացնում եմ իմ ձայնը` ի աջակցություն «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման, քանի որ ժամանակն է պայքարելու ընտանեկան բռնության դեմ: Մենք ունենք Ձեր օգնության կարիքը: Առանց պատրվակների, առանց բացառությունների, առանց հետաձգումների. ԸՆԴՈՒՆԵ՛Ք ՕՐԵՆՔԸ ՀԻՄԱ: [մասնակցեք ստորագրահավաքին այստեղ]

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի Հանրապետության 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում` իշխանությունների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահությունն արտահայտելու առումով: Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը և բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը առավելության հասավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Մենք, մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը: Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական ողջ գործընթացը թե նախընտրական և թե քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ: Ընտրական հանձնաժողովների անդամներն ուղղակիորեն մասնակից են դարձվել ընտրակեղծարարության գործընթացին, իսկ իրավապահ մարմինները դրսևորել են բացարձակ անգործություն կանխարգելելու և վերացնելու խախտումները: Մինչդեռ, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրախախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ինչի մասին են վկայում հենց պաշտոնական տվյալների վերլուծությունները, այդ թվում` դիտարկված և չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների համեմատությունները: Հարկ ենք համարում արձանագրել, որ ժողովրդավարության խթանման գործում ճանաչված միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները և մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով: Նման գնահատականները հասարակության շրջանում անվստահություն են սերմանում ոչ միայն եվրոպական կառույցների դիտորդական առաքելությունների, այլև առհասարակ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ: Ժողովրդավարական պետության հիմքում իշխանությունը ժողովրդի կողմից ձևավորելու հնարավորությունն  է և ընտրական գործընթացների օրինավորության նկատմամբ քաղաքացիների վստահությունը: Հայաստանյան ընտրողների կարծիքը, ինչպես և փետրվարյան ընտրություններից հետո տեղ գտնող զանգվածային ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումները հերթական անգամ վկայում են, որ քաղաքացիները չեն հավատում ընտրությունների ազնվությանն ու արդյունքների օրինականությանը: Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը` պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմությունը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են` իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ «Մենք Պլյուս» ՀԿ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Էկոլուր» ՀԿ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ «Նոր սերունդ» ՀԿ «Սոցիոսկոպ» ՀԿ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ

«Գործի´ր» ցուցահանդես-մրցույթ

Հրավիրում ենք ձեզ «Գործի՛ր» մրցույթ – ցուցահանդեսին` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների հիմնախնդիրներին: Ցուցահանդեսը տեղի կունենա Մարդու իրավունքների օրը` դեկտեմբերի 10-ին: Այն կմեկնարկի ժամը 11:00-ից: «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» կողմից պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին: Ցուցահանդեսի աշխատանքները ցուցադրված են Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, հասցե` Տերյան փ. 42/1: «Գործի՛ր» մրցույթ – ցուցահանդեսը հանդիսանում է ստեղծագործական հարթակ, որը նպատակ ունի ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների հիմնախնդիրները վիզուալ մեթոդներով: Ներկայացված աշխատանքները այս կամ այն կերպ արծարծում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրը, ազդեցությունը մարդու իրավունքների և ամենօրյա կյանքի վրա: Մենք համոզված ենք, որ արվեստը հզոր քաղաքական և սոցիալական միջավայր է, և հնարավորություն է ընձեռնում` ցույց տալու ճանապարհները, որով այն կարող է ազդեցություն ունենալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման ու կարևորման վրա: Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների միջոցով, փոխելով մարդկանց պատկերացումները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերող մարդու իրավունքների հիմնախնդիրների շուրջ, ցուցահանդեսին աշխատանքներ ներկայացրած մասնակիցները հնարավորություն կունենան շահելու մրցանակ: Շնորհվելու են երկու մրցանակներ` հանդիսատեսի կողմից ամենաշատ հավանություն ստացած և ժյուրիի կողմից ընտրված աշխատանքներին: Ժյուրիի կազմում են «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» կազմակերպություններից և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանից մեկական ներկայացուցիչ: Մրցույթ – ցուցահանդեսի կազմակերպիչն է «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր 2012

Հանուն առանց ՁԻԱՀ սերնդի Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» հրավիրում է բոլորին ակտիվ մասնակցելու…

«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը:

