Skip to content Skip to sidebar Skip to footer

Հաջողությամբ ավարտվել է «Ի՞նչ է մասկուլինությունը» երիտասարդական փոխանակման ծրագիրը

Մայիսի 2-ից 9-ը Բեռլինում տեղի ունեցավ երիտասարդական փոխանակման ծրագիր, որին մասնակցեցին Հայաստանից 5 երիտասարդներ։

Այս փոխանակման ծրագրի շրջանակում մասնակիցները, որպես քվիր անձինք, կիսվեցին առնականության շուրջ գաղափարներով և պատկերացումներով, ինչպես նաև դրա հետ կապված իրենց փորձով։ Նրանք նաև քննարկեցին առնականության մասին այլընտրանքային պատկերացումներ, որոնք ներառում էին կարեկցանքի, միջանձնային կապի, համերաշխության և ազատամտության գաղափարները։

Առնականության մասին իրենց պատկերացումները ու տեսանկյունները կիսելու համար մասնակիցները վարողների աջակցությամբ պատրաստեցին ստեղծագործական, հաղորդակցման նյութեր և տեսահոլովակներ տարածելով դրանք սոցիալական ցանցերում։

Երիտասարդները մասնակցեցին թեմատիկ աշխատարանի։ Նաև քննարկումներ եղան գենդերային բազմազանության, քվիր տարածքների, ֆեմինիզմի, քվիր սպորտի, և ընդհանրապես քվիր շարժման շուրջ։

Բացի Հայաստանցի երիտասարդներից, ծրագրին մասնակցում էին նաև երիտասարդներ Խորվաթիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial