Skip to content Skip to footer

ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։ Այս հետազոտության հաշվարկները ցույց են տալիս, որ 2011-2013թթ. արտագաղթած միջին վիճակագրական մեկ հայաստանցու կրթության համար ծախսվել է առնվազն 3545 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Մոտավոր գնահատումների համաձայն՝ խտրականության պատճառով 2011-2013թթ Հայաստանից արտագաղթել է մոտ 5891 ԼԳԲՏ հայաստանցի, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏ արտագաղթողների՝ միայն կրթության գծով ներդրումների մասով հասարակությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի չստացված եկամուտներին, ապա հաշվարկների համաձայն՝ արտագաղթողի հեռանալուց մեկ տարվա ընթացքում 2011-2013թթ. Հայաստանը չի ստացել լրացուցիչ մոտ 88 միլիոն, 365 հազար ԱՄՆ դոլար: Սա արտագաղթելուց միայն մեկ տարի անց հաշվարկվող վնասն է, սակայն իրականում այդ վնասն առկա է նաև արտագաղթողի՝ մինչև թոշակի անցնելն ընկած ժամանակահատվածի բոլոր տարիներին: Իսկ բյուջեի եկամուտները 2011-2013թթ. բոլոր 3 տարիներին միասին վերցրած կարող էին մոտ 20 միլիոն դոլարով մեծ լինել, եթե խտրականության պատճառով հեռացած ԼԳԲՏ անձինք մնային Հայաստանում: 2011-2013թթ. ԼԳԲՏ 5891 անձանց արտագաղթի արդյունքում պետական բյուջեն առաջիկա ավելի քան 36 տարիների ընթացքում (մինչև թոշակի անցնելը) կկորցնի մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ՝ 2014թ. հունվարի 1-ի գնողունակությամբ: Առաջիկա 12 տարիներին 2014-2025թթ. (եթե ընդունենք, որ մոտակա տարիներին Հայաստանից արտագաղթի տեմպը կպահպանվի 2011-2013թթ. միջին տարեկանի չափով (39273 մարդ), ՀՆԱ աճը կլինի մոտ 5 տոկոս, իսկ PPP (գնողունակության համարժեք)-ի գործակիցը կմնա անփոփոխ) ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով ՀՆԱ-ն կունենա մոտ 3 միլիարդ դոլարի կորուստ՝ 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ և PPP-ով ճշգրտված, իսկ բյուջեն՝ 370 մլն դոլար՝ հաշվարկված 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ: Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից եւ տնտեսական գնահատումից: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:

Հյուման Ռայթս Վոտչ-ի 2015թ-ի համաշխարհային զեկույց. Հայաստան

Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ: Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար: Փոքրամասնությունների իրավունքներ Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում: Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին: Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով:

ՏՎԽ կարծիքը Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչների գործի վերաբերյալ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է կարծիք` Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչ ընդդեմ «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի գործի վերաբերյալ: Գործի հանգամանքները 17.05.2014թ-ին www.Iravunk.com առցանց լրատվական…

Քաղաքացիական հասարակությունը ահազանգում է խտրականության և ատելության հիմքավ հանցագործությունների մասին ԵԱՀԿ տարածաշրջանում

Քաղաքացիական համերշախության պլատֆորմը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 60 կազմակերպությունների ցանց է ԵԱՀԿ տարածաշրջանում, որը գործում է սկսած 2010 թ-ից: Պլատֆորմը 2014թ․դեկտեմբերի…

Կանխե´ք ընտանեկան բռնությունը

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահը միավորեց ընտանեկան բռնության խնդրով մտահոգ 7 հասարակական կազմակերպությունների, որոնք…

Բիսեքսուալ ձայների կարևորությունը

september23.bi.org
september23.bi.org
Բիսեքսուալները (երկսեռական) սեռականության աշխարհում յուրահատուկ տեղ գրավող մարդկանց խումբ են: Հաճախ տեղ գտնելով հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ կողմնորոշման միջակայքում, բիսեքսուալ մարդիկ շատերի կողմից դիտվում են որպես այս երկուսի խառնուրդ: Իրականում դա, իհարկե, ճիշտ չէ: Բիսեքսուալությունը Մերրիամ Վեբստերի բառարանում սահմանվում է որպես սեռական գրավչություն և´ տղամարդկանց, և´ կանանց նկատմամբ: Բայց այս նեղ սահմանումը, ինչպես և այլ պաշտոնական սահմանումները, չեն տալիս ամբողջական պատկեր այն մասին, թե ինչ է բիսեքսուալությունը, ովքեր են բիսեքսուալ մարդիկ, և ինչպես է նրանց սեռականությունը ձևավորում իրենց կյանքը: Ամենատարածված թյուրըմբռնումը հաճախ հետևում է այս նեղ սահմանումից: Շատերը մտածում են, որ բիսեքսուալ լինել նշանակում է հավասարաչափ գրավչություն ունենալ բոլոր մարդկանց նկատմամբ` անկախ իրենց գենդերից կամ սեռական կողմնորոշումից: Սա մեծ սխալ է, որն էլ բերում է մարդկանց կողմից բիսեքսուալության մասին բազմաթիվ թյուրըմբռնումների: Տարածված թյուրըմբռնումների շնորհիվ բիսեքսուալ մարդիկ հաճախ պատկերվում են որպես չկողմնորոշված, ագահ, որպես «կեղծ գեյեր» կամ էլ տենդենցով տարված հետերոսեքսուալներ: Կան բազմաթիվ սաստիկ վնասակար կարծրատիպեր, որոնք բխում են երևույթի նկատմամբ սխալ պատկերացումներից, և որոնց առնչվում են բիսեքսուալ մարդիկ: Սակայն, ի տարբերություն շատ անձանց, ովքեր հետերոսեքսուալ չեն, բիսեքսուալները երբեմն կարող են բախվել այդ նույն կարծրատիպերին հենց ԼԳԲՏ համայնքի կողմից: Ինչպես բոլոր սեռական կողմնորոշումների դեպքում, բիսեքսուալ մարդկանց նախասիրությունները կախված են բազմաթիվ նրբություններից: Շատ բիսեքսուալ մարդիկ բոլորին չեն համարի հավասարապես գրավիչ. նրանց կարող են ավելի շատ դուր գալ որոշ մարդիկ, քան մյուսները, նրանք կարող են նույնիսկ որոշ գենդերային ինքնություն ունեցող մարդկանց ավելի շատ հավանել, քան մյուսներին: Ինչպես և հետերոսեքսուալ և ԼԳԲՏ մարդկանց դեպքում է` մի փոքր սահմանումը երբեք չի կարող բնորոշել մի ամբողջ խումբ մարդկանց: Բոլոր մարդիկ տարբեր են, ու թեև մարդիկ կարող են ունենալ նույն սեռական կողմնորշումը, դա չի նշանակում, որ նրանք բոլորը նույնն են: Երբեմն թվում է, որ ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ քուիր համայնքը չունեն ամբողջական պատկերացում բիսեքսուալության մասին: Մարդիկ հաճախ դիտարկում են երևույթները իրենց կյանքի համատեքստում, ինչը բավական չէ երևույթներն ամբողջովին հասկանալու համար: Հաճախ լայն հետերոսեքսուալ հասարակությունը չի կարող հասկանալ ԼԳԲՏ համայնքին, քանի որ նրանք համեմատում են իրենց անձնական հարաբերություններն ու փորձը, և այդպիսով դարձնում ԼԳԲՏ մարդկանց օտար և անսովոր: Բիսեքսուալ մարդկանց դեպքում սա կարող է արվել ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ քուիր մարդկանց կողմից: Եվ երբ մարդկանց մի խումբ մարդիկ պատշաճ կերպով հասկացված չեն, նրանք երբեք չեն կարող լինել, ինչպես հարկն է, ընդունված: Մենք ամբողջ աշխարհում ականատես ենք եղել նրան, թե ինչպես են հասարակությունները մարգինալացնում և չկարևորում ԼԳԲՏ մարդկանց ձայները: Քուիր համայնքին չի հաջողվում ներկայացված լինել լայն հասարակության մեջ, քանի որ նրանց ձայներին և կարծիքին չի տրվում նույն վերաբերմունքը, ինչ հետերոսեքսուալ հասարակությանը: Երկսեռականները, ցավալիորեն, այդպիսի վերաբերմունքի են արժանանում ինչպես լայն հասարակության, այնպես էլ ԼԳԲՏ համայնքի կողմից. նրանք ներկայացված չեն որպես քուիր համայնքի անդամներ, և ավելի լայն ԼԳԲՏ համայնքի փոխըմբռնման բացակայության պատճառով չեն ներկայացվում քուիր համայնքի շրջանակներում: Կարևոր է, որ ԼԳԲՏ մարդիկ ամեն ինչ անեն, որպեսզի ներառեն բիսեքսուալ ձայները ԼԳԲՏ աշխարհում, ինչպես և կարևոր է լսելի դարձնել ԼԳԲՏ ձայները լայն հասարակության մեջ: Երբ գեյ, լեսբի և տրանս ձայները սկսում են գերակշռել ԼԳԲՏ քննարկումների ժամանակ, բիսեքսուալ մարդկանց խնդիրները սկսում են էլ ավելի մեկուսացվել: Երկսեռականների իրավունքներն ու կարիքները դառնում են երկրորդական ի համեմատ գեյերի ու լեսբիների իրավունքների և կարիքների, և ինչ-որ տեղ ԼԳԲՏ շարժումը կարծես սկսում է աշխատել ընդդեմ երկսեռական համայնքի: Երկսեռական մարդկան խնդիրները մի կողմ են դրված, նրանք անտեսվում են և դառնում աննկատ: Կարևոր է, որպեսզի բոլորը լինեն հավասարապես և արդարացիորեն ներկայացված: Կարևոր է, որ ԼԳԲՏ շարժումը չդառնա շարժում որոշների համար, իսկ մյուսների համար` ոչ:

Հեղինակ` Թոմ Անա կամավոր, ՓԻՆՔ

Շնորհավոր անկախության օրը

լուսանկարը` civilnet.am-ի, պաստառի հեղինակ` ՓԻՆՔ Արմենիա Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ…

Խաղաղության միջազգային օր

Արդեն 30 տարի է անցել ինչ ընդունվել է «Մարդկանց խաղաղության իրավունքի» մասին հռչակագիրը: 1981թ. նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 36/37 բանաձևով որոշվեց, որ…

Շնորհավոր ուսումնական առաջին օրը

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի և դպրության օր: Այն հատկապես կարևոր օր է տարրական, միջին և ավագ դպրոցների, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություն ընդունվողների և սովորողների համար:
«Ինչքան ապրում եմ այնքան սովորում եմ, ինչքան սովորում եմ այնքան գիտակցում եմ, թե ինչքան քիչ գիտեմ» ― Միշել Լեգրան «Գիտելիքը զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ» ― Աբու Ռուդաքի
booksՅուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Համաձայն ՀՀ Կրթութության մասին օրենքի` պետությունը ապահովում է յուրաքանչյուրի կրթության իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Նույն օրենքում նշված է նաև, որ պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։ Այսինքն պետությունը պարտավոր է ապահովել հաշմանդամություն ունեցող աշակերտների և ուսանողների կենսագործունեության միջավայրի մատչելիությունը: Սակայն այդ միջավայրը մեր հանրապետությունում գրեթե չի ապահովվում: Հիշենք այս տարվա մարտին աղմուկ հանած սպիտակցի աղջնակի դեպքը, ով ուներ առաջին կարգի հաշմանդամություն և չէր կարողանում դպրոց գնալ չնայած լավ առաջադիմությանը: Աղջկա մայրը պնդում էր, որ պետությունն ուղղակի գումար էր խնայում` նրա համար միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր կազմակերպելով։ Իսկ որքան շատ են դեպքերը, որոնց մասին հանրությունը տեղեկություն անգամ չունի: Հասարակական անհանդուրժողականության ու առկա խարանների պատճառով շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին զերծ են պահել սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Այս ամենին գումարվում են նաև անհրաժեշտ կենսագործունեություն միջավայրի ապահովման պետական քաղաքականության թերացումները՝ չնայած, որ օրենսդրական դաշտը հավասար պայմանների ստեղծման առումով կարգավորված է։ Հայաստանում ներառական կրթության մասին կարգն ընդունվել է 2010թ. սեպտեմբերին: Ներառական կրթություն ունեցող դպրոցների թիվը 139 է: Մնում է հուսալ, որ մոտ ապագայում դրական փոփոխություններ կարձանագրվեն։ Ուսումնական հաստատությունները պետք է ապահով տարածք լինեն բոլորի համար անկախ աշակերտների և ուսանողների էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին հատկանիշներից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից: Հայաստանում գրեթե բոլոր կրթական հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են ծաղրանքը, վիրավորանքը, խտրականությունը, բռնությունները, ատելության կոչերը, վերաբերմունք, որ նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և ոտնահարում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այս ամենը կատարվում է ոչ միայն հասակակիցների այլ նաև ուսուցիչների կողմից: Աշակերտներն ու ուսանողներն իրենց օրվա մեծ մասն անց են կացնում և սոցիալականացվում են ուսումնական հաստատություններում, ուստի շատ կարևոր է, որ կրթական հաստատությունները արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից զերծ և ապահով տարածք լինեն նրանց համար։ Բուլինգը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների եւ երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Կրթական պայմանները, որտեղ տեղի են ունենում նվաստացումներն ու բռնությունները պետք է ուսումնասիրվեն եւ հասկացվեն և իրականացվեն կանխարգելման միջոցառումներ։ Կրկին հիշենք այս տարվա աղմկոտ դեպքերից․Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հովհաննես Ղազարյանին ով հրաժարվել էր համադասարանցիների պահանջով փոխել դպրոցը։ Համադասարանցիներն էլ փոխել էին իրենց դասարանը, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը նույնիսկ հրաման էր ստորագրել՝ «6բ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6բ դասարանը համարել փակված»։ Կարևոր է հասկանալ, որ մյուսների իրավունքների նկատմամբ հարգանքն ու հավասարության գիտակցումը նույնպես կազմում է կրթության մի մասը: Շնորհավորում ենք բոլոր աշակերտների և ուսանողների առաջին ուսումնական օրը և մաղթում, որ ուսումնական հաստատությունները ապահով տարածք լինեն նրանց բոլորի համար:

Հետազոտվիր և վերահսկիր առողջությունդ

Do you know your HIV status?Ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ի հետազոտության միջազգային օր: Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորության մասին: Օրվա նշանաբանն է «Հետազոտվի´ր և վերահսկի´ր առողջությունդ»: Ի՞նչու է կարևոր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը: Այն տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայություն վերաբերյալ, որն էլ հայտնաբերվում է լաբորատոր հետազոտության միջոցով: ՄԻԱՎ-ով ապրող մարդը երկար ժամանակ կարող է չիմանալ իր կարգավիճակի մասին, եթե առողջության հետ կապված խնդիրներ չունենա (այս շրջանը կարող է տևել միջինում 8-10 տարի): ՄԻԱՎ-ի հետազոտության շնորհիվ հնարավոր է վաղ շրջանում ախտորոշել վարակի առկայությունը, իսկ ժամանակին սկսված բուժումը կարող է երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը: ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկությունը կարևոր է նաև վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից: 2012թ. դրությամբ աշխարհում 35,3 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, իսկ ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,6մլն մարդ. նրանցից 91 հազարը մեր տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կետրոնական Ասիա): 1988թ. մինչև 2014թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700 (www.armaids.am): Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու բուժումն անվճար է, այն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հավելյալ տեղեկատվություն կամ կանխարգելիչ միջոցներ ստանալու համար կարող եք դիմել Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: Կան նաև այլ կազմակերպություններ, որոնք աշխատում ենք առավել վտանգի ենթարկվող բնակչության հետ, ինչպես նաև երկու ճանաչված կազմակերպություններ, ինչպիսիք են Իրական աշխարհ, իրական մարդիկ և Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ-ները տրամադրում են նշանակալի աջակցություն և խնամք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:[:]
«ԻԼԳԱ Եվրոպայի 2014 թվականի «Ծիածան Եվրոպա» փաթեթը ցույց է տալիս, որ չնայած ԼԳԲՏԻ անձանց իրավունքներն թեև ձեռք են բերել մեծ տեսանելիություն ողջ Եվրոպայում, իրական օրենսդրական առումով, այնուամենայնիվ քաղաքական և սոցիալական փոփոխությունները զգալիորեն տարբերվում են մի երկրից մյուսը մեծ մասամբ կախված հասարակության կողմից ընդունված լինելու մակարդակից, քաղաքական առաջնորդությունից և քաղաքական կամքից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ուժեղ լինելուց տվյալ երկրում»: - Գաբի Կալեխա, ԻԼԳԱ Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ:
armenia_score_sheet_2014Ամեն տարի մայիս ամսին ԻԼԳԱ Եվրոպան (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց Եվրոպական տարածաշրջանային ասոցացիա) թողարկում է իր «Ծիածան Եվրոպա» հրապարակումը` նշելու Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը:«Ծիածան Եվրոպա» քարտեզը և ցուցիչը միջոց է` ցույց տալու ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս) մարդկանց իրավունքների իրավիճակը եվրոպական երկրներում: Այն գնահատում է, թե ինչպիսին է ԼԳԲՏԻ մարդկանց համար կյանքը Եվրոպական յուրաքանչյուր երկրում` ընգրկելով խտրականության, ընտանիքի ճանաչման, ատելության կոչերի ու ատելության հիմքով հանցագործությունների, գենդերային ինքնության ընդունման, հավաքների, միավորումների և արտահայտման ազատության և ապաստանի մասին օրենքները: «Ծիածան Եվրոպա» քարտեզն արտացոլում է եվրոպական 49 երկրների օրենսդրությունը և քաղաքականությունը, որոնք ունեն անմիջական ազդեցություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման վրա: Քարտեզը ցույց է տալիս իրավիճակը յուրաքանչյուր երկրում և մատնանշում է միավորը 0-100% սանղակի վրա: Գունային սանդղակը ցույց է տալիս երկրները, որոնք ԼԳԲՏԻ անձանց իրավունքների օրենսդրական լիարժեք հարգանքին հասնելու ճանապարհին են (կանաչ) և որոնք դեռևս հետ են մնում (կարմիր): Ամենաբարձր արժեքները գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, որտեղ ընդհանուր միավորները տատանվում են 70-82%-ի սահմաններում: Եվրոպական 49 երկրներից 34-ում (ներառյալ Եվրոպական Միության անդամ 14 երկրներում) այդ ցուցանիշը 50%-ից ցածր է: Եվրոպական Միության համար ընդհանուր միավորը 32% է: Հայստանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Հայսատանին հաջորդում են Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրավիճակն ամենավատն է: Կովկասում իր բարձր միավորով առանձնանում է Վրաստանը` 26%:[:]

«Ծիածան Եվրոպա». գույներն արտացոլում են, թե ինչպիսին է կյանքը ԼԳԲՏԻ անձանց համար

Բազմազանությունն ի շահ ներկա և ապագա սերունդների

Մշակութային բազմազանությունը մեր ստեղծագործականության խթանիչն է: Ներդրումն այդ ստեղծագործականության մեջ կարող է վերախոխել հասարակությունները: Մեր պատասխանատվությունն է զարգացնել կրթությունը և միջմշակութային ունակությունները երիտասարդների շրջանակում՝ պահպանելով բազմազանությունը աշխարհում և սովորել ապրել միասին այս լեզվական, մշակութային, կրոնական բազմազանության մեջ՝ բերելով փոփոխություն: - ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովա
Diversity Lens2001 թվականին ՅՈՒՆԵՍՕ-ն ընդունեց համընդհանուր հռչակագիր «Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա» մասին, իսկ 2002 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճանաչեց մայիսի 21-ը որպես «Մշակութային բազմազանության համաշխարհային օր` հանուն երկխոսության և զարգացման»: Չնայած հռչակագիրը տարիների աշխատանքի արդյունք էր, այն ընդուվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Այն վերահաստատում էր միջմշակութային երկխոսության անհրաժեշտությունը՝ անջատողականությունը և արմատականությունը կանխելու համար: Օրվա խորհուրդն է օգնել մարդկանց հասկանալ և ընդունել մշակութային բազմազանության և ներդաշնակության կարևորությունը։ Օրվա կապակցությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում կառավարությունների, հասարակական կազմակերպությունների կողմից հանրության շրջանում՝ մշակութային բազմազանության և զարգացման մասին հարցերի պատկերացումները ավելացնելու համար: Շատ կարևոր է խորապես հասկանալ մշակութային բազմազանության արժեքը, սովորել ավելի լավ ապրել միասին, բարձրացնել իրազեկումը միջմշակութային երկխոսության, բազմազանության և ներգրավման կարևորության մասին աշխարհում, կառուցել միջազգային հանրությունն այնպիսի անհատներից, ովքեր իրենց վրա պարտավորություն են ստանձնում աջակցել բազմազանությանը իրական կյանքում և առօրյա գործուղություններում, պայքարել բևեռացման և կարծրատիպերի դեմ՝ տարբեր մշակույթների փոխըմբռնումը և համագործակցությունը բարելավելու համար: Մշակութային բազմազանությունը բազմաթիվ ենթամշակույթների և տարբեր արժեքային համակարգերի առկայությունն է բազմամշակութային հասարակություններում: Ինչու՞ է բազմազանությունը կարևոր: Աշխարհի կոնֆլիկտների 3/4-ը տեղի են ունենում մշակութային հարթության վրա: Մշակույթների միջև անդունդի կամրջի կառուցումը շատ հրատապ է և անհրաժեշտ է խաղաղության, կայունունթյան և զարգացման համար: ՅՈՒՆԵՍՕ-ի «Մշակութային բազմազանության մասին» համընդհանուր հռչակագիրի առաջին հոդվածն ասում է, որ մշակութային բազմազանությունը ամբողջ մարդկության ժառանգությունն է: Մշակույթն ունի տարբեր դրսևորումներ ժամանակի և տարածության մեջ: Որպես փոխանակման, նորարարության և ստեղծագործականության աղբյուր` մշակութային բազմազանությունը անհրաժեշտ է մարդկությանն այնպես, ինչպես կենսաբազմազանությունը բնությանը: Այս առումով այն համայն մարդկության ժառանգությունն է և պետք է ճանաչվի ու հաստատվի ի շահ ներկա և ապագա սերունդների: Մշակույթը հաղորդակցություն է, հաղորդակցությունը՝ մշակույթ: Շատ կարևոր է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում մարդկանց, ովքեր տարբեր են իրենցից և այդ վերաբերմունքն ինչ դրսևորումներ կարող է ունենալ: Ամեն մարդ եզակի է, և այդ եզակիությունն է, որ բազմազան է դարձնում աշխարհը: Ամեն մեկն ունի գոյության իրավունք և պարտավոր չէ իրեն նույնականացնել այնպես, ինչպես ուրիշներն են իրենց նույնականացնում: Եզակիությունն ու բազմազանությունն են, որ հարստացնում են հասարակությունների կյանքը, կենսափորձն ու մշակույթը: Կարևոր է գնահատել, արժևորել և հարգել այդ տարբերությունները: Մշակութային բազմազանությունը ոչ միայն կրոնական, էթնիկական կամ ազգային մշակույթների տարբերություններն են, այլ նաև տարբեր հասարակություններում առկա ենթամշակույթները: Երբևէ մեզ հարցրե՞լ ենք, արդոք հանդուրժող վերաբերմունք ունենք հայ հասարակությունում ապրող ենթամշակույթների նկատմամբ: Հատկանշական է, որ մարդկանց վիրավորելու համար հաճախ օգտագործվում են այն ենթամշակույթների անունները, որոնք իրենց դուր չեն գալիս, օրինակներն էլ բազմաթիվ են՝ «քյարթու», «ջակի-ջուկի», «թուրք», «եհովայի վկա», «հիպի», «գեյ» և այլն: Մարդիկ նույնիսկ չեն էլ մտահոգվում, որ ատելության ու խտրականության կոչ են անում, ինչն էլ երբեմն կարող է հանգեցնել սոցիալական տարբեր խմբերի խոցելիությանը, մեկուսացմանը կամ մարգինալացմանը: «Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա» թեման է «մի քայլ արա հանուն բազմազանության ու ներգրավման»: Իսկ ի՞նչ ես անում դու բազմազանության և ներգրավման համար:[:]

Մամուլի ազատության համաշխարհային օր

wpfd-logoԱրդեն 21 տարի է, որ մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում: 1993 թվականի հռչակագրի ընդունումից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։ Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրն է, որին միացել են ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում էլ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է «Մամուլի ազատության» զեկույցը, որում երկրներն, ըստ մաուլի ազատության կարգավիճակի, բաժանված են 5 խմբերի՝ վտանգավոր վիճակ, բարդ վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բավարար վիճակ, լավ վիճակ։ Մամուլի ազատության ցուցանիշով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, վատագույնը՝ Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը: 2014 թվականի տվյալներով Հայաստանը 180 երրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: Մամուլի ազատության օրը առիթ է տեղեկացնելու քաղաքացիներին մամուլի ազատության նկատմամբ բռնությունների մասին, հիշեցում, որ աշխարհի տասնյակ երկրներում հրատարակությունները գրաքննվում, տուգանվում, կասեցվում և փակվում են, իսկ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները հալածվում են, հարձակման են ենթարկվում, կալանավորվում և նույնիսկ սպանվում են: Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ամեն տարի տրվում է լրագրողական եվրոպական մրցանակը, որը օրվա միջոցառումների մասն է կազմում: Միջազգային անկախ լրագրողների ժյուրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլյերմո Կանո մամուլի ազատության 2014 թվականի մրցանակակիր է ճանաչել թուրք հետաքննող լրագրող Ահմետ Շիկին: Շիկը խոսքի ազատության եռանդուն պաշտպան է և իր աշխատանքը նվիրել է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարումների դատապարմանը: Ամեն տարի մամուլի ազատության օրվա համար ընտրվում է որոշակի թեմա: 2014 թվականին Մամուլի ազատության օրվա թեման է «Մամուլի ազատությունը ավելի լավ ապագայի համար. ձևավորելով 2015-ի զարգացման օրակարգը»: [:] 

Կարո՞ղ ես լսել լռությունը

«Լռության օրվա» հիմնական խորհուրդը արժանապատվությունը նսեմացնող երևույթները վերացնելն ու կանխարգելելն է, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից։ Նսեմացումը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների և երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Այն կարող է կործանարար ազդեցություն ունենալ, նույնիսկ այն պարագայում, երբ այն տեսանելի չէ և ավելի դժվար ճանաչելի է, քան հանրային առողջության այլ խնդիրները: Նսեմացումների էպիկենրտրոններ են դպրոցները, ուսումնարանները, համալսարանները, որտեղ մեծ թվով երեխաներ, պատանիներ, երիտասարդներ անց են կացնում իրենց ժամանակի մեծ մասը: Նսեմացումը ոտնձգությունների և բռնությունների ձև է, որն անհրաժեշտ է հասկանալ զարգացման, սոցիալական և կրթական տեսանկյուններից: Հայաստանում չկա նսեմացումը հասցեագրող իրավական դաշտ, ռազմավարություն և հստակ պատկերացում երևույթի մասին: Ավելին, անհանդուրժողականությունը այն ամենի հանդեպ, ինչ դուրս է սահմանված հայկական «ավանդական» մտածլակերպից, ազգայնականության առասպելները, իրազեկվածության և իրավագիտակցության ցածր մակարդակը, միմյանց նկատմամբ հարգանքի մշակույթի բացակայությունը ավելի են սրում իրավիճակը: Հայաստանում Լռության օրը նշվում է 2010 թվականից ի վեր: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ամեն տարի միջոցառումներ է իրականացնում «Լռության օրվա» կապակցությամբ: 2011 թվականին կազմակերպությունը հրապարակեց իր «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականի առաջին համարը: 2012 թվականին կազմակերպության կողմից իրականացվեց մամլո ասուլիս, որի ժամանակ խոսնակները ներկայացրեցին նսեմացումների արդյունավետ կանխարգելման մեխանիզմների և քայլերի մշակման անհրաժեշտությունը` մասնավորապես կրթական հաստատություններում կոմպետենտ մասնագետների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության և պաշտպանության ապահովումը։ Կազմակերպության աշխատակիցները պատրաստել էին պաստառներ, որոնց խորագիրն էր «Ես մաքրում եմ լռության իմ դիմակը»։ 2013թ. Կազմակերպությունն իրականացրեց մամլո ասուլիս-քննարկում ՀՀ կրթական հաստատություններում նվաստացումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնությունների մասին, որի ժամանակ ներկայացվեցին այն դեպքերը, անձնական պատմությունները, որոնք կազմակերպության աշխատակիցները հավաքագրել էին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում: Այդ օրը նաև հանրությանը ներկայացվեցին տեսահոլովակներ, որոնք կոչ էին անում երիտասարդներին կոտրել լռությունը և բարձրաձայնել կրթական հաստատություններում առկա նվաստացման և խտրականության դրսևորումների մասին։ Այս տարի տասնյակ երիտասարդներ միացել են լռության օրվա առցանց արշավին՝ իրենց լռությունը կոտրելու կոչերն ուղղելով լայն հասարակությանը: Նրանք տարածում են իրենց կոչերը, թե ինչու են կոտրում լռությունը՝ կիսվելով իրենց նկարներով: Օրվա խորհրդին համաձայն՝ ապրիլի 18-ին կազմակերպությունը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին և չենք տրամադրի որևէ ծառայություն. այդ օրը մենք լուռ կլինենք։ Լռության օրվա առցանց արշավին կարո