Skip to content Skip to footer

Արդյունավետ շաբաթ Սթոունվոլի հետ

PINK and Stonewall UKՓԻՆՔ-ը նախաձեռնել էր իր 2014-201622. Ռազմավարական պլանավորումը 2013թ-ի վերջից: Այնուհետև, այս տարի փետրվարի 17-21 տեղի ունեցավ մեկ այլ աշխատանքային հանդիպում  Մեծ Բրիտանիայի Սթոունվոլ կազմակերպության ներկայացուցիչների՝ կազմակերպության տնօրենի տեղակալ Քերոլայն Էլիսի և ավագ միջազգային պատասխանատու Ջասմին Օ’Քոնորի մասնակցությամբ, ովքեր եկել էին ՓԻՆՔ` օգնելու ամփոփելու կազմակերպության ռազմավարությունը: Հանդիպումն իրականացվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Սթոունվոլը լեսբուհի, գեյ և բիսեքսուալ անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում և աշխատում է այլ կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով և ապահովելով գեյ, լեսբուհի և բիսեքսուալ մարդկանց հավասարությունը, կարիքները դպրոցում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակությունում: Սթոունվոլը նաև աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրում ավելի քան 650 կազմակերպությունների: Սթոունվոլը ոգեշնչող կազմակերպություն է, որն անցել է երկար ճանապարհ՝ սկսած 1989 թվականի հոդված 28-ի դեմ պայքարից (հոդված 28-ը տեղական Կառավարական որոշում էր՝ սպառնալիք պարունակող օրենսդրական հոդված՝ նախագծված կանխարգելելու այսպես կոչված «նույնասեռականության տարածումը» դպրոցներում), ձևավորել է  համագործակցություն՝ խորհրդարանից դուրս այլ կազմակերպությունների հետ` հասցեագրելու գեյ, լեսբուհի և բիսեքսուալ մարդկանց իրավունքները և կարիքները լայն հանրությունում: Լինելով և գալով տարբեր մշակութային միջավայրից, Քերոլայնը և Ջասմինը, միայն իրենց փորձի մասին չէին պատմում ԼԳԲ մարդկանց հետ աշխատանքի մասին, այլ նաև օգնում էին մեզ բացահայտել, հնարավորություն էին տալիս աշխատակազմին և կամավորներին հասնել մեր իրական ներուժին և սահմանել իրականացվող աշխատանքների առաջնահերթությունները: Մի շաբաթ տևած սեմինարի ընթացքում Սթոունվոլը և ՓԻՆՔ-ը աշխատել են կազմակերպության ռազմավարության վրա, այն տարրերի վրա, որոնք կնպաստեն Հայաստանում ԼԳԲՏ շարժման և համայնքի հզորացմանը: Նախօրոք վերլուծած լինելով իրական և հնարավոր համախոհներին, ոլորտները, որտեղ համախոհները կարող են առավել օգտակար լինել՝ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին համայնքի անդամները, համախոհները և ՓԻՆՔ-ի աշխատակազմը: Հանդիպումը հնարավորություն տվեց սահմանելու, թե ինչ ճանապարհներով համախոհները կարող են և պատրաստ են նպաստել կազմակերպության գործունեությանը և ավելի լայն շարժմանը, ինչ են ակնկալում մեզնից՝ որպես կազմակերպություն, և ինչ ակնկալիքներ ունենք մենք մեր համախոհներից: Ամեն ինչ հնարավո՛ր է: Նվիված և լավ ծրագրավորված աշխատանքային ծրագիրը կարող են իրական դարձնել այն: Սա այն միտքն է, որին հանգեցինք իրականացված առաջադրանքներից  մեկի ընթացքում: Պատկերացնելով կատարյալ իրավիճակ, երբ հաշվի չենք առնում ոչ մի դժվարություն նպատակին հասնելու համար, և զարգացնելով գործողությունների շարքն ու ակնկալվող արդյունքները, այնուհետև այդ շարքից առանձնացնելով ինչն է առավել իրատեսական՝ եզրակացնում ենք, որ ժամանակը կբերի փոփոխության, եթե շատ ջանքեր ներդրվեն տվյալ ժամանակահատվածում: Շնորհակալություն Սթոունվոլին մեզ ոգեշնչելու և զորակցելու համար այն գործին, որ մենք իարկանացնում ենք, մատնանշելու, որ ՓԻՆՔ-ն ունի տոնելու շատ առիթներ ու ձեռքբերումներ:

