ԵՄ պատվիրակության հայտարարությունը ուղղված Հայաստանում անհանդուրժողականության արտահայտմանը

29-05-2012

Եվրոպական միության պատվիրակությունը հրապարակել է հետևյալ հայտարարությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում  դիվանագիտական առաքելության ղեկավարների հետ համատեղ

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ մարդու իրավունքները հավասարապես վերաբերում են բոլոր մարդկանց, և ընդգծում ոչ խտրական վերաբերմունքի և մարդու իրավունքների պաշտպանության արժեքը:

Միևնույն ժամանակ, ԵՄ պատվիրակությունը մտահոգված է վերջին զարգացումներով, որոնք վտանգում են ոչ խտրական վերաբերմունքը և մարդու իրավունքների պաշտպանությունը  Հայաստանում: Երևանյան փաբի պայթեցումը և հաջորդած «Բազմազանության երթի» խափանումը` երկուսն էլ որոշակի ծայրահեղական խմբերի կողմից ներկայացված որպես գործողություններ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի, ինչպես նաև քաղաքական գործիչների խտրական հայտարարությունները և, մասնավորապես, ատեության կոչերի տարածումը մտահոգիչ է: Այս զարգացումները ի հայտ բերեցին նոր հարցեր Հայաստանում խտրականության չափերի և հանդուրժողականության մասին:

Պաշտոնական դատապարտման բացակայության ու իրավապահ գործողությունների անարդյունավետությունը մտահոգությունն է առաջացրելՀայաստանի քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում: Պաշտոնական արձագանքի բացակայությունը կարող է խրախուսել անպատժելիության զգացումը ծայրահեղական​​խմբավորումների շրջանում և անգամ սպառնալ ժողովրդավարական զարգացմանը:

Հայաստանը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, հանձնառել է հարգել մարդու իրավունքները՝ 1999թ. կնքված ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի և 2006թ. կնքված ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի դրույթների համաձայն:

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հավատարիմ մնալ  հանդուրժողականությանը և ոչ խտրական վերաբերմունքի պահպանմանն ուղղված իրենց պարտավորություններին այնպես, որ համարժեք լուծում տրվի անհանդուրժողականությանը, ինչպիսիք են հոմոֆոբիան և տրանսֆոբիան:

ԵՄ պատվիրակությունը ողջունում է 2012թ. մայիսի 17-ին` Հոմոֆոբիայի և տրասնֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հռչակագրում անդրադարձը Հայաստանին:

Երևան, մայիսի 25, 2012թ.
աղբյուրը` Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում