Կազմակերպություն` Փինք իրավապաշտպան ՀԿ

Պաշտոն` Տեսանյութերի նկարահանող և մոնտաժող

Աշխատաժամը` կես դրույք

Աշխատանքի սկիզբը` հոկտեմբերի 1, 2019թ.

Տևողությունը` 2 տարի (մինչև 3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագիր

Տեսանյութերի նկարահանող և մոնտաժողը պատասխանատու է նկարահանումների իրականացման համար, տեխնիկական հարցերի կարգավորման, տեսանյութերի մոնտաժի և խմբագրական այլ աշխատանքների իրականացման համար։

 Աշխատանքային պարտականություններ

  • Կարճ թեմատիկ տեսանյութերի նկարահանում
  • Տեսանյութերի մոնտաժի իրականացում
  • Կազմակերպության միջոցառումների նկարահանում

Որակավորում և մասնագիտական պահանջներ

  • Տեսանյութերի նկարահանման ու պատրաստման փորձ
  • Համակարգչային մոնտաժային ծրագրերի իմացություն
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է, հայերենի իմացությունը պարտադիր

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Դիմելու կարգը` բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն  և նախկինում իրականացված աշխատանքների հղումները  [email protected] էլ. փոստի հասցեին: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման մեկնարկը` 05 սեպտեմբերի, 2019թ.

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 22 սեպտեմբերի, 2019թ.