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստան 2013թ, Մարդու իրավունքների զեկույց

ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է իր 2013 թ.-ի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին:  Զեկույցն ամփոփել է մարդու իրավունքների իրադրությունը ու ոտնահարումները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով …

Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում

Դեպքերը և արձագանքները Տարեկան հաշվետվություն 2012թ. «Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում` դեպքերը և արձագանքները» հաշվետվությունը կազմվում է ամեն տարի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և…

Ճնշումներ ակտիվիստների նկատմամբ

Ոստիկանները և Լալա ԱսլիկյանըԴեկտեմբերի 2-ին հարյուրավոր ցուցարարներ երթ անցկացրեցին Երևանի կենտրոնական փողոցներում` դատապարտելու իշխող ռեժիմը, Պուտինի այցը Հայաստան, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` միանալու Մաքսային միությանը:  Ակտիվիստները բռնել էին ցուցապաստառներ, որոնց վրա մասնավորապես գրված էր. «Պուտի´ն, գնա´ տուն», «Ինքնիշխան Հայաստան», «Դեպի բարիկադներ» և այլն: Երթի ընթացքում ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների մեջ եղան որոշակի բախումներ: Արդյունքում, տասնյակ ցուցարարների ոստիկանական մեքենաներով բերման ենթարկեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ոստիկանության վարչության տվյալների համաձայն այդ օրը ձերբակալվել են 110 քաղաքացիներ, սակայն ակտիվիստները կարծում են, որ ձերբակալված քաղաքացիների թիվը մոտ 200-ի է հասել: Երթը նախաձեռնել էր «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը` միավորելով նաև  որոշ քաղաքական կուսակցություններ և ՀԿ-ներ: Նրանց ձեռքերում էին  Հայաստանի ազգային դրոշը նաև Ուկրաինայի դրոշը`  ի համերաշխություն Ուկրաինայի քաղաքացիների, ովքեր ոտքի են ելել ընդդեմ իշխանությունների: Անարխիզմի և Ծիածանի  դրոշները ևս ծածանվել են բողոքի ակցիայի ժամանակ:  Ծիածանի դրոշը խորհրդանշում էր ԼԳԲՏ  իրավունքների շարժումը և Պուտինի հակա-ԼԳԲՏ դիրքորոշումը: Երթի ժամանակ ակտիվիստներ Լալա Ասլիկյանը, Սևակ Կիրակոսյանը, ում ձեռքերում էր Ծիածանի դրոշը,  և նրանց ընկերները հարձակման են ենթարկվել: Ականատեսների տեղեկացմամբ, հարձակվողներից ոմանք ազգայնական Հայազն խմբի անդամներն էին (ովքեր վերջերս արդեն վերափոխվել են կուսակցության): Սա այն նույն խումբն էր, որ անցյալ տարի հարձակվել էր «Բազմազանության երթի» վրա, ինչպես նաև խափանել գեյ-թեմատիկ «Պարադա»  ֆիլմի ցուցադրությունը: Երթից հետո ոստիկանությունը հետապնդել է Լալա Ասլիկյանին և Սևակ Կիրակոսյանին և ձերբակալել նրանց` ակտիվիստ ընկերների հետ միասին` առանց որևէ բացատրության: Այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյո՞ք այդ ձերբակալությունը այն բանի համար էր, որ նրանք ձեռքում ունեցել են Ծիածանի դրոշը, թե մասն էր Պուտինի և ռեժիմի դեմ պայքարող ցուցարարների մասսանակայն ձերբակալությունների:

Բոլոր ակտիվիստները,  ովքեր ձերբակալվել էին երթի ընթացքում, հետագայում բաց են թողնվել:

լուսանկարը` CivilNet.am-ի տեսանյութը` news.am-ի

Նշանավոր հայերն ի պաշտպանություն ԼԳԲՏ անձանց Հայաստանում

Հայտնի հայերըՍփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երեւանում: «Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը: Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Հայտարարությունը ներկայացնում է նրանց միահամուռ նվիրվածությունը մարդու իրավունքներին և Հայաստանի քաղաքացիական հասարակության ծնունդ առնող շարժումներին: Այլ մանրամասների համար կարդացեք նաև. ԱԳԼԱ Նյու-Յորքի հայտարարությունն ընդդեմ «քարոզչության» օրենքի ներկայացմանը https://aglany.org/2013/10/28/statement-against-armenian-police-proposal/ Ամնեսթին փաստագրել է համատարած բռնություն Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ (անգլերեն) https://www.pinknews.co.uk/2013/08/22/amnesty-documents-widespread-harassment-of-armenias-lgbt-community/ Հյուման Ռայթս Վոթչի նամակը ՀՀ Նախագահին` նույնասեռականության դեմ ներկայացված օրինագծի վերաբերյալ (անգլերեն) https://www.hrw.org/news/2013/10/18/letter-armenian-president-regarding-proposal-anti-lgbt-legislation

Հայտարարություն

Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից: Նենսի Ագաբյան Միկա Արթյան Առլեն Ավագյան Պիտեր Բալակյան Անտոնի Բարսամյան Դեյվիդ Բարսամյան Եվա Բեգլարյան Քրիս Բոհջալյան Մելիսա Բոյաջյան Դիանա Տեր-Հովանեսյան Ատոմ Էգոյան Դահիլա Էլսայեդ Հուրի Գյուդելեքյան Վիգեն Գվիկյան Նոնի Հոգրոգյան Արիս Ջանիգյան Նինա Խաչադուրյան Նիշան Կազազյան Արսինե Խանջյան Դավիդ Խերդյան Նենսի Գրիգորյան Միշելին Ահարոնյան Մարկոմ Նիրի Մելքոնյան Արթուր Ներսեսյան Ջոան Աղաջանյան Քուին Արամ Սարոյան Սերժ Թանկյան Սկաուտ Թուֆանկջյան Հրագ Վարդանյան

Կոչ Եվրախորհրդի համաժողովի մասնակիցներին

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, «Հետք» ՀՀ մի խումբ ակտիվ քաղաքացիներ հոկտեմբերի 21-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի…

Ամնեսթի Ինթերնեշնլ. Հայաստանը պետք է պաշտպանի ազատ արտահայտման բոլոր տեսակները

«Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի նոր զեկույցը վեր է հանում Հայաստանում հետապնդումների տագնապալի մշակույթ: Զեկույցն անվանվել է «Հայաստան. տարբերությունների համար տեղ չկա» (զեկույցն ամբողջությամբ` անգլերեն և…

Ոստիկանությունը ետ կանչեց առաջարկված «քարոզչության» օրինագիծը

Police2013թ. օգոստոսին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ մասնավորապես  առաջարկ էր արվել ավելացնել երկու հոդված, որը պատասխանատվություն էր նախատեսում «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզչության համար: Ինչպես նախատեսված էր նախագծում, ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը հետևյալ փոփոխությունները նախաձեռնել էր` հիմնավորելով հայկական ընտանիքների պաշտպանության գործում իրենց բացառիկ դերով: Տվյալ նախագծում առաջարկված փոփոխություններում, սակայն, սահմանված չէին, թե ինչ է նշանակում «ավանդական սեռական հարաբերություններ», «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «քարոզչություն» հասկացությունները: Ավելին, աշխարհիկ և ժողովրդավարական պետությունում, որտեղ խոսքի ազատությունը սահմանված է Սահմանադրությամբ, «քարոզչություն» հասկացությունը չպետք է իր մեջ ներառի ոչ վնասակար գործողություններ: Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը ետ կանչեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին առաջարկը: Ինչպես նշված էր ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում  ի հայտ եկած  թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել: Այնուամենայնիվ, օրենքում փոփոխությունների իրականացնելու նախագիծը ոչ թե չեղյալ է համարվել, այլ հետաձգվել է:

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2012

ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումների դեպքեր պատահում են նրանց կյանքի ցանկացած ոլորտում: Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, հոգեբանական և ֆիզիկական բռնությունը, ծառայությունների…

Ատելության մշակույթ. մեկ տարի անց

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թ-ի մայիսի 8-ին, 3 երիտասարդներ պայթեցրին DIY ակումբը, որին հաջորդեցին պետական անձանց գնահատականները՝ ուղղված այս հանցագործությունն արդարացնելուն: Այդ…

Այլընտրանքային զեկույց. ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում

Սույն զեկույցը պատրաստվել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության, Հանուն մարդկային կարիքների և մարդու իրավունքների «Հըրթլենդ» Դաշինքի, ԻԼԳԱ-Եվրոպայի, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավագիտության դպրոցի Մարդու իրավունքների միջազգային կլինիկայի կողմից և նախատեսված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2012 թվականի հուլիսի 9-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում գումարված 105-րդ նստաշրջանի…

Իրավապաշտպանների իրավիճակը Հայաստանում

2011-2012 թթ. Հայաստանում իրավապաշտպանները շարունակել են գործել դժվարին քաղաքական և շահերի պաշտպանության իրավիճակում: Երկրի իրավական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահության, անհուսության և անտարբերության մթնոլորտը,…

Խաղաղությունը սկսվում է ժպիտով

Ոչ բոլորս կարող ենք անել մեծ գործեր: Բայց մենք կարող ենք փոքր գործերն անել մեծ սիրով: Բարի խոսքերը կարող են լինել կարճ, իսկ ասելը` հեշտ, բայց նրանց արձագանքները իսկապես անվերջ են: Մայր Թերեզա
Եկեք արձագանքենք բարի խոսքը և մաղթենք միմյանց խաղաղություն և սեր, եկեք աշխատենք միասին Հայաստանում և աշխարհում դրական փոփոխությունների, զարգացման և արդարության հասնելու համար, եկեք այս երկիրը դարձնենք ավելի լավ տեղ բոլորի համար: Ամեն լավ բան է, որ դուք անում եք կանդրադառնա ձեզ մի օր, դարձեք փոփոխության մասը և օգնեք ուրիշներին ձեր շուրջը: Մաղթում ենք ձեզ շատ երջանիկ և բարենպաստ Նոր Տարի:
Ամենը ինչ անում եք կյանքում կլինի աննշան ... բայց շատ կարևոր է, որ անում եք այն: Մահաթմա Գանդի

Նոր ժամանակաշրջանի սկիզբ

Դեկտեմբերի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն նշում էր կազմակերպության 5-ամյակը` «Նոր ժամանակաշրջանի սկիզբը» խորագրով: 2007թ-ը դարձավ այն տարին, երբ երեք խանդավառ երիտասարդներ որոշում կայացրին ստեղծել կազմակերպություն, որը դժվար ճանապարհ պետք է անցներ` իրականացնելու այն աշխատանքը, որը դեռևս այդ մասշտաբով չէր իրականացվել Հայաստանում: 2007թ-ի դեկտեմբերի 14-ին, ստացանալով գրանցման վկայականը, հասկացանք, որ հետ ճանապարհ այլևս չկա. ՓԻՆՔ-ը պետք է իր մեծ ներդրումն ունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության կերտման համար: Ամեն տարի կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերն ու միջոցառումները ավելացել են, համալրվել է աշխատակազմը տարբեր մասնագետներով: Ստեղծման օրվանից կամակերպության աշխատանքներին իրենց ակտիվ մանակցություն են ունեցել երիտասարդ կամավորներ, իսկ 2010թ-ից մեր աշխատանքներում ներգրավվել են նաև միջազգային կամավորներ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Սլովակիայից և այլն: Տարիների աշխատանքի արդյունքում ՓԻՆՔ-ը ներգրավվել է տեղական և միջազգային կարևոր ցանցերի աշխատանքներում և այսօր արդեն միացյալ ծրագրեր է իրականացնում ոլորտում փորձառու կազմակերպությունների հետ: ՓԻՆՔ-ը հանդիսանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի», «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի», «Մարդու իրավունքների տան» հիմնադիր անդամներից մեկը:   Ողջ այս ընթացքում մեզ ֆինանսական աջակցություն են տրամադրել բազմաթիվ դոնոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ կրթատեղեկատվական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում, իրականացրել սեռավարակների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր: Առանձնահատուկ դեր ունի մեր կազմակերպության հիմնման և առաջընթացի հարցում Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, որի շնորհիվ ստեղծվել է «Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնը Երևանում և տարածել մեր աշխատանքները Հայաստանի մարզերում: Մեզ համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությունը հանդիսանում է անկյունաքարային: Կազմակերպության հիմանդրումը ինքնին նպատակ է հետապնդել հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները: Կազմակերպության գործունեության հինգ բուռն տարիների ընթացքում անցած ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել. բազմաթիվ դժվարություններ, որոնց մենք հանդիպեցինք այդ տարիների ընթացքում մշտապես իրենց հետ նոր հարցեր և մտահոգություններ էին բերում: Սակայն պատասխանն ակնհայտ է. «Այն ամենն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»,- ինչպես կասեր ֆրիդրիխ Նիցշեն: Եվ ահա եկել է նոր ժամանակաշրջանի սկիզբը` արժևորելու անցածի փորձառություններն ու հաջողությունները, ինչպես նաև հիմք դնելու նոր գործողությունների և ապագա պլանների: Մենք արդեն սկսել ենք Հայաստանում հակախտրական օրենսդրություն ունենալու ջատագովության գործընթացը, և մոտ ապագայում մեր ծրագրերում կներառվի նաև շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման բաղադրիչը: Թող որ այս օրը դառնա ուրախությունների և ձեռքբերումների տոն և շարունակությունը արդեն իսկ հասած  հաջողությունների:

Կամավորների միջազգային օր

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է: 1985 թ-ի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց կառավարություններին ամեն տարի այս օրը նշել որպես կամավորության միջազգային օր` հանուն տնտեսական և սոցիալական զարգացման: Յուրաքանչյուր տարի երեք տասնյակից ավել կամավորներ ներգրավվում են մեր կազմակերպության գործունեությանը: Նրանց թվում են նաև միջազգային կամավորներ Եվրոպայի և ԱՄՆ-ի այնպիսի հռչակավոր բուհերից, ինչպիսիք են Լունդի համալսարանը (Շվեդիա), Դյուրհամի համալսարանը (Անգլիա), Դյուքի և Քոլումբիայի համալսարանները (ԱՄՆ) և այլն, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտություններն են ներդնում հանդուրժողականության, բազմազանության, հարգանքի և մարդու իրավունքների կենսագործման և զարգացման համար: Մենք մեծ սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի թե´ արտասահմանյան, թե´ տեղական կամավորներին` կազմակերպության գործունեությանն օժանդակելու, իրենց ջանքերը չխնայելու և աջակցության համար: Թո´ղ որ ընդարձակվի կամավորների գործունեության ճանաչումը և խրախուսվի նրանց ներգրավումը քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացքում` հանուն երկրի բարօրության:

