Skip to content Skip to footer

Լեսբի, գեյ, բի, տրանս անձիք մեր հասարակության մասն են

Լեսբի, գեյ, բի և տրանս մարդիկ ու ընտանիքները ապրում են մեր կողքին, մենք հանդիպում ենք նրանց ամեն օր, երբ գնում ենք մոտակա խանութ օրվա ուտելիքը գնելու, երբ այցելում ենք բժշկի խորհրդատվություն ստանալու համար, երբ ուղեկցում ենք մեր երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց, երբ օգտվում ենք հանրային տրանսպորտից, երբ օգնում ենք փողոցում մոլորվածին գտնել ճիշտ հասցեն, երբ ամեն օր պարտաճանաչորեն գնում ենք դպրոց, համալսարան կամ աշխատանքի և կան նման բազում օրինակներ։ Լեսբի, գեյ, բի և տրանս (ԼԳԲՏ) անձ կարող են լինել մեր հարազատները, ընկերները, աշխատակիցները, համադասարանցիները, կուրսեցիները, հարևանները, սիրելի սրճարանի խոհարարները, խցանումների մեջ մեզ հետ հայտնված վարորդները, մթերային խանութում գնաճի դինամիկայից բողոքող անծանոթները և այսպես կարելի է շարունակել անվերջ։ Մենք կիսում են նույն կենցաղը և բախվում նույն խնդիրների հետ, անհանգստանում նրա մասին, թե ինչպես ենք վաստակելու գումար, ինչ մասնագիտություն ենք ընտրելու, որտեղ ենք ապրելու, ինչպես ենք կազմակերպելու մեր հանգիստը, ինչպես ենք գումար հավաքելու բնակարանի համար նոր կահույք գնելու համար և այլ մանրուքներ, որոնք զբաղեցնում ենք մեր մտքերի մեծ մասը։

Հատկանշական է, որ ԼԳԲՏ անձանց հարցերը քննարկվել են հայկական պատմության տարբեր ժամանակահատվածներում և մշակույթի տարբեր համատեքստերում։ Նույնասեռական վարքի մասին աշխատություններ ունենք ինչպես գեղարվեստական գրականության մեջ, այնպես էլ տարբեր ժամանակաշրջանների իրավական կարգավորումների փաստաթղթերում, ինչպիսինն են օրինակ ներկայիս Հայաստանի իրավամտածողության ու մշակույթի ձևավորման հիմք հանդիսացած պարսկական և ռուսական կայսրությունների, ինչպես նաև Խորհրդային Միության կողմից նույնասեռական վարքը կարգավորող իրավակարգերը, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնասեռական մարդկանց, հասարակության և մշակույթի ձևավորման մեջ նրանց ունեցած դերի մասին խոսվել է նաև անցյալում, ինչն էլ նշանակում է, որ հայկական պատմությունը ևս վկայում է նրա մասին, որ լեսբի, գեյ, բի և տրանս անձիք հասարակության անբաժանելի մասին են եղել միշտ։

Գրքույկ սեռականության մասին