«Գիտելիք և իրավունք» դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա ձեզ ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ կարծրատիպերի, նախապաշարմունքների, խտրականության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մասին, քննարկել դրանք այլ հետաքրքրված և ակտիվ երիտասարդների հետ, այլ նաև ձեռք բերել նոր ծանոթություններ, համագործակցության նոր հնարավորություններ, ինչպես նաև ստեղծել սեփական քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու հարթակ: «Գիտելիք և իրավունք» դասընթացը շարունակական բնույթ է կրում: 2011 թվականից սկսած «Գիտելիք և իրավունք» դասընթացն անցկացվել է Երևան, Արթիկ, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Ստեփանակերտ, Գավառ և Սպիտակ քաղաքներում, որոնց մասնակցել են ավելի քան 400 երիտասարդներ: Այդ դասընթացների ընթացքում ակտիվություն ցուցաբերած 40 քաղաքացիական հասարակության ակտիվիստ երիտասարդների էլ հնարավորություն ընձեռվեց 2011թ-ի հոկտեմբերին և 2012թ. հուլիսին Ծաղկաձորում մասնակցելու «GATE-գենդեր, ակտիվիզմ, հանդուրժողականություն և հավասարություն» երիտասարդական ճամբարին, որի արդյունքում էլ ստեղծվեցին նոր երիտասարդական նախաձեռնություններ: Ուշադրություն Հերթական դասընթացը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 19-20 Դիլիջանում, 21-22 Նոյեմբերյանում, 23-24 Բերդում: Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` «GATE-գենդեր, ակտիվիզմ, հանդուրժողականություն, հավասարություն» երիտասարդական ճամբարին: Հարցերի դեպքում գրել [email protected]: Կոնտակտային անձիք՝ Նվարդ և Լուսինե:

Իշխանության քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Անհանգստության առիթ է հանդիպսացել սերբական «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանումը:

Հայտարարություն

Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել «Պառադա» ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների հիմնախնդիրներին: Այս ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությունը: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով: Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի: Սա հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ավելի ընդգծված մի շարք միջազգային փաստաթղթերում՝ համաձայն որոնց ՀՀ-ն ունի մի շարք պարտավորություններ պաշտպանելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրականացումը: ՀՀ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ ամրապնդելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որոնք հանդիսանում են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնարար սկզբուքները: Ավելին, սույն բարեփոխումների իրականացման համար ՀՀ կառավարությունը ԵՄ կողմից ստանում է համապատասխան աջակցություն, այդ թվում ֆինանսական: Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անհանգստացած և վրդովված ենք ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներով, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար: Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե որքանով են իր տրամադրած աջակցությունը և միջոցները ուղղորդվում ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: ԵՄ-ն պետք է հետամուտ լինի իր իսկ տրամադրած միջոցների նպատակային բաշխմանը և ՀՀ կողմից հանձն առած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են Եվրոպական հարևանության քաղաքականության հիման վրա որդեգրած ԵՄ-Հայաստան փոխադարձ հանձնառությունից` ապահովելու ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրենքի գերակայություն և համընդհանուր այլ արժեքներ: Ստորագրողներ` Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա ՀԿ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ Կանանց աջակցության կենտրոն ՀԿ Իրավունքի գերակայություն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ Երիտասարդները հանուն ժողովրդավարության ՀԿ Բաց հասարակության հիմնադրամններ-Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ Շիրակ կենտրոն ՀԿ Նոր Սերունդ ՀԿ Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ Շահխաթուն ՀԿ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ Դեմոկրատիան այսօր ՀԿ Էկոլուր տեղեկատվական ՀԿ Հույս ՀԿ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ Համագործակցություն հանուն զարգացման ՀԿ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն

“Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք…

ԵՄ պատվիրակության հայտարարությունը ուղղված Հայաստանում անհանդուրժողականության արտահայտմանը

Եվրոպական միության պատվիրակությունը հրապարակել է հետևյալ հայտարարությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում  դիվանագիտական առաքելության ղեկավարների հետ համատեղ ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ մարդու իրավունքները հավասարապես…

Բազմազանության շաբաթ

Աշխարհի վրա անհնարին է գտնել այնպիսի մի երկու բան, որոնք ամբողջովին նման կլինեն իրար: Աշխարհը զարմանազան է և գեղեցիկ իր բազմազանությամբ և զանազանությամբ: Չնայած…

Լրատվական նոր էջ

Աշխատանքային հանդիպում լրագրողների համար «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Լրատվական նոր էջ» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է…

(ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսի հայտարարություն

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ ս.թ մայիսի 21-ից 28-ը` «Բազմազանության…

Քննարկում. «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա»

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության Հայաստանյան ներկայացուցչության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ կազմակերպում է երիտասարդության շրջանում մեկօրյա քննարկում…

Ուզում եմ դառնալ ՓԻՆՔ-ի կամավոր

Հարգելի ընկերներ, ուրախությամբ հայտնում ենք, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպությունը վերսկսում է կամավորների հետ աշխատանքը: ՓԻՆՔ-ում կամավոր դառնալու համար անհրաժեշտ է,…

Հասնել զրոյի

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացնում է հետևյալ միջոցառումները. 13.15 - Երթ համալսարանների շրջանում` կրելով պաստառներ…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial