Հետազոտվե՛ք:

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ն, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և գործընկերները հունիսի 28-ին հրավիրում են մասնակցել «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» միջոցառմանը: Ժամը 15:00-ից մինչև 21:00 Հյուսիսային պողոտայում (Աբովյան փողոցի խաչմերուկ) տեղակայված կլինի շարժական լաբորատորիա, որտեղ կարող եք հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ և իմանալ պատասխանը 20 րոպեի ընթացքում: Այն անանուն է, գաղտնի և անվճար:

Միջոցառման մանրամասներին ծանոթացեք այստեղ: