Ռոբերտ Դավիդյանը պրոֆեսիոնալ անկախ վիդեո պրոդյուսեր/օպերատոր/տեսամոնտաժող է: 1994թ.-ից ի վեր, իր ընկերության՝ Davidian Video Productions-ի միջոցով, նա ընդլայնել է սեփական ստեղծագործական մտածողությունը բազմապիսի նախագծերում` մշտապես հաճախորդների տեսլականը պահելով իր էկրանին և ստեղծելով բարենպաստ հարաբերություններ արտադրողի և տաղանդի միջև: Պարոն Դավիդյանը Նյու Յորք քաղաքից է և իր կյանքի կեսն ապրել է Լոս Անջելեսում: Նա սիրում է աշխատել, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և երկու քաղաքներում էլ անվաչմուշկներ վարել:

Թեև նա պատրաստել է տարաբնույթ շոուներ, լրատվական հաղորդումներ, գովազդային և կրթական տեսահոլովակներ MTV, Discovery, Oxygen Network և BBC ցանցերի համար, աշխատել է Toyota և Deloite ընկերություններից մինչև Sony և Nike ընկերությունները, պարոն Դավիդյանը հատկապես հպարտանում է դպրոցի, մանկատան և բժշկական կլինիկայի մասին պատրաստած վավերագրական աշխատանքների համար, որոնք նա իրականացրել է իր պապենական հայերնիքում՝ Հայաստանում: Նա հատկապես հպարտանում է իր ներկայիս նախագծով, որը կոչվում է «ՀԱՅ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՀԻՄԱ»:

Հայաստանի մի քանի նվիրյալ ակտիվիստների հետ ժամեր տևող հարցազրույցները և հանրային միջոցառումները նկարահանվել են 2011թ.-ի ամռանը: Հայաստանում երիտասարդներն ունեն տեխնոլոգիաների լայն կիրառման հնարավորություն, եռանդուն են և պատրաստ են գործել հանուն ժողովրդավարության: Ֆիլմում ներկայացված ակտիվիստների խրախուսումն ու ոգեշնչումը հնարավորություն կտա նոր ակտիվիստների գործունեության կոչել: Այժմ հայ ակտիվիստների գործելու ճիշտ ժամանակն է:

Ժողովրդի ուժը Հայաստանում կոգեշնչի ապագա ակտիվիստներին:

Ազատ և արդատ ընտրություններ, օրենքի գերակայություն, քաղաքացիական ժողովրդավարական հասարակություն … այս ամենին ծանոթ են շատ երկրներում, բայց Հայաստանում շատերը հույսը կորցրել են, որ երբևէ կունենան դրանք: Այս ֆիլմի առաքելությունը ցույց տալն է, որ փոփոխության հույս կա, եթե մարդիկ ցանկանան ներգրավվել և աշխատել փոփոխության համար. «փոփոխություն», որը հիմնված է հասարակական ու քաղաքական արդարության վրա` օրենքի գերակայությամբ և բոլորի մասնակցությամբ: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ և ԲՈԼՈՐԸ կարող են դառնալ ակտիվիստներ, իսկ ժողովրդավարության առկայության դեպքում՝ բոլորը ՊԵՏՔ է լինեն ակտիվիստ: Միայն ակտիվիզմի միջոցով կարելի է հասնել փոփոխության:

Ռոբերտ Դավիդյանը այս վավերագրական ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորն է: Ֆիլմը ցույց է տալիս ակտիվիզմի առաջացումը և, ինչպես իրենք՝ ակտիվիստներն են ասում, սոցիալական խնդիրները, որոնք իրենք նպատակ ունեն փոխել Հայաստանում:

Տեղեկատվությունն ըստ Davidian Video Production-ի Youtube և Vimeo էջերի