Skip to content Skip to footer

Աշխատանքի հայտարարություն

Կազմակերպություն` Փինք իրավապաշտպան ՀԿ

Պաշտոն` ծրագրի օգնական / թեժ գծի պատասխանատու

Աշխատաժամը` լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը` հոկտեմբերի 26, 2020թ.

Տևողությունը` 1 տարի՝ երկարացման հնարավորությունով (մինչև 3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագիր

Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընթացիկ ծրագրերի գործողությունների արդյունավետ իրականացման համար՝ ըստ կազմակերպության գործողությունների պլանի: Նա աջակցում է ծրագրի համակարգողին/ղեկավարին և ծրագրում ներգրավված թիմին իրականացնել ընթացիկ հաղորդակցությունը և գործողությունների պլանավորումն ու իրականացումը:

Աշխատանքային պարտականություններ

  • աջակցել կազմակերպության ջատագովության աշխատանքների կազմակերպմանը
  • թեժ գծերին արձագանք և ուղղորդում համապատասխան մասնագետներին
  • հետևել կազմակերպության ու աշխատանքային պլանների իրականացմանը
  • աջակցել և իրականացնել ծրագրերով նախատեսված միջոցառումները թիմակիցների հետ
  • աջակցել իրականացնելու աշխատանքային հանդիպումներ ծրագրում ներգրավված աշխատակիցների և կամավորների հետ
  • հետևել և իրականացնել ծրագրի համակարգողի/ղեկավարի հանձնարարությունները
  • հետևել գործողությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը
  • աջակցել ծրագրային հաշվետվությունների կազմմանը

Որակավորում և մասնագիտական պահանջներ

  • բարձրագույն կրթություն ունեցող կամ ուսանող (ցանկալի է սոցիալական գիտությունների, հոգեբանության և/կամ հաղորդակցման ոլորտում)
  • աշխատանքային փորձ ցանկալի է
  • հայերենի, անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office
  • վերլուծելու կարողություն՝ խնդիրներ ձևակերպելու և տրամաբանական լուծումներ առաջարկելու կարողություն
  • թիմային աշխատանքի իրականացման հմտություններ
  • հաղորդակցման հմտություններ՝ թիմի, գործընկերների և կազմակերպության շահառուների հետ

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Դիմելու կարգը` բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն  և մոտիվացիոն  նամակը  [email protected] էլ. փոստի հասցեին: Մոտիվացիոն նամակում նշեք ձեր փորձառության ու մասնագիտական հմտությունների կապը տվյալ հաստիքի հետ։  Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «ծրագրի օգնական» անունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման մեկնարկը` 13 հոկտեմբերի, 2020թ.

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 20 հոկտեմբերի, 2020թ.