Skip to content Skip to footer

Տեղի ունեցավ «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» ֆորում-թատրոնը

Mr Google«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» թատրոն-քննարկումը: Միջոցառումը թատերախաղի տեսքով էր: Այն սկսվում է ֆեյսբուքյան երկու օգտատերերի վիճաբանությամբ, որոնցից մեկը մարմնավորում է «հոմոֆոբիա»-ն, իսկ մյուսը` «հանդուրժողականություն»-ը: Օգտատերերի վեճին միջամտում է «Գուգլ» որոնողական կայքին մարմնավորող կերպարը, որը պատասխանում է բանավիճողների բարձրացրած հարցերին: forum-theatreՆերկաները հնարավորություն ունեցան մասնակցել քննարկմանը, մեկնաբանություններ անել, հարցեր բարձրացնել, ինչպես նաև հավանել կամ չհավանել մասնակիցների ներկայացրած փաստարկները: Քննարկումից հետո մասնակիցներն իրենց գրավոր մեկնաբանություններն ու հավանությունները թողեցին արդեն իսկ բարձրաձայնված կարծիքների և մտքերի շուրջ:

Հայաստանում տեղի ունեցավ ԼԳԲՏ առաջին ֆորումը

Rainbow ForumՀոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը:

Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):

Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից:

rainbow forum 2015

Գեյթ 5 – Հանդուրժողականության խնդրի կարևորում

IMG_4071Օրեր առաջ ավարտվեց թվով 5-րդ GATE (հայերեն` դարպաս) «Գենդեր, Ակտիվիզմ, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբար: Ամենամյա ճամբարը իրականացվում է 2011թ-ից սկսած, և նպատակ ունի համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ովքեր կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիզմը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Ճամբարի մասնակիցները Երևանից և Հայաստանի տարբեր բնակավայրերից էին` Գորիս, Մեղրի, Սևան, Թթու ջուր, Ջանֆիդա, Արարատ, Արենի, Ալավերդի քաղաքներից ու գյուղերից: 5 օրերի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծրատիպերը, նախապաշարմունքները և խտրականությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, արվեստը և ակտիվիզմը, սեռականությունն ու գենդերային հավասարությունը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ծրագրերի մշակումը և կառավարումը: Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտում ներգրավված մասնագետների (կանանց իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, բնապահպաններ և իրավապաշտպաններ), ովքեր կիսվեցին իրենց փոձով, գիտելիքներով ու հմտությամբ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին: GATE երիտասարդական ճամբարի մասնակիցները ճամբարի ընթացքում պատրաստեցին 3 սոցիալական տեսահոլովակներ` ներկայացնելով իրենց բողոքն ու անհանգստությունն ընդդեմ անհանդուրժողականության ու նախապաշարմունքների:

Արտագաղթում են ԼԳԲՏ անձիք, տուժում է պետությունը. զեկույցի քննարկում

LGBT emigration printed reportsԻնչպե՞ս ցույց տալ, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձիք հասարակության մի մասն են և իրենց ինքնությունն ամենևին չի նվազեցնում պետությանն օգտակար լինելու հանգամանքը: Միջոցներից մեկը` կատարել սոցիալ-տնտեսական հետազոտություն` պարզելու, թե իրենց աշխատուժով ինչ օգուտներ կարող են տալ ու մեկուսացման դեպքում, ինչ կորուստներ կկրի պետությունը: ԼԳԲՏ անձանց ճնշելու պատճառով կրած նյութական վնասները կհամոզի՞ իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումը խոցելի այդ խմբի նկատմամբ: 2011-2013թ. կտրվածքով Հայաստանի բյուջեն մոտ 20 միլիոն դոլար է կորցրել ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով, իսկ մոտակա 12 տարիներին ԼԳԲՏ մարդկանց Հայաստանը լքելու հետևանքով երկրի բյուջեն 370 միլիոն դոլարի կորուստ կունենա: Այդ մասին է փաստում «Հանրային տեղեկատվության և գետիլիքի կարիք» և ««Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների իրականացրած հետազոտությունը: Փետրվարի 13-ին ուսումնասիրության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը գրող Արմեն Օհանյանը կասկած հայտնեց, թե իշխանություններին կհետաքրքրի այս զեկույցը. «Կասեն` 20 միլիոն պակասում է, թող պակասի, բայց, հո, գենը մաքուր կմնա», - հեգնանքով նկատում է նա: Հետազոտությանը մասնակցած սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը, պատասխանելով այդ դիտարկմանն, ասում է, որ այստեղ կարևոր է, որպեսզի ԼԳԲՏ մարդկանց խնդիրը հասարակությունից անջատ չդիտարկվի, այլ մտածողություն ձևավորվի` եթե ինչ-որ խումբ խնդիր է ունենում, այն անդրադառնում է բոլորի վրա: Հետազոտության համաձայն, ԼԳԲՏ մարդկանց արտագաղթի հետևանքով Հայաստանը նաև կորուստներ է կրել նրանց կրթության վրա ներդրումներ անելու արդյունքում: Այսպես` 2011-2013թթ. այդ գծով պետությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի կարծիքով, ԼԳԲՏ առնչվող խնդիրները պետք է հենց իրենք բարձրացնեն, քանի որ մարդը չի կարող մի հարցի մասին խոսել, որի իրականությունն ինքը չի զգացել: Համաձայնելով Ահարոնյանի հետ` Օհանյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանում չկա կարծիք ստեղծող կամ հասարակության մեջ հեղինակություն վայելող մի մարդ, որը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. «Աձնական անվտանգության հարցը լուծված չէ, որ դրա մասին բացահայտ խոսել լինի», - ասում է նա: Հարցումները ցույց են տալիս, որ ի տաբերություն մյուս արտագաղթողների, որոնց երկիրը լքելու հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, ԼԳԲՏ անձիք հեռանում են իրենց նկատմամբ խտրականությունների պատճառով: Ուսումնասիրության հիման վրա ՀՀ իշխանություններին առաջարկություն է արված հակախտրական օրենսդրություն ընդունել:

(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդես

Դեկտեմբերի 21-ին «Ներկայ արվեստների կառավարման և ստեղծարության կենտրոնում» կայացավ (ԱՆ )2ՆՄԱՆ ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՓԻՆՔ Արմենիայի կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ…

Կամավորություն

pins and bracelets«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր շեշտադրումներից մեկը միշտ եղել է և մնում է կամավորների հետ աշխատանքը: Արդեն ավանդույթ դարձած կամավորների հետ հանդիպումները` անցած ամիսների աշխատանքները ամփոփելով, առաջիկա անելիքները քննարկելով, այս տարի ևս անմասն չմնացին կազմակերպության օրակարգից: Սեպտեմբերի 9-ին և 11-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ավելի քան 20 կամավորների: Ոմանք արդեն մի քանի տարվա կամավորական փորձ ունեին ՓԻՆՔ-ում, մյուսները` համեմատաբար նորեկներ էին: Հաճելի էր, որ մեր կամավորական ընտանիքի շարքերը ցանկություն ունեին համալրել նաև ոլորտում առաջին քայլեր կատարողները: Հանդիպումների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, կազմակերպության գործունեությանը և նորություններին, մեր` ինչպես միջազգային,այնպես էլ ազգային 50-ից ավել կամավորների կատարած աշխատանքներին: Միջոցառման ժամանակ ՓԻՆՔ-ն իր առավել ակտիվ և նվիրված կամավորներին շնորհակալգրեր հանձնեց` նվիրված աշխատանքի և կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրումն ունենալու համար: 5 հետաքրքիր փաստ կամավորության մասին
  • Աշխարհում կամավորների թվով առաջին երեք պետություններն են` Նորվեգիան (բնակչության 57%-ը), Լյուքսեմբուրգը (բնակչության 55%-ը) և Կամերունը (բնակչության 53%-ը):
  • Կամավորների 70% մասնակցել է չվարձատրվող աշխատանքների` կյանքի, մարդկանց և աշխատանքի մասին իրենց պատկերացումները վերանայելու նպատակով:
  • Հարավային Կորեայում կամավորության տնտեսական արժեքը մեկ տարում 2 միլլիարդ ԱՄՆ դոլար է կազմում:
  • 1998թ.ին ԱՄՆ-ում կամավորական գործունեությամբ է զբաղվել ավելի քան 109 միլլիոն չափահաս բնակիչ:
  • Ճապոնիայի բնակչության 26%-ը կամավորության փորձ ունի: Նրանց 48%-ը կարծում է, որ կամավորական աշխատանքը նպաստում է անձնային աճին և հասարակության զարգացմանը:

21-րդ դարում մարդիկ չպետք է մահանան ՁԻԱՀ-ից

ribbonkeyՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունն այս տարի իրականացվեց մայիսի 18-ին՝ ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և մի շարք այլ տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում իրականացվեց մոմավառություն և «քվիլթ» (քառակուսի կտորներից կարված ծածկոց, որի յուրաքանչյուր կտորը խորհրդանշում է ՁԻԱՀ-ից մահացած մի մարդու կյանքը): Ինչպես նաև անցորդները, համադրելով փոքրիկ կարմիր ժապավեններ, ստեղծեցին մեծը` ի նշան ՄԻԱՎ-ի հակազդման գործընթացին և խարանի ու խտրականության դեմ պայքարին միանալուն: Անցորդները նաև ստացան ՙկարմիր ժապավեն՚ կախազարդ, որը համարվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշան: Միջոցառմանը նկարները կարող եք տեսնել այստեղ:
ՙՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը կապված է այդ մահերի հետ։ Այդ մահերը անհեթեթ են, որովհետև գոյություն ունի ՄԻԱՎ վարակի բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս ապրել գրեթե այնքան, որքան մարդը կապրեր առանց ՄԻԱՎ-ի՚: - Հովհաննես Մադոյանը, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի համակարգող
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 238-ը գրանցվել է 2013թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (61%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (30%): ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 54%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: Համաճարակի սկզբից գրանցվել է մահվան 369 դեպք: Մահացածների թվում կան 65 կին և 7 երեխա: ACM2014 [:]

Ես դեմ եմ հոմոֆոբիային

ՓԻՆՔ Արմենիան և Հելսինկյան ասոցիացիան նախաձեռնել են ՙԵս դեմ եմ հոմոֆոբիային՚ տեսահոլովակների նկարահանումներ ՀՏԴՊՄՕ 2014-ի համար: Մի քանի տասնյակ ակտիվիստներ մասնակցեցին վիդեո արշավին՝ կոչ անելով համերաշխություն և հանդուրժողականություն: [:]

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հուլիսի 28-ին մենք նշելու են Հեպատիտի համաշխարհային օրը` համագործակցելով Համաշխարհային հեպատիտ ալիանսի հետ, ովքեր արդեն 6-րդ տարին կազմակերպում են մեծ միջոցառումներ տարբեր երկրներում: Հեպատիտի…

Դու գիտե՞ս քո ՄԻԱՎ կարգավիճակը

Հետազոտվե՛ք: Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ն, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և գործընկերները հունիսի 28-ին հրավիրում են մասնակցել «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» միջոցառմանը: Ժամը 15:00-ից մինչև…

Ծիածան ֆլեշմոբը Երևանում

IMG_6818Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է մայիսի 17-ին: Միջոցառման նպատակը ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումների մասին իրազեկվածության բարձրացումն է: 1990թ-ի մայիսի 17-ին էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հիվանդությունների միջազգային դասակարգման շարքից: 2004թ-ին ստեղծվեց Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը` հրավիրելու քաղաքականություն մշակողների, քաղաքական առաջնորդների, սոցիալական շարջումների, հանրային մտածելակերպի, մեդիայի ուշադրությունը խնդրի վրա, և տարածելու հանդուրժողականության, հարգանքի և ազատության գաղափարը` անկախ մարդկանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Որքանով այս օրը պայքար է բռնությունների և ճնշումների դեմ, նույնքան էլ օր է ազատության, բազմազանության և ընդունման: «Ծիածան ֆլեշ» միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: Միջոցառման խորհուրդն է ծիածանի վեցը գույներով փուչիկներ բաց թողնել երկինք, որի միջոցով կարտահատվի մարդկանց ցանկությունը` պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ցանկացողները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ բնութագրիչներից: 2013թ-ի մայիսի 17-ին մարդիկ հավաքվեցին Երևանի Թումանյանի անվան այգում` մասնակցելու «Ծիածան ֆլեշին»: Վայրկյաններ անց սկսվեց ամենահաճելին. բազմաթիվ գույնզգույն փուչիկներ ճախրեցին երկնքում` իրենց խաղաղարար առաքելությամբ: Միջոցառումը, 2010թ-ից ի վեր, կազմակերպում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն` գործընկերների աջակցությամբ:

Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցի հուշագիր

Մայիսի 17-ին` Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցը» տարածել է իր 18 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից կազմված հուշագիրը` ԼԳԲՏԻՔ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս, քուիր) անձանց իրավական և սոցիալական կարգավիճակի համատեղ բարելավման նպատակով: Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվատիա, Եգիպտոս, Վրաստան, Հունաստան, Իրաք, Իսրայել, Լիբանան, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Պաղեստին, Սերբիա,…

Կամավորների օրը ՓԻՆՔ-ում

1985 թ-ի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց կառավարություններին ամեն տարի այս օրը նշել որպես կամավորության միջազգային օր` հանուն տնտեսական և սոցիալական զարգացման: Կամավորներն այն մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակն ու ջանքերը չեն խնայում` հանուն հասարակական բարիքների: Իր կամավորներին անշնորհավորանք չթողեց նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա): «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ` դեկտեմբերի 5-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կամավորերի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին երկու կազմակերպությունների կամավորները: Կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, ներկայացնել իրենց կամավորական գործունեության մասին պատմող շնորհանդեսներ, խաղալ խմբային խաղեր և շփվել միմյանց հետ ոչ-ֆորմալ միջավայրում: Միջոցառման ժամանակ կազմակերպությունները իրենց առավել ակտիվ և նվիրված կամավորներին հանձնեցին նաև շնորհակալական պատվոգրեր: Այս հանդիպումը մեծապես ոգևորեց և մոտիվացրեց կամավորներին հետագա գործունեության համար, ինչպես նաև օրինակ հանդիսացավ այն կամավորների համար, ովքեր նոր են ներգրավվում կամավորական գործունեության մեջ:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial