IDAHOBIT շաբաթ
Ամեն տարի մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, անգլերենով՝ IDAHOBIT, International Day Against Homophobia, Biphobia and Transphobia։ Այն սկսել են նշել 2005թ․-ից՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Օրվա նպատակը ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության և բռնության մասին իրազեկվածությունը բարձրացնելն է։
2022 թ․ հանրային միջոցառումների և արշավի մասին տեղեկացեք ստորև։
Տարեկան զեկույցի հրապարակում
մայիսի 18
Փինքը կհրապարակի «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2021 թ. ընթացքում» զեկույցը, որտեղ ամփոփված են 2021 թ.-ի ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտումները՝ զուգորդված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ։
ՄԻԵԴ վճիռը՝ DIY ակումբի գործով
մայիսի 17
10 տարի առաջ DIY ակումբի պայթեցումից հետո քրեական գործ հարուցվեց ուրիշի գույքին վնաս պատճառելու հանցակազմով՝ հաշվի չառնելով, որ հանցագործությունը կատարվել էր ատելության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացրեց, որով հանցավորներին դատապարտեց ազատազրկման, այնուամենայնիվ պատիժը պայմանականորեն չիրականացվեց։ Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները անփոփոխ թողեցին առաջին ատյանի դատարանի վճիռը։
Հետագայում այս գործով բողոք բերվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանը իր վճիռը կհրապարակի 2022 թ․ մայիսի 17-ին։
