Skip to content Skip to footer

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հայտարարությունն ուղղված սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորմանը

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության…

Նպատակաուղղված ապատեղեկատվություն «Բազմազանության երթը» խափանելու համար

լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները մայիսի 21-ին` ժամը 16:15, նախաձեռնել էին «Բազմազանության երթ», որն իրականացվում էր մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակներում` ցույց տալու և արժևորելու մշակութային, ազգային, մարդկային և բուսական բազմազանության առկայությունը մեր երկրում: Նրանք պատրաստել էին ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների, ռասայական, բուսական բազմազանության, բազմակարծության և բազմամշակութայնության մասին պաստառներ: Երթի վերաբերյալ սոցիալական ցանցերով տարբեր անձանց կողմից տարածվել էր ապատեղեկատվություն, թե իբր միջոցառումն այլ ենթատեքստ ունի` «գեյ շքերթ» է: Այդ կապակցությամբ ծայրահեղական տրամադրված խմբերը, «հայրենասիրության» լույսի ներքո, կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով: Խաղաղ երթին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ապրող փախստականներ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացնող մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ: Ֆաշիստական լոզունգներ, մասնավորապես` «zieg heil» գոռալով, սպառնալիքներով, հայհոյելով, ֆիզիկական բռնության կոչերով ու գործողություններով` ծայրահեղականներն ամեն կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը` ահաբեկելով խաղաղ երթի մասնակիցներին: Անգամ ՀՀ Ոստիկանության ներկայությունն արգելք չհանդիսացավ, որ ագրեսիվ տրամադրված, մոլեռանդ ամբոխը շարունակի իր գործողությունները և հարձակումները: Այս իրավիճակում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին դժվարությամբ հաջողվեց ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը: Մենք գտնում ենք, որ տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ արգելված խտրականության վրա հիմնված ատելության բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ: ԶԼՄ-ներում և երթի մասնակիցների մոտ առկա են բազմաթիվ վիդեոձայնագրություններ և այլ ապացույցներ: Իրավապահ մարմիններից պահանջում ենք գտնել հարձակման կազմակերպիչներին և մասնակիցներին և նրանց պատասխանատվության ենթարկել: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Լռեցված իրականություն

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներըն և միջազգային հանրության ներկայացուցիչները մայիսի 15-ին «ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում. Լռեցված իրականություն» կոնֆերանսի ժամանակ քննարկեցին լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների…

Անկախության կանայք

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կանանց միամսյակի կապակցությամբ անցկացրեց «Անկախության կանայք» լրագրողական աշխատանքների մրցույթը:Մրցույթին մասնակցեցին հայերեն լեզվով գրված այն հոդվածները, որոնք 2012…

Հայաստան. կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն

Կանանց և աղջիկների պաշտպանությունը դեռ չի համապատասխանում միջազգային չափանիշներին: «Ամնեսթի ինթերնեշնլի» 2011թ. զեկույցը Մարտին վարչապետի հրամանագրով կառավարությունը ստեղծեց միջգերատեսչական պետական ​​հանձնաժողով` պայքարելու գենդերային բռնության…

Լալա Ասլիկյան. փոփոխությունները մեկ օրում չեն իրականանում

Ծնվել է  25 հուլիս 1975թ. Սովորել է Երևանի Պետական Համալսարանում, Հայաստանում Ամերիկյան Համալսարանում: Մասնագիտությամբ` հոգեբան, քաղաքագետ Ընտանեկան կարգավիճակը` Ամուսնացած լուսանկարը Վարդինե Գրիգորյանի -Մի փոքր պատմեք Ձեր գործունեության…

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2011

Ներածություն ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտմանը կարելի է ականատես լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: ԼԳԲՏ մարդիկ փաստում են, որ իրենց նկատմամբ խտրականություն կա կրթական հաստատություններում և դեպքեր կան, երբ ուսուցիչը սկսել է նրանց ձեռք առնել կանացի (արական սեռին պատկանելու դեպքում) կամ տղամարդկային լինելու համար (իգական սեռին պատկանելու դեպքում), իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից:…

Սերգեյ Խաչատրյան, 2011թ. ՁԻԱՀ-ի խնդրի բարձրաստիճան հանդիպման 93-րդ հանդիպումը

ՀՀ Առողջապահության փոխնախարար պարոն Սերգեյ Խաչատրյանի պաշտոնական հաղորդագրությունը անգլերենով` ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի խնդրի 2011թ. բարձրաստիճան հանդիպմանը (Նյու Յորք, հունիսի 8-10, 2011թ): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ պարտավորությունների…

Բազմազանություն

Խորհրդային մի ամբողջ դարաշրջան է անցել: Դարաշրջան, երբ գովերգվում էր միանմանությունը, ուր բավականին համասեռ, միատարր մշակույթ էր կերտվում բոլոր եղբայրական հանրապետությունների համար: Նույն…

Տարվա ավարտ, նոր շրջանի սկիզբ

Ահա և մենք ավարտեցինք այս տարվա աշխատանքները և այժմ պատրաստվում ենք նոր մարտահրավերների: 3 տարիների ընթացքում մենք կարողացանք կոտրել լռությունը և կազմակերպել մեծանշական…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial