Skip to content Skip to sidebar Skip to footer

Սիրո օրը

Փետրվարի 12-ին Փինքում կազմակերպեցինք սիրո տոներին նվիրված միջոցառում, քանի որ այս օրերին տարբեր երկրներում նշվում են սիրո օրեր՝ սուրբ Սարգիսից մինչև սուրբ Վալենտին:

Ոմանց համար սիրո տոնը դարձել է կոմերցիոն, իսկ մեզ համար այն լավ առիթ էր ԼԳԲՏ համայնքի հետ կիսելու գեղեցիկ պահեր, միասին պատրաստել քաղցրավենիք, խաղեր խաղալ և երգել։

Փինքի ողջ աշխատակազմը սրտաձև գունավոր թղթերի վրա բազմազան մաղթանքներ էր պատրաստել ներկաների համար: Միջոցառման ընթացքում նաև երկու աշխատակիցները նվագեցին և երգեր երգեցին՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ:

Միջոցառման ավարտին մասնակիցները վերցրեցին ջահից կախված իրենց անանուն սրտաձև ցանկությունները։