ՀՀ-ում հակախտրական օրենսդրության ջատագովություն

Նոյեմբերի 16-ին` Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում ՀՀ-ում հակախտրական օրենսդրության նախաձեռնման, մշակման և ջատագովության շուրջ: «Անվիճելի է, որ յուրաքանչյուրը պետք է իրական հնարավորություն ունենա օրինական միջոցներով պաշտպանելու սեփական իրավունքները՝ իր անձի հանդեպ խտրականության պարագայում: Հայաստանը միացել և/կամ վավերացրել է խտրականության վերացմանն ուղղված բոլոր միջազգային հիմնական իրավական գործիքները: Այդուհանդերձ Հայաստանում խտրականության խնդիրը երբևէ հետևողականորեն չի քննարկվել և անձի նկատմամբ խտրականության կիրառման կանխման և պատժման արդյունավետ իրավական մեխանիզմներ չկան: Այս համատեքստում հարկ է ձևավորել խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության կանխման, դրանց դրսևորումներին պատշաճ արձագանքնման գործուն մեխանիզմներ»,- նշեց կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը: Կազմակերպության իրավաբան Լուսինե Ղազարյանը ՀՀ-ում հակախտրական օրեսնդրություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորեց Հայաստանում գործող օրենքներում առկա բացերով, ինչպես նաև միջազգային ստորագրված և/կամ վավերացված կոնվենցիաներով և հանձնարարականներով: Այնուհետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամների և փոքրամասնությունների իրավապաշտպան Տաթևիկ Խաչատրյանն ու իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Վարդևանյանը նշեցին,  որ ՄԻՊ գրասենյակի կողմից արդեն իսկ մշակվել է հակախտրական օրենքի նախագծի նախնական տարբերակը, ինչպես նաև ներկայացրին ՄԻՊ գրասենյակի դիրքորոշումը այս օրենսդրության անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկման ընթացքում իրենց մտահոգությունը հայտնեցին այն փաստի շուրջ, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից մշակված հակախտրական օրենքի նախագծի մշակումը տեղի չի ունեցել թափանցիկ պայմաններում և հանրության մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա կազմակերպությունները նշեցին նաև, որ տարիներ շարունակ իրենք իրենց գործությունեությունը ծավալել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և պայքարել խտրականության տարատեսակ դրսևորումների դեմ, սակայն նրանց հնարավորություն չի տրվել իրենց փորձառությունը և խտրականությանը առնչվող ոլորտներում իրենց գիտելիքները կիրառել օրենքի նախագծի նախաձեռնման և նախնական մշակման փուլում: Հանդիպման ավարտին քննարկմանը ներկա կազմակերպությունները  վերահաստատեցին անհրաժշետությունը` առավել անմիջական և ակտիվ ներգրավվածություն ունենալու այդ օրինագծի մշակման հետագա փուլերում, ինչի համար ՄԻՊ գրասենյակին պահանջ ներկայացվեց` երաշխավորելու նրանց գործունեության թափանցիկությունն ու հանրայնացումը, ինչպես նաև ՀԿ-ներին կոչ արվեց համախմբել ջանքերը առավել համընդգրկուն հակախտրական օրենսդրության նախագիծ ունենալու և դրա ադվոկացիան իրականացնելու համար: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Մադոյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ կմասնակցեն օրենքի նախագծի մշակման գործընթացին, որպեսզի երաշխավորեն ոլորտում առկա հիմնախնդիրներին արձագանքող համապարփակ օրենսդրական նախագծի առկայություն: Ինչպես նաև հավելեց, որ եթե չապահովվի այս նախագիծի մշակման գործընթացի թափանցիկությունը, չերաշխավորվի հանրային մասնակցությունը և համակողմանիությունը, ապա քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստիպված կլինեն հանդես գալ իրենց կողմից մշակված օրենսդրական նախագծով: Մյուս քննարկումը ՄԻՊ աշխատակազմը նախատեսել է ս.թ. նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial