Skip to content Skip to sidebar Skip to footer

Բիսեքսուալ անձանց օրը

1999 թ-ից սկսած՝ արդեն 21 տարի է ինչ սեպտեմերի 23-ին նշվում է Բի տեսանելիության օրը: Բիսեքսուալները, նրանց ընտանիքները, ընկերներն ու աջակիցները տոնելով այս օրը՝ իրազեկում են բիսեքսուլ անձանց պատմության, համայնքի և մշակույթի մասին։

Տոնը նաև հնարավորություն է տալիս բարձրացնել բիսեքսուալ համայնքի հիմնախնդիրները, քննարկել լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև անդրադառնալ տարածված կարծրատիպերին, քննարկումների ու տեղեկատվության միջոցով կոտրել դրանք:

Մենք ամեն տարի իրազեկման միջոցառումներ ենք կազմակերպում ԼԳԲՏ համայնքի հետ, սակայն, իրավիճակը հաշվի առնելով, այս տարի մեր հանդիպումն անցկացվելու է առցանց տիրույթում, որտեղ բիսեքսուալ կանայք կկիսվեն իրենց պատմություններով, կներկայացնեն բի անձանց առանձնահատկությունները և կպատասխանեն մասնակիցների հարցերին։

Կարևոր է հիշել, որ բազմազանությունն ամենակարևոր բանն է ԼԳԲՏ համայնքում և այս ծիածանի լայն սպեկտրում միֆերն ու կարծրատիպերը տեղ չունեն։