Կազմակերպություն` Փինք իրավապաշտպան ՀԿ

Պաշտոն` Մշտադիտարկման և գնահատման մասնագետ

Աշխատաժամը` լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը` հունվարի 20, 2020 թ.

Տևողությունը` 30 ամիս (մինչև 3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի վայրը` Երևան, Հայաստան

 

Աշխատանքի նկարագիր

Մասնագետը պատասխանատու է ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար, որը ներառում է ամբողջ ծրագրի մշտադիտարկման և գնահատման համակարգի ու չափորոշիչների մշակումը, ինչպես նաև խորհրդատվության տրամադրումը ծրագրի գործընկեր կազմակերպություններին, որոնք կապահովեն ծրագրի արդյունավետ իրականացումը։ Հավաքագրված տեղեկատվության հիման վրա մասնագետը պատասխանատու է պարբերաբար պատրաստել հաշվետվություններ և զեկույցներ։

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ծրագրի մշտադիտարկման, գնահատման և ուսուցանման պլանի մշակում և ընթացիկ վերանայում
  • Աշխատանքային պլանով նախատեսված ծրագրային գործողությունների իրականացման և արդյունավետության մշտադիտարկում ու գնահատում
  • Ծրագրային թիմի հետ համատեղ մշտադիտարկման իրականացման
  • Տվյալների հավաքման, փաստագրման և վերլուծության իրականացում
  • Մշտադիտարկման հաշվետվությունների և զեկույցների պատրաստում՝ հավաքագրված տվյալների և արդյունքների հիման վրա
  • Արդյունքների վերաբերյալ պարբերական քննարկումների կազմակերպում ծրագրային թիմի և գործընկերների հետ
  • Առաջարկությունների տրամադրում ծրագրային թիմին և գործընկերներին
  • Կազմակերպության այլ գնահատումնների և առանձին հետազոտությունների նախագծմանը, պլանավորմանը, իրականացմանը և տարածմանը աջակցություն և խորհրդատվության տրամադրում
  • Ծրագրի գործընկերների և համագործակցող կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և գնահատման համար տվյալների հավաքագրման մեթոդների ընտրության աջակցություն ծրագրային թիմին
  • Աջակցություն կազմակերպության մշտադիտարկման և գնահատման կարողությունների զարգացմանը
  • Հաղորդակցման իրականացում այլ շահագրգիռ կողմերի հետ
  • Ծրագրով նախատեսված թիմային այլ գործողությունների իրականացում՝ ուղղված ծրագրի արդյունավետությանը

 

Որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, վիճակագրության, կառավարման կամ այլ հարակից ոլորտներում
  • Ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման աշխատանքային փորձ (առնվազն 2 տարի), ծրագրերի կառավարման փորձի առկայությունը ցանկալի է
  • Գրավոր հաշվետվություններ և զեկույցներ կազմելու ունակություն
  • Գերազանց վերլուծական հմտություններ
  • Հետազոտության պլանավորման ու իրականացման, տվյալների հավաքագրման քանակական և որակական մեթոդների, բազային վիճակագրության տիրապետում
  • Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու կարողություն
  • Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց տիրապետում, ռուսերեն լեզվի տիրապետում

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Դիմելու կարգը` բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն  և մոտիվացիոն  նամակը  [email protected] էլ. փոստի հասցեին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «ՄԳ մասնագետ» անունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման մեկնարկը` 20 դեկտեմբերի, 2019թ.

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 13 հունվարի, 2020թ.