OSCE, BaselՔաղաքացիական համերշախության պլատֆորմը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 60 կազմակերպությունների ցանց է ԵԱՀԿ տարածաշրջանում, որը գործում է սկսած 2010 թ-ից: Պլատֆորմը 2014թ․դեկտեմբերի 2-3-ին Բազելում անց է կացրել Քաղաքացիական հասարակության համաժողով` ԵԱՀԿ ԱԳ Նախարների խորհրդի հանդիպմանը զուգահեռ:

Համաժողովին ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների ակտիվիստները քննարկել են տարածաշրջանում համապարփակ անվատնգության, մարդու հիմնարար իրավունքների դիտարկված ահագնացող միտումներին վերաբերվող հարցեր` ներառյալ իրավաշատպանների անվտանգության, անհանդուրժողականության, խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության կոչերի դեմ պայքարի, խոշտանգումների կանխարգելման, բռնի անհետացումների հարցերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործունեությունում քաղաքացիական հասարակության ներդրումների ավելացման հնարավորությունները:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անդրադարձել են Քաղաքացիական համերշախության պլատֆորմի կողմից մշակված քաղաքականության փաստաթղթին (հղումն անգլերեն), որը պարունակում է քաղաքացիական հասարակության վերլուծություններն ու առաջարկությունները մարդկային չափորոշիչների[1] ահագնացող խնդիրների մասին ԵԱՀԿ տարածաշրջանում, 2014 թ. մարդկային չափորոշիչների հարցերը Շվեյցարիայում` երկրի ԵԱՀԿ նախագահության լույսի ներքո, և մարդկային չափորոշիչների հարցերը Սերբիայում` որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր: Այն նաև ներառում է առաջարկություններ` կապված Ուկրաինայի ճգնաժամի ազդեցության անդրադարձները Եվրոպայում համապարփակ անվտանգության վրա, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԵԱՀԿ աշխատանքներում ընդլայնելու համար:

Առաջարկությունների մեծ մասը հիմնված է քաղաքացիական հասարակության ԵԱՀԿ տարածաշրջանային միասնական աշխատաժողովների աշխատանքային արդյունքի վրա, որոնք անց են կացվել 2014-ի ընթացքում` Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի և քաղաքացիական հարարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Համաժողովի կողմից պատրաստված փաստաթղթերից է Բազելի հռչակագիրը (հղումն անգլերեն)` «Աճող անհանդուրժողականության, խտրականության և ատելության հանցագործությունների առկայությունը լուրջ սպառնալիք է անվտանգության համար և պահանջում է համակարգված պատասխան ԵԱՀԿ-ի կողմից» վերնագրով:

Այս հռչակագրի գլխավոր մտահոգությունն ու կոչը ռասիզմի և աջ թևի պոպուլիստական կուսակցությունների և շարժումների աճի վերաբերյալ մտահոգությունն է ողջ ԵԱՀԿ տարածաշրջանում: Հասարակական կազմակերպությունները նախազգուշացնում են ԵԱՀԿ մասնակից երկրիներին, որ մահմեդականները, միգրանտները, ԼԳԲՏ անձինք և այլ խոցելի խմբերը դառում են քավության նոխազ և մեղադրվում են համայնքներում առկա խնդիրների համար: Շատ կարևոր է հիշել, որ «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և իրավունք ունեն առանց որևէ խտրականության օգտվել օրենքով նախատեսված հավասար պաշտպանությունից», ինչպես ասված է 1990 թ. Կոպենհագենի փաստաթղթում և երաշխավորել, որ խտրականությունը ցանկացած և բոլոր հիմքերով անընդունելի է մեր հասարակությունների համար` լինի դա ռասիզմը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը կամ խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ԵԱՀԿ-ին առաջարկում են ստեղծել ավելի համապարփակ և համախմբված ծրագրային և ինստիտուցիոնալ շրջանակ` արդյունավետորեն դիմակայելու խտրականությանը, ատելության հիմքով հանցագործություններին, ռասիզմին, այլատյացությանը և անհանդուրժողականության այլ դրսևորումներին, որը պետք է դուրս լինի միայն որոշ փոքրամասնություններին հասցեագրված ատելության կամ խտրականության դրսևորումներին կենտրոնանալուց, և անդրադառնա այդ խնդիրների համընդհանուր արմատներին, պայքարի ցանկացած և բոլոր հիմքերով խտրականության դեմ և ընդգրկի բոլոր խոցելի խմբերին:

Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կողմից մշակված հռչակագիրն ու քաղաքականության փաստաթուղթը հասցեագրված են ԵԱՀԿ մասնակից երկրների կառավարություններին, որոնք հավաքվել էին Բազելում այս տարվա Նախարարների խորհրդի հանդիպմանը` քաղաքացիական հասարակության համաժողովից հետո` դեկտեմբերի 4-5–ին: Նախարարների խորհրդի հանդիպմանը մասնակից էին նաև ԵԱՀԿ բոլոր քաղաքական մարմիններն ու հաստատությունները` ներառյալ գործող և ապագա նախագահողները, Մշտական խորհուրդը, Մարդկային չափորոշիչների կոմիտեն, ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Ազգային փոքրամասնությունների հարցով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարը, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը և ԵԱՀԿ տեղական առաքելությունները:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները (հղումն անգլերեն) ԵԱՀԿ գործող նախագահող և Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին և Նախարարների հխորհրդի հաջորդ նախագահող` Սերբիայի նախագահությանը:

ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին Հայաստանը ներկայացրել էին Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները: Ավելի վաղ այս կազմակերպությունները մասնակցել էին մարդկային չափորոշիչների ահագնացող հարցերին վերաբերվող վերլուծությունների և առաջարկությունների շուրջ քաղաքականության փաստաթղթի մշակմանը` ինչպես ներկայացված է վերևում: ՓԻՆՔ Արմենիան մասնավորապես ներդրում է ունեցել է խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանելու, ատելության խոսքի և կողմնակալ վերաբերմունքի (ատելության) հիմքով հանցագործություններից արդյունավետ պաշտպանության ու դրանց կանխարգելմանը առնչվող վերլուծություններին ու առաջարկություններին:

—————————————

[1] Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խումբ, ինչպիսիք են խաղաղ հավաքների և ցույցերի իրավունքները, սեփական ունեցվածքը խաղաղ օգտագործելու իրավունքը և երեխայի իրավունքները: Այն ներկայացնում է նաև հեռահար դրույթներ՝ վերաբերվող ազգային փոքրամասնություններին և ընդլայնում է մարդու իրավունքներին վերաբերվող շրջանակը` ներառյալ ընտրական պարտավորությունները: