Skip to content Skip to footer

ՄԻԱՎ(Մարդու ԻմունայինԱնբավարարության Վիրուս)

ՄԻԱՎ-ը փոխանցվում է օրգանիզմի հետևյալ հեղուկների միջոցով

  • արյուն
  • հեշտոցային արտազատուկ
  • սերմնահեղուկ
  • մայրական կաթ

ՁԻԱՀ(Ձեռքբերովի ԻմունայինԱնբավարարության Համախտանիշ)

ՁԻԱՀ-ը զարգանում է, երբ ՄԻԱՎ-ը խաթարում է օրգանիզմի պաշտպանական համակարգը:ՁԻԱՀ-ը հիվանդության վերջին շրջանն է, երբ հիվանդի օրգանիզմը շատ է թուլանում, առաջանում է ծանր տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ ուռուցքային և վարակիչ հիվանդությունները, որոնք ի վերջո բերում են մահվան:

ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել

  • Չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ (հեշտոցային, հետանցքային, բերանային)
  • Ներարկիչ կամ ասեղ փոխանակելիս,չախտահանված գործիք օգտագործելիս
  • Վարակված մորից երեխային` հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրելու ընթացքում
  • Վարակված արյան կամ նրա բաղադրամասերի փոխներարկումից

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում

  • Համբուրվելու, գրկախառնվելու կամ բարևելու միջոցով
  • Օդի միջոցով. հազալիս կամ փռշտալիս
  • Սննդամթերք կամ կենցաղային իրեր համատեղ օգտագործելիս
  • Միևնույն զուգարանից, բաղնիքից, լողավազանից կամ սաունայից օգտվելիս
  • Միջատների միջոցով, կենդանիներից

Ինչպես պաշտպանվել ՄԻԱՎ վարակը ձեռք բերելուց

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial