Skip to content Skip to footer

Մենք լռում ենք

«Լռության օրը» միջոցառում է, որն ուշադրություն է հրավիրում հակա-ԼԳԲՏ  գործողություններին` մականուններ դնելուն, ձեռք առնելուն, վնաս հասցնելուն: Միջին և ավագ դպրոցների աշակերտներն ու ուսանողները…

Լռությունը լուծում չէ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ աշխարհը կրում է կարմիր ժապավեն և  քայլեր է ձեռնարկում ՁԻԱՀ-ը կանգնեցնելու համար: ՁԻԱՀ-ի դեմ…

Երթ՝ նվիրված Զարուհի Պետրոսյանի հիշատակին

Ս.թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի և կտտանքների արդյունքում մահացած Մասիս քաղաքի բնակիչ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին և…

Կլոր սեղան, սուր անկյուններ

ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակը 2010թ.  սեպտեմբերի 24-ին կազմակերպել էր կլոր սեղան քննարկում Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ,…

Սատարենք ՄԻԱՎ-ով ապրող կանանց

2010թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանանց հիմնախնդիրներին: Այն իրականացվեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ»…

Ծիածան ֆլեշ Երևանում

Այս տարի ՓԻՆՔ Արմենիան միացավ միջազգային Ծիածան Ֆլեշ միջոցառմանը` նշելու Հոմոֆոբիայի և Տրանսֆոբիայի դեմ պայքարի Միջազգային Օրը (ԻԴԱՀՕ). 2010թ. մայիսի 17-ին ՓԻՆՔ-ի ընկերների…

Մենք և մեր իրավունքները

«Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» հասարակական կազմակերպությունը «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացրեց «Մենք և մեր իրավունքները» ծրագիրը, որի նպատակն էր հավաքագրել տեղեկատվություն Հայաստանում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ խտրականության և իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պարզել` որքանով է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կարգավորում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց պարտականությունները: 2010թ. մայիսի 4-ին Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում կազմակերպվեց իրավական վերլուծության և սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը: Հանդիպմանը հրավիրված էին հյուրեր պետական կառույցներից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից: Բացի հրավիրվածներից, ներկայացման և քննարկման ողջ ընթացքին այլոք ևս հնարավորություն ունեցան հետևել առցանց` թվիթերի և սքայփի միջոցով: Հյուրերի համար նախատեսված փաթեթում կազմակերպիչները ներառել էին «Ծիածան Եվրոպա» քարտեզները, որոնք տրամադրել էր ԻԼԳԱ-Եվրոպա միջազգային կազմակերպությունը: Հյուրերին նաև տրամադրվեցին հետազետության և վերլության համառոտ հաշվետվության գլքույկները: Այս միջոցառումը գնահատվեց որպես նորարարական և պատմական, քանի որ առաջին անգամ կառավարական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչները մեկ հարթակում քննարկեցին ԼԳԲՏ իրավունքները, հանդես եկան իրենց հուզող հարցերով ու առաջարկներով:
«»
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial