Հունիսի 7-9-ը «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ներգրավենք բոլորին» դասընթացը մարզային ՀԿ-ների և նախաձեռնությունների համար։

Դասընթացի նպատակն էր մարզերում գործող ՀԿ-ներին և նախաձեռնություններին իրազեկել մարդու իրավունքների, խտրականության, դրա տեսակների, սեռականության, կարծրատիպերի վերաբերյալ և ձևավորել հետագա համագործակցային հարթակ։

Դասընթացին մասնակցող անձանց ներկայացվեցին տեղեկություններ Մարդու իրավունքների, Եվրոպական կոնվենցիայի, իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խտրականության, պաշտպանվող հատկանիշների, սեռականության, ԼԳԲՏ անձանց, այլ խմբերի մասին «միֆերի և իրականության» վերաբերյալ։  Կազմակերպվեցին խաղեր՝ ստացված տեղեկությունները կիրառելու համար, և իրական դեպքերի քննարկումներ։

Դասընթացի վերջում կազմակերպության կողմից մասնակիցներին տրվեցին վկայականներ։

Մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցության համար՝ իրավապաշտպան գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։