Skip to content Skip to sidebar Skip to footer

Հպարտության ճամբար

Հպարտության ամիսը ավարտվեց։ Տարբեր երկրներում ԼԳԲՏ+ համայնքը նշեց այն շքերթների, բազմաբնույթ միջոցառումների, տոնակատարությունների միջոցով։ Ցավոք Հայաստանում դժվար է մեծ միջոցառումներ կազմակերպելը, սակայն ԼԳԲՏ+ համայնքը և կազմակերպությունները փոքր միջոցառումներ, այնուամենայնիվ, կազմակերպեցին։ Իսկ Փինքը ամփոփեց ամիսը «Հպարտության ճամբարով»։

Այն կրկին միավորեց Երևանում և մարզերում բնակվող մոտ 30 ԼԳԲՏ+ անձանց և համախոհներին։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կիսվեցին հույզերով, ակտիվ քննարկումներ ունեցան, տարբեր վարժանքներ իրականացրեցին և միասին տոնեցին բազմազանությունը։ Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ինքնուրույն կազմակերպելու քննարկումներ և դրանով իսկ հետաքրքրացրեցին ժամանցը։ Մասնակիցների ոգևորվածությունը երևում էր նաև առաջարկությունների արկղից, քանի որ այն լցված էր առաջարկներով՝ մասնավորապես ցանկություն էին հայտնում նման միջոցառումներն ավելի երկարատը ու հաճախ լինեն։

Ինքնօգնության խմբերը, խարույկի մոտ միասին գիրք կարդալն ու երգելը էլ ավելի մտերմացրեցին տարբեր մարզերից եկած մասնակիցներին։

Իհարկե, չմոռանանք ասել, որ բացի ստացած դրական լիցքերից մենք նաև ունենք մասնակիցների կողմից պատրաստված կոլաժներ, որոնք իրենց տեղը կգտնեն նոր համայնքային ռեսուրսային կենտրոնի «Հպարտության պատին»։