2015թ. ազնվացածները. հոկտեմբերի 11-ը` քամինգ աութի օր

12-10-2015

Գեյերի և լեսբիների 1987թ. hոկտեմբերի 11-ին Վաշինգտոնի երթի հաջողությունը հոգեբան Ռոբերտ Այքբերգին և հրապարակայնորեն բացահայտ նույնասեռական քաղաքական գործիչ Ժան Օ’Լիրիին ոգևորեցին, որպեսզի հիմնեն և ուղիղ մեկ տարի անց նշեն ազնվանալու (coming out) ազգային օրը:

Երբ ծնողներիդ կամ ընկեր-ծանոթներիդ կամ հրապարակայնորեն հայտնում ես քո սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին, կոչվում է ազնվանալ:

Krzysztof-Charamsa
Քշիշտոֆ Խառամսա

Այս տարի հեղինակավոր տասնյակ մարդիկ են հրապարակայնորեն բացահայտ խոսել իրենց սեռական կողմնորոշումից:

Վատիկանում աշխատող բարձրաստիճան հոգևորական Մոնսինյոր Քշիշտոֆ Խառամսան հոկտեմբերի 3-ին անհապաղ հեռացվել է աշխատանքից, երբ խոստովանել է, որ գեյ է և տղամարդու հետ է հանդիպում:

Իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ երջանիկ է ու հպարտ է իր ինքնության համար, իսկ եկեղեցուն խորհուրդ է տվել բացել աչքերն ու վերանայել նույնասեռականների նկատմամբ իրենց դիրքորոշումը:

father-martin-dolan
Մարտին Դոլան

Կաթոլիկ եկեղեցու մեկ այլ սպասավոր` Դուբլինից Մարտին Դոլանը, ազնվացել է Իռլանդիայում նույնասեռականների ամուսնությունները թույլատրելու հանրաքվեին ընդառաջ. «Ես ինքս գեյ եմ»,- օրինագծին իր աջակցությունն հայտնելով` ասել էր Դոլանը ու, ի տարբերություն Վատիկանի արձագանքին Խառամսայի հայտարարությանը, Դոլանի խոսքը ծխականները ծափահարություններով են ընդունել:

leo-varadkartwitter
Լեո Վարդակար

Հոգևորականին հետևել է նրա հայրենակից Լեո Վարդակարը` Իռլանդիայի առողջապահության նախարարը: «RTÉ» ռադիոյին տված հարցազրույցում նա ասել է, որ կուզենար հաջորդ սերունդն այսպիսի հարցազրույցներ տալու կարիք չունենար:

itzik-shmuli_face
Իթզիկ Շմուլի

Յերուսաղեմում ԼԳԲՏ երթի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ ծայրահեղ ուղղափառ մի հրեա հարձակվել ու դանակահարել էր 6 մասնակցի, ինչի արդյունքում 16-ամյա աղջիկ էր զոհվել, Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Իթզիկ Շմուլին ազնվանալն իր պարտքն էր համարել` ասելով. «Մենք չենք կարող այլևս լռել, որովհետև դանակը բարձրացվել է ԼԳԲՏ ամբողջ համայնքի վրա` իմ համայնքի վրա»:

caitlyn-jenner-x655
Քեյթլին Ջեներ

Այս տարվա ազնվանալու դեպքերից Հայաստանին առավել հայտնի է Քիմ Քարդաշյանի խորթ հոր` օիմպիական ոսկե մեդալակիր Քեյթլին Ջեների (նախկինում` Բրյուս Ջեներ) դեպքը: «ABC»-ին տված հարցազրույցում նա խոստովանել էր. «Ես կին եմ»: Այժմ նա իր սեռը փոխելու գործընթացի մեջ է:

Ազնվանալու օրը Հայաստանում նույնպես նշվեց: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները իրենց ազնվանալու պատմություններով կիսվեցին ՓԻՆՔ Արմենիայի կազմակերպած միջոցառման ժամանակ:

Ազնվանալը հեշտ գործ չէ, բայց դրանից հետո մի մեծ քար է ընկնում ուսերիցդ: Դրա օրինակն է այս տարի իրենց հոր առջև ազնվացած Աարոն և Օսթին զույգ եղբայրների տեսանյութը: